Սառա Միշել Գելար (անգլ.՝ Sarah Michelle Gellar, ապրիլի 14, 1977(1977-04-14)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Պարզապես անզուգական է», «Դաժան խաղեր» ֆիլմերից և «Բաֆֆի՝ վամպիրներին բնաջնջողը» հեռուստասերիալում խաղացած Բաֆֆի Սամերսի դերով[4]։ Նրա ձայնով է խոսում «Մոխրոտիկի նոր արկածները» մուլտֆիլմի գլխավոր հերոսուհի Էլլան։

Սառա Միշել Գելար
Sarah Michelle Gellar Comic-Con, 2011.jpg
Ծնվել էապրիլի 14, 1977(1977-04-14)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
ԿրթությունՖիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի, թեքվանդոյի մարզիկ, կազմակերպության հիմնադիր, գրող և թատրոնի դերասանուհի
ԸնտրանիBuffy the Vampire Slayer?, Scooby-Doo?, The Grudge? և Cruel Intentions?
Ամուսին(ներ)Ֆրեդի Պրինց կրտսեր
Երեխա(ներ)Charlotte Prinze? և Rocky Prinze?
Պարգևներ և մրցանակներDaytime Emmy Award for Outstanding Younger Actress in a Drama Series?, Saturn Award for Best Actress on Television?, MTV կինոմրցանակ լավագույն համբույրի համար, MTV Movie Award՝ լավագույն կատարման համար և Teen Choice Award for Best Villain?
Սառա Միշել Գելարի մոմե արձանը Բաֆի Սամերսի կերպարով Մադամ Տյուսոյի թանգարանում
2013 թվականի հուլիսի 11-ին «Խելագարները» սերիալի իր գործընկերների՝ Ամանդա Սեթոնի, Ջեյմս Ուոկի և Ռոբին Ուիլյամսի հետ

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Ծնվել է 1977 թվականի ապրիլի 14-ին Նյու Յորք քաղաքում[5]: Ռոզելիների ընտանիքում միակ դուստրն էր։ Սառայի երկու ծնողներն էլ հրեաներ են[6][7][8]։ Սառա Միշելի խոսքով՝ նա չի պատկանում որևէ կրոնի կամ դավանանքի[6]: Հեռուստատեսությունում առաջնաելույթ է ունեցել չորս տարեկան հասակում[4]: 1984 թվականին նրա ծնողները ամուսնալուծվել են և Սառա Միշելը մնացել է մոր հետ։ Ապրել է Նյու Յորքում՝ Վերին Իստ Սայդում: Հաճախել է Columbia Grammar & Preparatory School և մասնագիտական դպրոց:

ԿարիերաԽմբագրել

Գելարն առավել հայտնի է դարձել իննսունականների երկրորդ կեսին խաղացած դեռահասների դերերի շնորհիվ[9]: Առաջին անգամ հայտնի է դարձել «Իմ բոլոր երեխաները» սերիալում հերոսուհի Սյուզան Լուչիի բանսարկու դստեր դերի շնորհիվ[4]: 1995 թվականին սկսնակ դերասաններ կատեգորիայում արժանացել է «Էմմի» ցերեկային մրցանակի[4] և շուտով լքել է շոուն, ըստ լուրերի, շոուի գլխավոր աստղ Սյուզան Լուչիի հետ կոնֆլիկտների պատճառով[9]: Շուտով գլխավոր դեր է ստացել The WB փոքրիկ հեռուստաալիքի «Բաֆֆի՝ վամպիրներին բնաջնջողը» դեռահասային սերիալում, որն էլ դարձել է նրա կարիերայի ամենամեծ ձեռքբերումը[4]: 2001 թվականին հեռուստատեսային սերիալում՝ դրամայում, կնոջ լավագույն դերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի[9]: «Բաֆֆի՝ վամպիրներին բնաջնջողը» հեռուստասերիալի նկարահանումների միջև ընկած ընդմիջումներում Գելարը հայտնվել է մի քանի երիտասարդական ֆիլմերում, որոնց թվում են եղել երկրորդ պլանի դերերը «Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ» և «Ճիչ 2» թրեյլերներում, որոնք թողարկվել են 1997 թվականին, և 1999 թվականին գլխավոր դերեր «Դաժան խաղեր» և «Պարզապես անզուգական է» մելոդրամաներում[4]: 2002 և 2004 թվականներին նկարահանվել է «Սկուբի-Դու» և «Սկուբի-Դու 2: Հրեշներն ազատության մեջ» ֆիլմերում, որոնք մեծ առևտրային հաջողություններ են ունեցել (2002 թվականին «Սկուբի-Դու» ֆիլմը դարձել է 15-րդ ամենահաջողված ֆիլմը ամբողջ աշխարհում), այնուամենայնիվ որոշ բացասական արձագանքներ են ստացել քննադատների կողմից: Նաև 2004 թվականին Սառա Միշել Գելարը նկարահանվել է «Անիծվածը» ֆիլմում[4], որը դարձել է վարձույթի հիթ և արժանացել քննադատների դրական արձագանքներին։ 2011 թվականին Գելարը վերադարձել է հեռուստատեսություն՝ գլխավոր դեր խաղալով «Նմանակ» հոգեբանական սերիալ-դրամայում[4], որտեղ նաև հանդես է եկել որպես պրոդյուսեր: Շոուն ցածր վարկանիշների պատճառով փակվել է մեկ եթերաշրջանից հետո։ 2013 թվականին Գելարը նկարահանվել է «Խելագարները» սերիալի գլխավոր դերում[4]:

