Իվանկա Թրամփ
Իվանկա Մարի Թրամփ (անգլ.՝ Ivanka Marie Trump, հոկտեմբերի 30, 1981[4][5][6], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատիրուհի, ֆոտոմոդել, գրող։
Իվանկա Թրամփ անգլ.՝ Ivanka Trump | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2017 թվականի մարտի 29 | |||
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Չոութ Ռոզմարի Հոլ, Ուորթոնի դպրոց[1], Չեյփինի դպրոց և Ջորջթաունի համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | Տնտեսագիտության բակալավր[1] (2004) | ||
Մասնագիտություն՝ | գործարար, մոդել, ոչ գեղարվեստական գրող, քաղաքական գործիչ, հեռուստահաղորդավարուհի, նորաձևության դիզայներ, գրող և միջազգային ֆորումի մասնակից | ||
Դավանանք | Modern Orthodox Judaism?[2][3] | ||
Ծննդյան օր | հոկտեմբերի 30, 1981[4][5][6] (41 տարեկան) | ||
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | ||
Դինաստիա | Թրամփների ընտանիք | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ի ծնե անուն | անգլ.՝ Ivana Marie Trump | ||
Հայր | Դոնալդ Թրամփ | ||
Մայր | Իվանա Թրամփ | ||
Ամուսին | Ջարեդ Քուշներ | ||
Զավակներ | Արաբելա Ռոուզ Քուշներ, Ջոզեֆ Ֆրեդերիկ Քուշներ և Թեոդոր Ջեյմս Քուշներ | ||
Կայք՝ | ivankatrump.com | ||
Պարգևներ | |||
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն է։
Կենսագրություն Խմբագրել
Վաղ տարիներ Խմբագրել
Իվանկա Մարի Թրամփը ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 30-ին Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում` բիզնեսմեն Դոնալդ Թրամփի և չեխ մոդել Իվանա Թրամփի ընտանիքում։ Նրա ծնողներն ամուսնացած են եղել 1977-1992 թվականներին։ Իվանկան ունի երկու հարազատ եղբայր, ավագը Դոնալդ Ջոն Թրամփ կրտսերն է (ծնված 1977 թվականին), կրտսերը` Էրիկ Ֆրեդերիկ Թրամփը (ծնված 1984 թվականին), ինչպես նաև արյունակից քույր և եղբայր` Թիֆանի Թրամփը (ծնված 1993 թվականին, հոր և Մառլա Մեյփլզի ամուսնությունից) և Բերոն Ուիլյամս Թրամփը (ծնված 2006 թվականին, հոր և Մելանյա Թրամփի ամուսնությունից)։
Կրթություն Խմբագրել
Իվանկան ավարտել է «Chapin» դպրոցը և «Choate Rosemary Hall» քոլեջը։ Նա նաև երկու տարի ուսանել է Ջորջթաունի համալսարանում, բայց հաջորդ տարիներին տեղափոխվել է Փենսիլվանիայի համալսարան, որը գերազանցությամբ ավարտել է 2004 թվականին և տնտեսագիտության ոլորտում ստացել բակալավրի աստիճան[7][8][9]։
Գործունեություն Խմբագրել
Իվանկան իր գործունեությունն սկսել է որպես ֆոտոմոդել։ Առաջին անգամ «Seventeen» ամսագրի շապիկին հայտնվել է 1997 թվականին։ Դրանից հետո լուսանկարվել է մի շարք ամսագրերի համար։ 2000-ական թվականների սկզբին Իվանկան սկսել է ավելի քիչ ժամանակ տրամադրել մոդելային գործին՝ նախընտրելով բիզնեսն ու գրականությունը։
Փենսիլվանիայի համալսարանի տնտեսական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է անշարժ գույքով զբաղվող «Forrest City» ընկերության մենեջերների բարձրագույն էշելոն։ Այդտեղից նա տեղափոխվել է «Dynamic Diamond Corp» ընկերության մարքեթինգի բաժին, որը մասնագիտացած է ադամանդների վաճառք իրականացնելու գործում։ Ավելի ուշ հիմնադրել է «Ivanka Trump Collection» ոսկերչական զարդերի արտադրությամբ զբաղվող սեփական ընկերությունը։ «Trump Organization» ընկերության փոխնախագահն է[10]։
2006 թվականին մասնակցել է հանրահայտ «Թեկնածու» ռեալիթի շոուին, որտեղ նրա հայրը միաժամանակ հանդես է եկել հաղորդավարի և պրոդյուսերի դերում, և մնացել վեց թողարկումներում։ Հանրաճանաչության ալիքի վրա Իվանկային սկսել են հրավիրել տարբեր հեռուստահաղորդումների, և դրանցից մի քանիսում նա իրեն հաջողությամբ փորձել է առաջատարի դերում։ 2009 թվականին լույս է տեսել Իվանկայի հեղինակած «The Trump Card: Playing to Win in Work and Life» գիրքը (այն մի քանի ամիս բիզնես գրականության բեսթսելլերների ցանկում էր)[11]։
2007 թվականին «Maxim» ամսագրի «Maxim Hot 100» վարկանիշում Իվանկան զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը, իսկ «Top 99 Women of 2007» վարկանիշում` 99-րդ հորիզոնականը։
2017 թվականի մարտի 29-ից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` չվճարվող հիմքով օգնականն է[12]։
2018 թվականին Իվանկան հայտարարել Է «Ivanka Trump» հագուստի իր բրենդի փակման մասին, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա աշխատանքի վրա՝ որպես նախագահի` անվճար հիմունքներով խորհրդական[13]։
