Վեներա 11 (ռուս.՝ Венера 11, կամ 4V-1 համար 360[2]), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ԱՄԿ, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Արձակվել է 1978 թվականի սեպտեմբերի 9-ին Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1][3]։

Վեներա-11
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներԼավոչկինի ԳԱՄ
COSPAR ID[1] 1978-084A[1]
NSSDCA ID1978-084A
SCN11020
Գործարկման ամսաթիվ1978 սեպտեմբերի 9, 03:25:39 UTC[1][2]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա[2]
Զանգված4447,3 կգ[1][2]

1978 թվականի դեկտեմբերի 23-ին իր կայանից անջատվելով՝ իջեցվող սարքը երկու օր անց՝ դեկտեմբերի 25-ին, մտավ Վեներայի մթնոլորտ՝ 11,2 կմ/վ արագությամբ։ Իջնելիս այն կիրառում էր աերոդինամիկ արգելակում, որին հաջորդում էր պարաշյուտի միջոցով արգելակումը և ավարտվում մթնոլորտային արգելակմամբ։ Դեկտեմբերի 25-ին Մոսկվայի ժամանակով 06:24-ին այն փափուկ վայրէջք կատարեց մոլորակի մակերևույթին մոտ 1 ժամ վայրէջքից հետո։ Հպման պահին արագությունը կազմում էր 7-ից 8 մ/վ[4]։ Տեղեկատվությունը փոխանցվում էր անցումային հետագծով շարժվող կայան՝ Երկիր փոխանցման համար, մինչև այն դուրս չեկավ հորիզոնից 95 րոպե անց[5]։ Վայրէջքի կոորդինատներն են՝ 14° հս․լայն․ 299° աե․ երկ․[4][6]։

Կայան խմբագրել

Իջեցվող սարքի անջատումից հետո կայանը շարունակվեց իր անցումը Վեներայի մոտով՝ հելիոկենտրոն ուղեծրով։ Վեներայի հետ ամենամոտ անցումը տեղի ունեցավ 1978 թվականի դեկտեմբերի 25-ին, մոտավորապես 35000 կմ բարձրության վրա։ Կայանը 95 րոպե գործեց որպես իջեցվող սարքի համար տվյալների փոխանցման միջոց, մինչև այն դուրս թռավ տեսադաշտից[1]։

Ուղեծրակայանը բաղկացած էր գլանաձև իրանից, որին երկու կողմերից ամրացված մարտկոցներ։ Կայանի կոր մակերեսին կցված էր նաև բարձր հզորացումով պարաբոլիկ ալեհավաք։ Շարժիչների համակարգը կրող շրջանաձև մոդուլը ամրացված էր կայանի ներքևի մասում, իսկ կայանի գլանի մյուս կողմին ամրացված էր իջեցվող սարքի 2,4 մետրանոց գունդը։ Ուղեծրակայանի վրա տեղադրված էին հետևյալ գիտական սարքերը՝ ինֆրակարմիր սպեկտրոմետր և ռադիոմետր, ուլտրամանուշակագույն լուսաչափ, Եռակողմ մագնիսաչափ, տեսախցիկներ, էլեկտրաստատիկ վերլուծիչ, իոնային թակարդ, ցածր էներգիայի պրոտոնններ / ալֆա մասնիկների դետեկտոր, ցածր էներգիայի էլեկտրոնների դետեկտոր, գազի արտանետման 2 հաշվիչ, չերենկովյան դետեկտոր[7]։

Կայանի վրա տեղադրված էին երկու գամմա ճառագայթների պայթյունային դետեկտորներ՝ խորհրդային ԿՈՆՈՒՍ-ը և ֆրանսիական ՍԻԳՆԵ-2-ը։ ՍԻԳՆԵ-2 դետեկտորները միաժամանակ թռչում էին Վեներա-12-ի և Պրոգնոզ-7-ի վրա՝ թույլ տալու համար գամմա Ճառագայթների աղբյուրների տրիանգուլյացիան։ Վեներայի մոտով անցումից առաջ և հետո Վեներա 11-ը և Վեներա 12-ը տվել են 143 գամմա-ճառագայթների պոռթկումների մանրամասն ժամանակային պրոֆիլներ, ինչի արդյունքում ստեղծվել է նման իրադարձությունների երբևէ առաջին կատալոգը։ Վեներա 11-ի հաղորդած վերջին գամմա ճառագայթումման տվյալները տեղի է ունեցել 1980 թվականի հունվարի 27-ին։

