Քիմբերլի Նոել Քարդաշյան, (հոկտեմբերի 21, 1980(1980-10-21)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի հեռուստատեսային դեմք հայկական ծագմամբ, մոդել և դերասանուհի։ «Պարեր աստղերի հետ» հաղորդման յոթերորդ եթերաշրջանի և «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի մասնակից։

Քիմ Քարդաշյան
անգլ.՝ Kim Kardashian
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1980(1980-10-21)[1][2][3] (43 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
Ազգությունամերիկահայ, հոլանդա-ամերիկացի, անգլիական ծագմամբ ամերիկացիներ, իռլանդական ծագումով ամերիկացի և շոտլանդական ծագումով ամերիկացի
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունMarsiling Secondary School?, Marymount High School? (1998) և Ուիլյամ Ֆլոյդի ավագ դպրոց
Մասնագիտություննորաձևության դիզայներ, բարձրաշխարհիկ հեղինակություն, մոդել, բլոգեր, ձեռնարկատեր, դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, ձայնային դերասանուհի, անվանի անձ և գլամուրային մոդել
ԱմուսինԴեյմոն Թոմաս
(2000 - 2004)
Քրիս Համֆրիս
(2011 - 2013)
Քանյե Ուեսթ
(2014 - 2021)
Ծնողներհայր՝ Ռոբերտ Քարդաշյան, մայր՝ Քրիս Ջեններ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՆորթ Ուեսթ, Saint West?, Chicago West? և Psalm West?
Կայքskknbykim.com
Ստորագրություն
Изображение автографа
 Kim Kardashian Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա[7]։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ[8], իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ[9]։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է թեթև ատլետիկայի հայտնի մարզիկ Բրյուս Ջենների հետ[10]։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։

Քիմը ունի երկու քույր՝ Քլոյին և Քորթնին և մեկ եղբայր Ռոբը[11]։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները[12]։

Կարիերա խմբագրել

Նա հայտնի դարձավ 2007 թվականին թողարկված պոռնո ֆիլմի շնորհիվ[13]։

Իր դերասանական դեբյուտը տեղի ունեցավ 2008 թվականին նկարված Անիրական ծանր ֆուգասային ռումբ ֆիլմում, որում կատարել է Լիզայի դերը[14][15]։

Քարդաշյանը «Keeping Up With the Kardashians» հեռուստատեսային ծրագրերի աստղերից մեկն է իր երկու քույրերի, մոր, եղբոր, երկու խորթ քույրերի և խորթ հոր հետ[16]։

Քարդաշյանը «Dancing With The Stars» հեռուստատեսային ծրագրերի յոթերորդ սեզոնի 13 մասնակիցներից մեկն էր[17]։

2010 թ. հուլիսի 1-ին Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրվել է Քարդաշյանի մոմե արձանը[18]։

Անձնական կյանք խմբագրել

Քիմը ամուսնացել է և բաժանվել է երեք անգամ։ Առաջին անգամ Քիմը ամուսնացել է Դեյմոն Թոմասի հետ[19]։ Քարդաշյանն երկրորդ անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի հետ[20], սակայն ամուսնությունից 72 օր հետո բաժանվել են[21]։ Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ[22]։ 2014 թվականի մայիսին նրանք ամուսնացել են Ֆլորենցիայում իսկ 2021 թվականին բաժանվել[23]։ Նրանք ունեն 4 երեխա, երկու դուստր և երկու որդի[24][25][26]։ 2021 թվականի նոյեմբերց հարաբերությունների մեջ է կատակերգ Փիթ Դեվիդսոնի հետ։

Այցելությունը Հայաստան խմբագրել

2015 թվականի ապրիլի 8-ին Քիմը, Քանյեն, իրենց դուստրը և Քլոյի Քարդաշյանը ժամանել են Հայաստան, Երևան[27]։ Երևան այցելության ընթացքում նրանք եղել են մի շարք վայրերում, այդ թվում Կասկադ և Մայր Հայաստան հուշահամալիրներում[28][29]։ Երևանում քույրերը կառավարության շենքում հանդիպում են ունեցել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ[30], իսկ հաջորդ օրը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ[31]։ Երևանից բացի նրանք նաև այցելություն են ունեցել Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք և Գյումրի[32][33]։ Յուրաքանչյուր վայր նրանց այցելության մասին քույրերը գրել են սոցիալական ցանցերի իրենց էջերում, իսկ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները անդրադարձել են դրանց՝ յուրաքանչյուր անդրադարձում գրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին[34]։ Նրանք Հայաստանից մեկնել են ապրիլի 12-ի գիշերը[35], որից ժամեր առաջ ռեփեր Քանյե Ուեսթը անվճար համերգ է տվել Կարապի լճում[36]։ 2015 թվականի սեպտեմբերին նրանց այցելության տեսագրությունը ցուցադրվել է «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի եթերում[37]։

