Վենսեն, քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում։ Ընկած է Մառն գետի հովտում, Վենսենյան անտառի եզրին գտնվող կենդանաբանական այգու հարևանությամբ, Փարիզի ագլոմերացիայում (նրա կենտրոնից 6,7 կիլոմետր հեռավորության վրա), որի հետ պատմականորեն սերտորեն կապված է։ Քաղաքի ամենահիշարժան պատմական հուշարձանը Վենսենյան ամրոցն է, որտեղ ապրել ու իրենց մահկանացուն են կնքել Ֆրանսիայի արքաներից հինգը (Լյուդովիկոս X, Ֆիլիպ V, Կարլ IV, Կարլ IX, Հենրիխ V), ինչպես նաև կարդինալ Մազարինին։

Վենսեն
Vincennes
քաղաք
Vincennes
Erb
Երկիր Francúzsko Ֆրանսիա
Երկրամաս Իլ դը Ֆրանս (երկրամաս)
Դեպարտամենտ Վալ դը Մառն
Բարձր. ծովի մակ. 54 m n. m.
Կոորդինատները 48°50′52″S 02°26′21″V / 48,84778°S 2,43917°V / 48.84778; 2.43917
Ամենաբարձր կետը
 - բարձրությունը 69 m n. m.
Ամենացածր կետը
 - բարձրությունը 47 m n. m.
Տարածքը 1,91 կմ² (191 հա)
Բնակչություն 48 118 (2008)
Խտություն 25 192,67 obyv./կմ²
Քաղաքապետ Լորան Լաֆոն
Ժամային գոտի SEČ (UTC+1)
 - letný čas SELČ (UTC+2)
PSČ 94300
Poloha mesta v rámci Francúzska
Poloha mesta v rámci Francúzska
Քաղաքը Ֆրանսիայի քարտեզին
Wikimedia Commons: Vincennes
Webová stránka: mairie-vincennes.fr Արխիվացված 2009-12-23 Wayback Machine
Portál, ktorého súčasťou je táto stránka:

Պատմություն

խմբագրել

Քաղաքի ծագումն ու ողջ պատմությունը կապված են տեղի ամրոցի հետ։

12-րդ դարում Լյուդովիկոս VII-ը Վենսենի շրջակա անտառը հայտարարել է թագավորական որսատեղի և կառուցել մի ամրոց, որը հետագայում վերակառուցվել և բազմիցս ընդարձակվել է։ Միջնադարյան շենքերը Ֆրանսիայի թագավորական նստավայրի պահպանված կառույցներից են։

1270-1350 թվականներին ամրոցը եղել է ֆրանսիական թագավորների սիրելի նստավայրը։

1661 թվականին Վենսենում հաշտության պայմանագիր է կնքվել Ֆրանսիայի և Լոթարինգիայի միջև։ Լյուդովիկոս XIV. այստեղ է տեղափոխվել Մոն-Սեն-Միշելից ՝ Սեն-Միշել օրդենի նստավայրից, և նրա մահից հետո՝ 1715 թվականին, ամրոցը դադարել է լինել թագավորական նստավայր։ Ամրոցում գտնվող բանտը փակվել է 1784 թվականին։ Այդ բանտում Ժամանակին տառապել են Ֆրոնդայի նշանավոր դեմքեր Մեծն Կոնդեն ու կարդինալ դը Ռեցը, XVIII դարում՝ Լուսավորության գործիչներ Դենի Դիդրոն ու կոմս Միրաբոն, ինչպս նաև մարկիզ դը Սադը։

18-րդ դարում ամրոցում գործել են տարբեր արտադրություններ ( ճենապակու արտադրամաս, ֆայանսի նկարիչներ և զրահագործներ

1787 թվականին Վենսենն ստացել է քաղաքի կարգավիճակ, հետագայում՝ 1841 թվականին Ֆորտ Նյոֆի կառուցմամբ դարձել է կայազորային քաղաք։ 1817-1856 թվականներին ունեցել է մոտ 4000, 1861 թվականին՝ գրեթե 5800 բնակիչ։

1900 թվականին Վենսենի հեծանվահրապարակը հյուրընկալել է II օլիմպիական խաղերի հիմնական մրցումները:.

Ներկայումս

խմբագրել

Ժամանակակից Վենսենը ոչ միայն Ֆրանսիայի, այլև Եվրոպայի ամենախտաբնակ քաղաքներից մեկն է. նրա զբաղեցրած 1,91 քառակուսի կիլոմետր տարածքի վրա 2006 թվականի տվյալներով ապրում էր։ 47 488 մարդ։

Ժողովրդագրություն

խմբագրել

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Գործընկեր քաղաքներ

խմբագրել

Վենսենի գործընկեր քաղաքներն են[1]՝

Բնիկ վենսենցիներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Jumelages». vincennes.fr (ֆրանսերեն). Vincennes. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենսեն» հոդվածին։