Հոլլի Հանթեր
Հոլլի Հանթեր (անգլ.՝ Holly Hunter, մարտի 20, 1958[1][2][3][…], Կոնայերս, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, 1994 թվականին «Օսկար» մրցանակի դափնեկիր «Դաշնամուր» ֆիլմում լավագույն դերակատարման համար։
Վաղ կյանք
խմբագրելՀոլլի Հանթերը ծնվել է 1958 թվականի մարտի 20-ին Կոնայերսում, Ջորջիա, ԱՄՆ, տնային տնտեսուհի Օպել Մարգերիտի և ֆերմեր Չարլզ Հանտերի ընտանիքում[7]։ Կրթություն ստացել է Փիթսբուրգի Կարնեգի-Մելոն համալսարանում։ Այն ավարտելուց հետո աշխատել է «City Theatre» թատրոնում, որտեղ հայտնվել է որոշ թատերական ներկայացումներում։
կարիերա
խմբագրել1982 թվականին Հանտերը դերասանուհի Ֆրենսիս ՄակԴորմանդի հետ միասին, ում հետ միասին մեկ սենյակում ապրել են Եյլի համալսարանում ուսանելու տարիներին և այնուհետև մեկնել Նյու Յորք, տեղափոխվում են Լոս Անջելես, որտեղ Հանտերը բնակություն է հաստատում միևնույն տանը Կոեն եղբայրների հետ, ովքեր նրա համար դերեր են գրում «Դաստիարակելով Արիզոնային» (1987) և «Օ, որտեղ ես, եղբայր» (2001) ֆիլմերում։
Կինոյում դերասանուհին նորամուտել է «Այրում» սարսափ ֆիլմում, սակայն հաջողության հասել է բավականին ուշ, «Հեռուստատեսային նորություններ» կատակերգության թողարկումից հետո։ Ֆիլմում դերակատարման համար Հանտերը անվանակարգվում է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների, սակայն նա հաղթանակը զիջում է Շերին։
Նորամուտից հետո Հանտերը որոշ ժամանակ աշխատում էր հեռուստատեսությունում և երկու անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի, «Ռոյն ընդդեմ Ուեյդի» և «Առաջնորդին սպանողը» մինի-ֆիլմերում դերերի համար։
Հոլին կրկին դեպի իրեն է հրավիրում ուշադրությունը 1993 թվականին, նկարահանվելով երկու ֆիլմերում՝ «Դաշնամուր» և «Կազմակերպություն»։ Հանտերը մեկ տարում միանգամից երկու անվանակարգում է ստանում «Օսկար» մրցանակի՝ և որպես «Լավագույն դերասանուհի», և որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»։ Սակայն, հենց «Դաշնամուր» ֆիլմը Հոլլի Հանթերի համար դառնում է հաջողակ։ Նա ոչ միայն արժանանում է կինոակադեմիայի արձանիկին, այլ նաև շահում է գործնականում բոլոր մրցանակները, որոնց անվանակարգվել էր։
Հանտերի համար նաև հաջողակ է դառնում հասունացող աղջիկ-դեռահասի մոր դերը «Տասներեք» դրամայում, որի համար նա կրկին առաջադրվում է «Օսկար», «Ոսկե Գլոբուս» և BAFTA մրցանակների։
2008 թվականի մայիսի 30-ին, կինոյում ունեցած մեծ ավանդի համար, Հոլլի Հանթերը աստղի է արժանանում Հոլիվուդյան փառքի ծառուղիում[8]։
Անձնական կյանք
խմբագրել1995-2001 թվականներին Հոլլի Հանթերը ամուսնացած էր օպերատոր Յանուշ Կամինսկիի հետ («Շինդլերի ցուցակը», «Փրկել շարքային Ռայանին», «Աշխարհների պատերազմ»)[9]։
Դերասանուհին նաև հանդիպել է բրիտանական դերասան Գորդոն Մակդոնալդի հետ։ 2006 թվականի հունվարին, 47 տարեկան հասակում, դերասանուհին ունենում է զույգ-որդիներ՝ Կլոդ և Պրես[10]։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1981 | Այրում | The Burning | Սոֆի |
1984 | Լրացուցիչ հերթափոխ | Swing Shift | Ջիանի |
1984 | Ուղղակի արյուն | Blood Simple | Էլենա Տրենդ |
1987 | Դաստիարակելով Արիզոնային | Raising Arizona | Էդվինա «Էդ» ՄակԴոնոու |
1987 | Ուղղու վերջը | End of the Line | Շառլոտա |
1987 | Հեռուստատեսային նորություններ | Broadcast News | Ջեյն Կրեյգ |
1987 | Սպանություն ճահճում | Murder On The Bayou | Կենդի Մարշալ |
1989 | Միսս Ֆեյերվերկ | Miss Firecracker | Կառնել Սքոթ |
1989 | Կենդանիների վարքը | Animal Behavior | Կորել Գրայբլ |
1989 | Ընդմիշտ | Always | Դորինդա Դարստոն |
1991 | Եվս շրջանակ | Once Around | Ռինատա Բելա |
1993 | Դաշնամուր | The Piano | Ադա ՄակԳրեֆ |
1993 | Կազմակերպություն | The Firm | Թեմի Հեմփֆիլ |
1993 | Առաջնորդին սպանողը | The Positively True Adventures of the Alleged Texas Cheerleader-Murdering Mom | Վանդա Հոլոուեյ |
1995 | Նմանակողը | Copycat | Էմ Ջեյ Մոնահան |
1995 | Տոնակատարություններին տուն | Home for the Holidays | Կլաուդիա Լարսոն |
1996 | Ավտովթար | Crash | Հելեն Ռեմինգտոն |
1997 | Կյանք՝ սովորականից վատ | A Life Less Ordinary | Օ'Ռեյլի |
1998 | Ամբողջական կոճ | Living Out Loud | Ջուդիթ Մուր |
1999 | Հիսուսի որդին | Jesus' Son | Միրա |
2000 | Կանացի գաղտնիքներ | Things You Can Tell Just by Looking at Her | Ռեբեկա Վայնոն |
2000 | Փնտրեք կնոջը | Woman Wanted | Էմմա Ռայլի |
2000 | Թայմկոդ | Timecode | Ռինի Ֆիշբայն |
