Մոլնիա (ԳՀՀՎ ինդեքս8Կ72, ռուս.՝ Молния, թարգմանաբար՝ Կայծակ), ), ԽՍՀՄ կրող հրթիռ, ստեղծվել է Ռ7 միջմայրցամաքային հրթիռի հիման վրա, ներառում էր 4 աստիճան[3]։

Մոլնիա
8К78 — «Молния»
Մոլնիա կրող հրթիռ
Տեսակ կրող հրթիռ
Կարգ Ռ7
Նախագծող ՀԿԲ-1
Սկսել է օգտագործվել 1960 հոկտեմբերի 10
Թողարկված միավորներ 320[1]
Օգտագործման տարիներ 1960 - 2010[2]
Քաշ 305 տ
Երկարություն 43,44 մ
Տրամագիծ 10,3 մ

Կրող հրթիռը ստեղծվել է դեպի միջմոլորակային կայանների արձակման համար ուղարկելու համար։ Հիմնական Ռ-7 հրթիռին ավելացվել էր ևս երկու աստիճան՝ երրորդը և արագացուցիչ աստիճանը (Բլոկ Լ)։ Արագացուցիչ աստիճանը նախատեսված էր գործարկել արդեն իսկ Երկրի ուղեծրում, հաղորդելով միջմոլորակային կայանին իմպուլս դեպի նպատակակետ։ Մոլնիա-Լ անվանումով օգտագործվել է Լունա ծրագրի շրջանակներում։

Արագացված նախագծման հետևանքով հրթիռի վրա գործարկման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք ընթացքում լուծվել են Մոլնիա-Մ մոդելում, 1964-ին[4][5][6][7]։ Հիմնական Ռ-7-ին փոփոխությունների և խնդիրների լուծման արդյունքում ավելացվել էին նաև ավելի հզոր շարժիչներ, ինչպես նաև հավելյալ ամրություն էր ավելացվել հրթիռի կառուցվածքային միավորներին։

Մոլնիա կրող հրթիռներով են սպասարկվել նաև Վեներա ծրագրի կայանները, ինչպես նաև «Մոլնիա» դասի կապի արբանյակների արձակման համար։ Այս կրող հրթիռն է օգտագործվել նաև «Օկո» միջուկային հրթիռների արձակման վաղ տեղեկացման համակարգի արբանյակների սինքրոն էլիպտիկ ուղեծրեր արձակման համար։

Հիմք է ծառայել Վոսխոդ և Սոյուզ կրող հրթիռների նախագծման համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Molniya and Soyuz with upper stages». Gunter's Space Web. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. Ракета-носитель «Молния»
  3. Harvey, Brian (2007 թ․ հուլիսի 5). Russian Planetary Exploration: History, Development, Legacy and Prospects. էջ 73. ISBN 978-0-387-46343-8.
  4. Encyclopedia Astronautica Molniya-1 Արխիվացված 16 Մայիս 2008 Wayback Machine
  5. Encyclopedia Astronautica Molniya 8K78M Արխիվացված 8 Մայիս 2012 Wayback Machine
  6. Encyclopedia Astronautica Molniya-2 Արխիվացված 2 Հունիս 2012 Wayback Machine
  7. The Soyuz Launch Vehicle: The Two Lives of an Engineering Triumph By Christian Lardier, Stefan Barensky, page 156

Տես նաև

խմբագրել