Վերածննդի դարաշրջանի ֆրանսիական ճարտարապետություն

Ֆրանսիական ճարտարապետական ոճ

Վերածննդի դարաշրջանի ֆրանսիական ճարտարապետություն, սկզբնավորվել է XV-XVII դարերում՝ Ֆրանսիայի թագավորության տարբեր շրջաններում։ Վերածննդի դարաշրջանի ճարտարապետությունը XII դարում Ֆրանսիայում սկզբնավորված գոթական ճարտարապետության ոճական շարունակությունն է։ Վերածննդի ճարտարապետությանը փոխարինել է բարոկկո ոճը[1]։

Շենոնսո դղյակ, ճարտարապետ՝ Ֆիլիբեր Դելորմ
Շամբոր դղյակ (1519—1539 թվականներ)
Դոժերի պալատ, Նևեր

Պատմություն խմբագրել

XVII դարասկզբին Ֆրանսիայի թագավորությունը պատերազմել է Հյուսիսային Իտալիայի հետ։ Պատերազմի ընթացքում Ֆրանսիա են տեղափոխվել ոչ միայն Վերածննդի դարաշրջանի աժեքավոր գեղարվեստական գործեր, այլև՝ ոճական մտահղացումներ։ Այդ տարիներին ռենեսանսի ոճով բազմաթիվ դղյակներ են կառուցվել Ֆրանսիայի Լուար գետի հովտում[2]։ 1495 թվականին կառուցված Ամբուազ դղյակն այդ կառույցներից մեկն է։ Կաթոլիկ եկեղեցիները կառուցվել են միջնադարյան բազիլիկ հատակագծով, իսկ բնակելի տները՝ հռոմեական առանձնատների նմանությամբ. ներսի կողմում բակ ունեցող երկհարկանի տներ։

Ֆրանցիսկ I-ի գահակալության տարիներին գերիշխել է Վերածննդի ոճը, և ամբողջ Ֆրանսիայում իտալացի և տեղացի ճարտարապետների մասնակցությամբ ծավալվել են շինարարական աշխատանքներ։ Հետագայում ֆրանսիացի ճարտարապետները անտիկ շրջանի հուշարձաններն ուսումնասիրելու նպատակով մեկնել են Հռոմ[3]։

1519-1536 թվականներին կառուցված Շամբոր դղյակը գոթական կառուցվածքի և ռենեսանսի դեկորների համադրություն է[4]։

Ռենեսանսի ոճն աստիճանաբար իր տեղը զիջել է մաներիզմին, որը հայտնի էր որպես Հենրիխ II-ի ճարտարապետական ոճ։ Այս ոճով ստեղծագործել է ճարտարապետ Սեբաստիանո Սերլիոն, ով կառուցել է Ֆոնտենբլո ապարանքը։ Իտալացի նկարիչներ Ռոսսո Ֆիորենտինոյի, Ֆրանչեսկո Պրիմատիչչոյի և Նիկոլո դել Աբատեի մասնակցությամբ Ֆոնտենբլոյում ձևավորվել է Ֆոնտենբլոյի առաջին գեղարվեստի դպրոցը։ Սերլիոյի կառուցած մյուս ապարանքը, որը պատկերազարդել են Ֆոնտենբլո դպրոցի իտալացի նկարիչները, Շատո դե Անսիլ ֆրանսն (Château d’Ancy-le-Franc) է Բուրգունդիայում։ Ճարտարապետներ Ֆիլիբեր Դելորմը, Անդրուե Դյուսերսոն, Ջակոմո դա Վինյոլան և Պիեռ Լեսկոն տարվել էին նոր մտահղացումներներով։ Լուվրի պալատի քառակուսի բակի հարավ-արևմտյան հատվածը նախագծել է Պիեռ Լեսկոն և քանդակազարդել է Ժան Գուժոնը։

Ճարտարապետությունը շարունակել է զարգանալ Հենրիխ II և Հենրիխ III արքաների օրոք։

Վերածննդի շրջանի ֆրանսիական ճարտարապետական ոճեր խմբագրել

  • Շատո ոճ (ֆր.՝ Châteauesque), եղել է գոթական ճարտարապետության և Վերածննդի դարաշրջանի Իտալական ճարտարապետության ազդեցության տակ։ Այս ոճով կառուցված շինություններն ամբողջացել են բազմատարր աշտարակներով։
  • Նապոլեոնյան ոճ III[5].
  • Երկրորդ կայսրության ոճ (ճարտարապետություն), ճարտարապետական ոճ, որը սկիզբ է առել Ֆրանսիայում Երկրորդ կայսրության շրջանում՝ Նապոլեոն III-ի գահակալության շրջանում։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Франция. Шедевры архитектуры. - Искусство - медиаплатформа МирТесен». Искусство - МирТесен (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  2. Charles VII et Louis XI
  3. Ефимова Е. А. Рим без границ: французские архитекторы в Риме в середине XVI века(չաշխատող հղում) // Актуальные проблемы теории и истории искусства: сб. науч. статей. Вып. 9 / Под ред. А. В. Захаровой, С. В. Мальцевой, Е. Ю. Станюкович-Денисовой. — МГУ имени М. В. Ломоносова / СПб.: НП-Принт, 2019. С. 651—667.
  4. Cropplestone, Trewin (1963).
  5. Энциклопедия мебели. Наполеон III