2000 | Օ, որտեղ ես, եղբայր | О, где же ты, брат? | Պեննի |
2002 | Մեկ մղոն լուսնի լույսի | Moonlight Mile | Մոնա Կեմպ |
2003 | Զղջում | Levity | Ադել Իսլի |
2003 | Տասներեք | Thirteen | Մելանի «Մել» Ֆրիլենդ |
2004 | Փոքրիկ սև գիրք | Little Black Book | Բերբ |
2004 | Սուպերընտանիք | The Incredibles | Էլեն Պար/Էլաստիկա |
2005 | Ինը կյանք | Nine Lives | Սոնյա |
2005 | Մեծ սպիտակ բեռ | The Big White | Մարգարետ Բերնել |
2007-2010 | Փրկեք Գրեյսին | Saving Grace | Գրեյս Հանադարկո |
2012 | Ջեքի | Jackie | Ջեքի |
2016 | Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին | Batman v Superman: Dawn of Justice | սենատոր Ֆինչ |
Մրցանակներ և անվանակարգումներ
խմբագրելՄրցանակ | Թվական | Անվանակարգ | Ֆիլմ/Հեռուստասերիալ | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1988 | Լավագույն դերասանուհի | Հեռուստատեսային նորություններ | Առաջադրված |
1994 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Կազմակերպություն | Առաջադրված | |
Լավագույն դերասանուհի | Դաշնամուր | Հաղթանակ | ||
2004 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Տասներեք | Առաջադրված | |
BAFTA | 1994 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի]] | Կազմակերպություն | Առաջադրված |
Լավագույն դերասանուհի | Դաշնամուր | Հաղթանակ | ||
2004 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Տասներեք | Առաջադրված | |
Ոսկե Գլոբուս | 1988 | Լավագույն դերասանուհի կատակերգությունում կամ մյուզիքլում | Հեռուստատեսային նորություններ | Առաջադրված |
1990 | Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Ռոյն ընդդեմ Ուեյդի | Առաջադրված | |
1994 | Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Առաջնորդին սպանողը | Առաջադրված | |
Լավագույն դերասանուհի դրամայում | Դաշնամուր | Հաղթանակ | ||
2001 | Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Հարլան շրջանի պատերազմը | Առաջադրված | |
2004 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Տասներեք | Առաջադրված | |
2008 | Լավագույն դերասանուհի հեռուստատեսային սերիալում (դրամա) | Փրկեք Գրեյսին | Առաջադրված | |
Էմմի | 1989 | Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում | Ռոյն ընդդեմ Ուեյդի | Հաղթանակ |
1993 | Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում | Առաջնորդին սպանողը | Հաղթանակ | |
2000 | Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում | Հարլան շրջանի պատերազմը | Առաջադրված | |
2001 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում | Կանացի գաղտնիքներ | Առաջադրված | |
Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում | Երբ Բիլին հաղթում է Բոբին | Առաջադրված | ||
2008 | Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում | Փրկեք Գրեյսին | Առաջադրված | |
2009 | Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում | Փրկեք Գրեյսին | Առաջադրված | |
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | 2004 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Տասներեք | Առաջադրված |
2008 | Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում | Փրկեք Գրեյսին | Առաջադրված | |
2009 | Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում | Փրկեք Գրեյսին | Առաջադրված | |
2010 | Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում | Փրկեք Գրեյսին | Առաջադրված | |
2014 | Լավագույն դերասանուհի հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում | Լճի գագաթը | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.tvrage.com/person/id-59115/Holly+Hunter
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1994
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://icsfilm.org/our-yearly-awards/2004-ics-award-winners/
- ↑ Holly Hunter Biography (1958-)
- ↑ «Holly Hunter Gets Star On Hollywood Walk Of Fame». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Holly Hunter has twins at 47». The Telegraph. 2006 թ․ հունվարի 19. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Twins for Oscar Winner Holly Hunter» Արխիվացված 2016-06-19 Wayback Machine January 18, 2006, People
Արտաքին հղումներ
խմբագրել- Հոլլի Հանթերը Internet Movie Database կայքում
- Հոլլի Հանթերը Internet Broadway Database կայքում
- Հոլլի Հանթերը Internet Off-Broadway Database կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլլի Հանթեր» հոդվածին։ |