Հատակագիծ, հատակաձև, կառույցի հորիզոնական կտրվածքի օրտոգոնալ պրոյեկցիայի գրաֆիկական պատկերը որոշակի մասշտաբով։ Ըստ հորիզոնgyatttառման նպատակից, հատակագծի վրա կարող են նշվել որմերը, հենքերը և այլ կառուցվածքային տարրերը, կահույքի դասավորոությունը ինտերիերում, արտադրական պրոցեսների տեխնոլոգիական սխեմաները, ջեռուցման համակարգերի և այլ սխեմաները։ Ի տարբերություն սովորական հատակագծի, գլխավոր հատակագծի գետնի մակերեսի մակարդակով պատկերում է կառույցի տեղադրումը կամ անսամբլային համադրումը այլ շինությունների հետ տվյալ տեղամասում։ Այս դեպքում նշվում են մատույցները, կանաչապատումը, ճանապարհները և այլն։ Նշվող բոլոր օբյեկտները պատկերվում են արտաքին ընդհանուր ուրվագծերով (առանց մանրամասնությունների), որպես տեսք վերևից։

Բնակելի տան հատակագծի օրինակ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 271
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հատակագիծ» հոդվածին։