Առաքելությունն ավարտվել է 1980 թվականի փետրվարին։ Վեներա 11-ը ներկայումս գտնվում է հելիոկենտրոն ուղեծրում՝ 0,69 ԱՄ պերիհելիով, 1,01 ԱՄ ապոհելիով, 0,19 էքսցենտրիսիտետով, 2,3 թեքումով և 284 օր ուղեծրի պարբերությամբ։

Իջեցվող սարք խմբագրել

1975 թվականի հոկտեմբերի 23-ին կայանի իջեցվող սարքը անջատվեց ուղեծրակայանից և հոկտեմբերի 25-ին ժամը 05:17 կատարեց վայրէջք մակերևույթին։ Իջեցվող սարքը կշռում էր 1560 կգ վայրէջքի սկզբում, իսկ մակերևույթին հասած պահին՝ 660 կգ[8]։ Կայանի ներսում հովացումը ապահովելու համար օգտագործվել է շրջանառվող հեղուկային համակարգ։ Այս համակարգը, գումարած նախնական սառեցումը նախքան մուտքը մթնոլորտ, թույլ տվեց ապահովել իջեցվող սարքի աշխատանքը և տվյալների փոխանցումը ուղեծրակայանին վայրէջքից հետո 65 րոպեի ընթացքում, դրանից հետո սարքի հետ ռադիոկապն ընդհատվեց, քանի որ ուղեծրակայանը դուրս եկավ ռադիոկապի տիրույթից։

Իջեցվող սարքի վրա տեղադրված էին գիտական գործիքներ, մթնոլորտի և օդի ջերմային և քիմիական բազադրությունը չափելու համար։ Գրոզա կոչվող սարքը նախատեսված էր Վեներայի վրա կայծակ որոնելու համար։ Ե՛վ Վեներա-11-ը, և՛ Վեներա-12-ն ունեին երկու տեսախցիկներով հեռուստատեսային համակարգեր, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված էր գունավոր պատկերների համար, երկուսն էլ չեն կարողացել վերադարձնել պատկերները, քանի որ երկու կայաններում էլ օբյեկտիվի կափարիչները վայրէջքից հետո չեն բացվել կառուցվածքային թերության պատճառով։ Հողի անալիզատորը նույնպես խափանվեց։ Վեներայի մթնոլորտի բաղադրությունը չափելու համար կայանի վրա տեղադրված էր գազային քրոմատոգրաֆ, ինչպես նաև արեգակնային ցրված ճառագայթումն ուսումնասիրող գործիքներ։ Հաղորդված արդյունքները ներառում էին կայծակի որոշ ապացույցներ[9], արգոնի իզոտոպների բարձր հարաբերակցության և ցածր բարձրությունների վրա ածխածնի մոնօքսիդի հայտնաբերումը[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Venera 11». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Siddiqi, Asif A. (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF). The NASA history series (second ed.). Washington, DC: NASA History Program Office. էջեր 127–128. ISBN 978-1-62683-042-4. LCCN 2017059404. SP2018-4041.
  3. «Venera 11». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. 4,0 4,1 «Venera 11 Descent Craft Launch and Orbital Information». NASA Space Science Data Coordinated Archive. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. 5,0 5,1 «Venera 11 Descent Craft». NASA Space Science Data Coordinated Archive. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. «Venera 11 – Detail». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. Mitchell, Don P. «Drilling into the Surface of Venus». Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
  8. Interplanetary Spacecraft
  9. Lorenz, Ralph D. (2018 թ․ հունիսի 20). «Lightning detection on Venus: a critical review». Progress in Earth and Planetary Science. 5 (1): 34. Bibcode:2018PEPS....5...34L. doi:10.1186/s40645-018-0181-x. ISSN 2197-4284.

Արտաքին հղումներ խմբագրել