Կողոպուտ Փարիզում խմբագրել

2016 թվականի լույս հոկտեմբերի 3-ի գիշերը, երբ Քարդաշյանը գտնվում էր Փարիզի 8-րդ օկրուգի հյուրանոցներից մեկում, զինված մարդիկ մտել են հյուրանոց և կողոպտել Քարդաշյանին։ Քարդաշյանի հյուրանոցային համարից գողացվել է մոտ 10 միլիոն դոլարի թանկարժեք իրեր, 2 սմարթֆոններ՝ մեծ քանակությամբ անձնական տեղեկություններով։ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, հարձակման պահին եղել է Նյու Յորքում։ Փարիզի քաղաքապետի նախկին թեկնածու Նատալի Կոսցյուշկո-Մորիզեն ասել է, որ Քիմի կողոպուտը հարված է Փարիզին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Tikkanen A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 AV Production (հայ.) — 2010.
  5. http://www.telegraph.co.uk/news/celebritynews/9300696/More-woe-for-Heathrow-as-Kim-Kardashian-claims-BA-stole-her-sunglasses.html
  6. https://www.upi.com/Entertainment_News/2014/03/03/Kim-Kardashian-wins-Razzie-award-for-Worst-Supporting-Actress/5531393853759/
  7. «Kimberly Noel Kardashian, Born 10/21/1980 in California». California Birth Index. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  8. Vanessa Barford (2013 թ․ հունվարի 8). «Kim Kardashian: How do Armenians feel about her fame?». BBC. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  9. Kim Kardashian (2008 թ․ հունիսի 11). «Monuments And Momentous Times In Monte Carlo». KimKardashian.Celebuzz.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  10. Stephanie Hallett (2012 թ․ փետրվարի 18). «Kris Jenner, Bruce Jenner's Marriage: 10 Things You Didn't Know». The Huffington Post. AOL. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  11. Nick Sagimbeni (2013 թ․ հունվարի 9). «Kourtney, Kim, Khloe, Robert, Kylie and Kendall Kardashian». Los Angeles Times. Tribune Company. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  12. Jeff Mayish (2013 թ․ մայիսի 1). «Ex-nanny to the Kardashians reveals Kris Jenner's temper and an O. J. Simpson trial kidnap scare». Daily News. Mortimer Zuckerman. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  13. Քիմ Քարդաշյանի սեքս ֆիլմը - Վիվիդ
  14. Matt Webb Mitovich (2008 թ․ օգոստոսի 29). «Disaster Movie Star Kim Kardashian Names Her Favorite Butt». TVGN. CBS Corporation. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  15. «Disaster Movie from Kim Kardashian: Pop Culture Queen». E!. NBCUniversal. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  16. Kimberly Nordyke (2007 թ․ նոյեմբերի 13). «'Kardashians' earns its keep». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  17. Derrik J. Lang (2008 թ․ հոկտեմբերի 1). «Kim Kardashian kicked off 'Dancing With the Stars'». USA Today. Gannett Company. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  18. Klopsis, Nick (2010 թ․ հուլիսի 2). «Seeing double! Kim Kardashian Unveils Wax Statue Lookalike at Madam Tussauds in Times Square». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
  19. In Touch Exclusive Interview: Kim Kardashian ex-husband tells all
  20. Garcia, Jennifer (2011 թ․ օգոստոսի 20). «Kim Kardashian and Kris Humphries Are Married!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  21. Jennifer Garcia; Mike Fleeman (2011 թ․ հոկտեմբերի 31). «Kim Kardashian Files for Divorce from Kris Humphries». People. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  22. Marcus, Stephanie (2012 թ․ դեկտեմբերի 7). «Kim Kardashian Calls Kanye West Her Family». The Huffington Post. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
  23. Kim Kardashian files for divorce from Kanye West
  24. Nessif, Bruna (2013 թ․ հունիսի 4). «Kim Kardashian Expecting a Baby Girl! Kanye West and E! Star to Have Daughter». E! News. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  25. Garcia, Jennifer; Dyball, Rennie (2013 թ․ հունիսի 20). «Kim Kardashian's Baby Name: Finally Revealed!». [People. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  26. «Kim Kardashian Has Given Birth to Her and Kanye West's Son». Complex. 2015 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  27. «Քիմ Քարդաշյան. «Ես շատ երջանիկ եմ» (տեսանյութ)». a1plus.am. 2015 թ․ ապրիլի 8. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  28. «Քարդաշյան քույրերը ճաշում են Կասկադի ռեստորաններից մեկում (ֆոտո)». style.news.am. 2015 թ․ ապրիլի 9. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  29. «Քիմ և Քլոե Քարդաշյանների այցը «Մայր Հայաստան» հուշարձան. տեսանյութ». style.news.am. 2015 թ․ ապրիլի 9. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  30. «Քիմ ու Քլոի Քարդաշյանների հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ». PanARMENIAN. 2015 թ․ ապրիլի 9. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  31. «Քարդաշյանները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերին». Արմենպրես. 2015 թ․ ապրիլի 10. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  32. «Մայրաքաղաքի տեսարժան վայրերին ծանոթանալուց հետո Քարդաշյանները մեկնեցին Գառնի-Գեղարդ (լուսանկարներ)». Թերթ.am. 2015 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  33. «Քարդաշյանները հասան Գյումրի և զայրացրեցին Շիրակի թեմի առաջնորդին». lragir.am. 2015 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  34. «Միջազգային մամուլը՝ Ծիծեռնակաբերդ Քիմ Քարդաշյանի այցի մասին (ֆոտո)». armlur.am. 2015 թ․ ապրիլի 11. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  35. «Քարդաշյանները խիստ դրական լիցքերով հեռացան Հայաստանից». mediapres.net. 2015 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  36. «Քանյե Ուեսթի ու իր երկրպագուների խելահեղ ցատկը դեպի Կարապի լիճ (տեսանյութ)». haynews.am. 2015 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  37. «UWTK Recap: Kim and Khloé Kardashian Visit Armenia, Kylie Jenner Is Missing In Action and More!». E Online. 2015 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել