Անտոնիո Բադիլե
Անտոնիո Բադիլե (իտալ.՝ Antonio Badile, 1518[1][2][3][…], Վերոնա, Վենետո, Իտալիա - 1560[4][1][2][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), 16-րդ դարի առաջին կեսի նկարիչ։
![]() | |
Ծնվել է | 1518[1][2][3][…] |
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա |
Վախճանվել է | 1560[4][1][2][…] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Veronese school? և Վերածնունդ |
Ուսուցիչ | Giovanni Francesco Caroto? |
Աշակերտներ | Պաոլո Վերոնեզե |
Զավակներ | Elena Badile? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՍերում է Վերոնայի նկարիչների տոհմից։ Նկարիչներ են եղել պապը (Ջովաննի Բադիլե) և հորեղբայրը (Ֆրանչեսկո Բադիլե)։
Տասներկու տարեկան հասակում, հոր մահից հետո, երիտասարդ նկարիչը իր հմտությունները ձեռք է բերել իր հորեղբոր՝ Ֆրանչեսկո Բադիլեի արհեստանոցում։ Աշխատել է կրոնական նկարչության բնագավառներում և որպես դիմանկարիչ։
1541 թվականին նկարիչն ամուսնացել է Սինյորա Լաուրա դել Ֆեռոյի հետ, ամուսնինները ունեցել են ութ երեխա։ Անտոնիո Բադիլեի դուստրը՝ Ելենան, դարձել է նկարիչ Պաոլո Վերոնեզեի կինը։
Որպես ճանաչված վարպետ՝ իրավունք ուներ ուսանողներ հավաքագրել իր սեփական արհեստանոցում։ Նրա աշակերտներից երկուսը հետագայում դարձել են հայտնի։ Ջովանի Բատիստա Զելոտին դարձել է հայտնի որմնանկարիչ իսկ Պաոլո Վերոնեզեն հայտնի է որպես դիմանկարիչ[5]։
Ընտրված աշխատանքներ
խմբագրել- «Սան Նազարոյի զոհասեղան»
- «Մադոննան և երեխան Մարիամ Մագդալենայի և Սուրբ Դիոնիսոսի հետ» Կաստելվեչիոյի թանգարան, Վերոնա
- «Քրիստոսը երեխայի հետ»
- «Քրիստոսը հարություն է տալիս մեռած Ղազարոսին»
- «Մադոննան և երեխան Սբ. Պետրոս, Էնդրյու և Հովհաննես ավետարանիչ»
- «Անհայտ տիկնոջ դիմանկարը», Պրադոյի ազգային թանգարան, Մադրիդ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 British Museum person-institution thesaurus
- ↑ 3,0 3,1 AGORHA (ֆր.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Скляренко В. М, Иовлева Т, Кустовская Ю, Скачко И 100 знаменитых художников. XIV—XVIII вв.. — Directmedia, 2014-01-15. — 510 с. — ISBN 9789660320888
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Բադիլե» հոդվածին։ |