Բացի նկարահանումներից, մասնակցել է նաև «Ռոբոցիպ» և «Աստղային պատերազմներ: Ապստամբներ» անիմացիոն ֆիլմերի հերոսների հնչյունավորմանը[4]:

Անձնական կյանքԽմբագրել

 
Ամուսնու հետ միասին

2002 թվականի սեպտեմբերի 1-ից ամուսնացած է դերասան Ֆրեդի Պրինցեմ կրտսերի հետ, ում հետ ծանոթացել է «Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ» ֆիլմի նկարահանումների ժամանակ[4]: Նրանք հանդիպել են իրենց հարսանիքից 2 տարի առաջ: Նրանք նաև համատեղ դերեր են կատարել «Սկուբի-Դու» և «Սկուբի-Դու 2: Հրեշներն ազատության մեջ» ֆիլմերում[4]: Զույգն ունի երկու երեխա՝ դուստրը՝ Շառլոթ Գրեյս Պրինցը[10] և որդին՝ Ռոք Ջեյմս Պրինցը[11][12]:

ՖիլմագրությունԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

Տարի Հայերերն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
1984 Բրուքլինի կամրջի տակ Over the Brooklyn Bridge Ֆիլի դուստր Նշված չէ տիտրերում
1988 Զվարճալի ֆերմա Funny Farm ուսանող Նշված չէ տիտրերում
1989 Բարձր խաղադրույքներ High Stakes Կարեն Ռոուզ
1997 Ռոբինսոնները Բևեռլի Հիլզից Beverly Hills Family Robinson Ջեյն Ռոբինսոն
1997 Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ I Know What You Did Last Summer Հելեն Շիվերս Անվանակարգ՝ MTV Movie Award տարվա լավագույն ճեղքման համար
1997 Ճիչ 2 Scream 2 Քեյսի «Սիսի» Կուպեր
1998 Զինվորները Small Soldiers Գվենդի Դոլ Հնչյունավորում
1999 Այդ ամենը նա է She’s All That աղջիկ սրճարանում Նշված չէ տիտրերում
1999 Պարզապես անզուգական է Simply Irresistible Ամանդա Շելթոն
1999 Դաժան խաղեր Cruel Intentions Քեթրին Մյորտեյ MTV Movie Award լավագույն դերասանուհու համար

MTV Movie Award լավագույն համբույրի համար Teen Choice Award լավագույն կինո ոճրագործի համար Անվանակարգ՝ MTV Movie Award լավագույն կինո ոճրագործի համար

2001 Հարվարդի тусовка Harvard Man Սինդի Բանդոլինի
2002 Սկուբի-Դու Scooby Doo Դաֆնա Բլեյք Անվանակարգ՝ Teen Choice Award լավագույն կատակերգական դերասանուհի
2004 Սկուբի-Դու 2: Հրեշներն ազատության մեջ Scooby Doo 2: Monsters Unleashed Դաֆնա Բլեյք
2004 Անիծվածը The Grudge Կարեն Դևիս Անավանակարգ՝ MTV Movie Award լավագույն վախի համար
2006 Հարավի հեքիաթներ Southland Tales Քրիստա Նաու
2006 Անիծվածը 2 The Grudge 2 Կարեն Դևիս
2006 Վրեժ The Return Ջաննա Միլզ
2007 Մոխրոտիկի նոր արկածները Happily N’Ever After Էլլա Հնչյունավորում
2007 Կրիա նինձիաները TMNT Էյպրիլ Օ'Նիլ Հնչյունավորում
2007 Աղջիկը արվարձաններից Suburban Girl Բրետ Էյզենբերգ Direct-to-video
2008 Օդը, որը ես շնչում եմ The Air I Breathe Տխրություն
2009 Վերոնիկան որոշում է մահանալ Veronika Decides to Die Վերոնիկա
2009 Կեղծագիր Possession Ջեսիկա Direct-to-video