2019 թվականի դեկտեմբերի վերջին Իվանկա Թրամփը CBS-ին տված հարցազրույցում հայտնել է, որ «դիտարկում է վարչակազմից հեռանալու հնարավորությունը 2020 թվականի ընտրություններից հետո»[14]՝ հայտարարելով, որ «կցանկանար ավելի շատ ժամանակ հատկացնել երեխաների դաստիարակությանը»[15]։
Անձնական հարստություն Խմբագրել
Իվանկա Թրամփի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որը նախագահ Թրամփի ավագ օգնականն է, հրապարակել է իր ընտանիքի եկամուտների մասին հայտարարություն։ Եկամուտների մասին նման տեղեկություն պետք է հրապարակեն Սպիտակ տան կարևոր աշխատակիցները։ Ընդ որում, նրանք իրենք են ցույց տալիս իրենց եկամուտների մոտավոր արժեքը։ Ամուսինների եկամուտների արժեքը գնահատվում է 240-740 միլիոն դոլար։ Իվանկա Թրամփի հագուստի և օծանելիքի արտադրության բիզնեսի արժեքը 50 միլիոն դոլար է։ Նրա մասնաբաժինը «Trump International Hotel»-ում գնահատվում է 5-25 միլիոն դոլար[16]։
Անձնական կյանք Խմբագրել
2009 թվականի հոկտեմբերի 25-ից ամուսնացած է միլիոնատեր Ջարեդ Քուշների հետ (ծնված 1981 թվականին)[17], որի հետ նախքան հարսանիքը հանդիպել է մեկ տարի։ Նա Նյու Յորքի հրեական համայնքի առաջնորդներից մեկի` մուլտիմիլիարդատեր Չարլզ Քուշների որդին է։ Ջարեդ Քուշները գերազանցությամբ ավարտել է համալսարանը, 25 տարեկանում գնել է «New York Observer» թերթը, իրեն դրսևորել որպես տաղանդավոր խմբագիր և 30 տարեկանում արդեն եղել է մեդիա-մագնատ։ Զույգն ունի երեք երեխա` դուստր Արաբելա Ռոուզ Քուշները (ծնված 2011 թվականի հուլիսի 17-ին)[18] և երկու որդիները` Ջոզեֆ Ֆրեդերիկ Քուշները (ծնված 2013 թվականի հոկտեմբերի 14-ին)[19] ու Թեոդոր Ջեյմս Քուշները (ծնված 2016 թվականի մարտի 27-ին)[20]։
Նախքան ամուսնանալը Թրամփն ընդունել է հրեական դավանանքը[21]։ Նա անցել է օրթոդոքսալ գիյուր, ընդունել է Յաել հրեական անունը և այդ ժամանակվանից ի վեր վարում է հրեական ապրելակերպ, ակտիվորեն գումար է նվիրաբերում սինագոգների և հրեական դպրոցների համար[10]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.whartonny.com/article.html?aid=1819
- ↑ https://www.theatlantic.com/politics/archive/2016/09/what-should-american-jews-make-of-ivanka-trump/498476/
- ↑ https://www.nytimes.com/2016/12/03/fashion/ivanka-trump-first-daughter.html
- ↑ 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 6,0 6,1 GeneaStar
- ↑ La Ferla, Ruth. Introducing the Ivanka, The New York Times, December 27, 2007. Accessed February 19, 2010.
- ↑ Gurley George։ «Trump Power»։ Marie Claire։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-25-ին։ Վերցված է 2020-02-03
- ↑ DePaulo, Lisa. Ivanka Trump’s Plan For Total World Domination, GQ Magazine, April 2007; accessed February 19, 2010.
- ↑ 10,0 10,1 «Еврейская дочь американского дядюшки»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-18-ին։ Վերցված է 2016-10-17
- ↑ The Trump Card: Playing to Win in Work and Life, Amazon.com, accessed April 11, 2011.
- ↑ Ivanka Trump To Be An Official White House Employee Covered By Ethics Rules «National Public Radio», 29.03.2017.
- ↑ Korrespondent.net։ «Иванка Трамп закрывает свой бренд одежды» (ռուսերեն)։ Վերցված է 2018-07-25
- ↑ CBS News December 29, 2019, 7:42 Am։ «Transcript: Ivanka Trump on "Face the Nation," December 29, 2019» (անգլերեն)։ www.cbsnews.com։ Վերցված է 2020-01-02
- ↑ «Иванка Трамп допустила, что может оставить пост после выборов 2020 года»։ ТАСС։ Վերցված է 2020-01-02
- ↑ Состояние семьи Иванки Трамп оценили в сумму до $740 млн
- ↑ «Ivanka Trump Marries Jared Kusher in Lavish Ceremony»։ People.com։ հոկտեմբերի 25, 2009։ Արխիվացված օրիգինալից 2012-08-11-ին։ Վերցված է փետրվարի 21, 2011
- ↑ «Ivanka Trump tweets birth announcement of 1st child, a daughter born in NYC» Archived 2016-03-10 at the Wayback Machine.. Washington Post. July 17, 2011. Retrieved July 17, 2011.
- ↑ У Иванки Трамп и Джареда Кушнера родился сын.
- ↑ У миллиардера Трампа родился восьмой внук.
- ↑ Messer, Lesley. Ivanka Trump Converts to Judaism for Fiancé, People, July 17, 2009. Accessed February 19, 2010.