ՀեռուստատեսությունԽմբագրել

Տարի Հայերերն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
1983 Ներխուժում անձնական կյանք An Invasion of Privacy Ջենիֆեր Բիանչի Հեռուստաֆիլմ
1988 Աղեղնազեն Crossbow Սառա Գիդոտի 1 էպիզոդ
1991 Ջեքի անունով կինը A Woman Named Jackie Ժաքլին Քենեդին երիտասարդ տարիներին Մինի սերիալ
1993—1995, 2011 Իմ բոլոր երեխաները All My Children Քենդալ Հարթ Ցերեկային սերիալ

Ցերեկային «Էմմի» մրցանակ լավագույն երիտասարդ դերասանուհի (1995)

Անվանակարգ՝ ցերեկային «Էմմի» մրցանակ լավագույն երիտասարդ դերասանուհի (1994)

Անվանակարգ՝ «Երիտասարդ դերասան» մրցանակ` ցերեկային սերիալում լավագույն երիտասարդ դերասանուհի (1994, 1995)

1998 Բլրի արքան King of the Hill Մերի Հնչյունավորում, 1 էպիզոդ
1997—2003 Բաֆֆի՝ վամպիրներին բնաջնջողը Buffy the Vampire Slayer Բաֆֆի Սամերս 145 էպիզոդ

«Սատուրն» մրցանակ հեռուստատեսությունում լավագույն կանացի դերի համար (1999)

Teen Choice Award լավագույն հեռուստատեսային դերասանուհի (1999, 2000)

Անվանակարգ՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ հեռուստատեսային սերիալ-դրամայում լավագույն  կանացի դերի համար (2001)

Անվանակարգ՝ «Ուղեկից» մրցանակ հեռուստատեսային սերիալ-դրամայում լավագույն  կանացի դերի համար (2003)

Անվանակարգ՝  Հեռուստատեսային քննադատների ասոցիացիայի մրցանակ դրամայում անձնական նվաճումների համար (2001)

Անվանակարգ՝ «Երիտասարդ դերասան» մրցանակ՝ գլխավոր դերի լավագույն երիտասարդ դերասանուհի (1999)

Անվանակարգ՝ «Սատուրն» մրցանակ՝ հեռուստատեսության լավագույն կանացի դերի համար (1998, 2000-2004)

1999—2000 Հրեշտակ Angel Բաֆֆի Սամերս 3 էպիզոդ
2001 God, the Devil and Bob դերասանուհի շոուի մեջ Հնչյունավորում, 1 էպիզոդ
2004, 2012 Սիմփսոնները The Simpsons Ջինա Հնչյունավորում, 2 էպիզոդ
2010 Հրաշալի Մալադիա The Wonderful Maladys Էլիս Մալադիա Հեռուստաֆիլմ
2005—2012 Ռոբոցիպ Robot Chicken տարբեր ձայներ Հնչյունավորում, 8 էպիզոդ
2011 Ամերիկյան հայրիկ American Dad! Ավատար Ստեն Հնչյունավորում, 2 էպիզոդ
2011—2012 Նմանակ Ringer Շիվան Մարտին 22 էպիզոդ
Անվանակարգ՝ Teen Choice Award հեռուստատեսությունում լավագույն դերասանուհի (2012)
2013—2014 Խելագարները Crazy Ones Սիդնի Ռոբերթս People’s Choice Award նոր սերիալում լավագույն կանացի դերի համար
2015-2019 Աստղային պատերազմներ: Ապստամբներ Star Wars Rebels Յոթերորդ քույր (հնչյունավորում)
2019 Մեծ պայթյունի տեսությունը Big Bang Theory կամեո 1 էպիզոդ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #124538320 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Whitney B. Sarah Michelle Gellar // Encyclopædia Britannica
  5. Byrne Suzy (April 27, 2012)։ «Sarah Michelle Gellar's Successful Decade-Long Marriage»։ Yahoo! Celebrity 
  6. 6,0 6,1 «MarksFriggin.com»։ Sara .Michelle Gellar Calls In. 3/5/99. 8:55am։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 1 ноября 2006 
  7. «Sarah Michelle Gellar Archived 2012-03-14 at the Wayback Machine.». JUF. December 3, 2007. «アーカイブされたコピー»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 2010-12-14 .
  8. «The Jewish News Weekly of Northern California»։ Celebrity Jews։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2 января 2007 
  9. 9,0 9,1 9,2 «Sarah Michelle Gellar- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2013-02-15 
  10. Caplan David (September 22, 2009)։ «Sarah Michelle Prinze and Freddie Prinze Jr. Have a Girl!»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-18-ին 
  11. D'Zurilla Christie (September 25, 2012)։ «Sarah Michelle Gellar, Freddie Prinze Jr. have a new baby boy»։ Los Angeles Times 
  12. Ravitz Justin (September 24, 2012)։ «Sarah Michelle Gellar Welcomes Baby Boy!»։ US Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-18-ին