Միջազգային նույնացուցիչ

Միջազգային նույնացուցիչ, հայտնի է որպես COSPAR ID, միջազգային նույնացուցիչ է, որը համարակալում է տիեզերքում գտնվող արհեստական մարմինները[1]։ Այն բաղկացած է արձակման տարուց, այդ տարվա ընթացքում արձակման եռանիշ աճող համարից և մինչև եռատառ կոդից, որը ներկայացնում է արձակման մեջ գտնվող կտորի հաջորդական նույնացուցիչը։ TLE ձևաչափում միջազգային նույնացուցիչի տարվա առաջին երկու թվանշանները և գծիկը չեն գրանցվում[2]։

Օրինակ, 1990-037A-ը Սփեյս Շաթլ Դիսավերիի այն առաքելության համարն է, որով այն տեղափոխեց Հաբլ տիեզերական աստղադիտակը։ Այս արձակումը 37-րդ հայտնի հաջող մեկնարկն էր ամբողջ աշխարհում 1990 թվականին։

Նշանակման համակարգը ընդհանուր առմամբ հայտնի է որպես COSPAR համակարգ, որն անվանվել է Գիտության միջազգային խորհրդի Տիեզերական հետազոտությունների կոմիտեի (Committee on Space Research (COSPAR)) անունով[3]։

COSPAR-ը իր մեջ ներառեց ավելի վաղ Հարվարդի համալսարանում մշակված նշանակման համակարգը։ Այդ համակարգում օգտագործում էր հունական այբուբենի տառերը՝ արհեստական արբանյակներ նշանակելու համար։ Օրինակ, Սպուտնիկ-1-ը նշանակվել է 1957 Alpha 2, իսկ ուղեծրում ավելի պայծառ երևացող կրող հրթիռը նշանակվել է 1957 Alpha 1: Նույն արձակման արդյունքում ավելի պայծառ մարմիններին տրվում էր առավել փոքր ամբողջ թիվ, իսկ Ալֆան ցույց էր տալիս տարվա ընթացքում արձակման համարը[4]։ Հարվարդի անվանման համակարգը շարունակեց կիրառվել արբանյակների համար մինչև 1962 թվականի վերջը, երբ այն փոխարինվեց COSPAR ID համակարգով։ Առաջին արբանյակը, որը ստացել է նոր ձևաչափի նույնացուցիչ, եղել է Լունա Ե-6 համար 2-ը, որը ստացել է 1963-001B համարը, թեև որոշ աղբյուրներ, ներառյալ ՆԱՍԱԱզգային տիեզերական գիտության տվյալների կենտրոնի կայքը, հետադարձ կերպով կիրառում են նոր ձևաչափի նույնացուցիչներ ավելի վաղ արձակված արբանյակների համար, նույնիսկ նրանց համար, ովքեր այլևս ուղեծրում չեն

Նույնացուցիչներ նշանակվում են մարմիններին Միացյալ Նահանգների Տիեզերական հրամանատարության կողմից արբանյակային կատալոգի համարի հետ միասին, անմիջապես, երբ դրանք հայտնաբերվում են տիեզերքում[1]։ Միավորված ազգերի կազմակերպության արտաքին տիեզերքի գործերի գրասենյակը (UNOOSA) և Ազգային տիեզերական գիտության տվյալների կենտրոնը (National Space Science Data Center, NSSDC), որը ՆԱՍԱ-ի մաս է կազմում, պահպանում են երկու կատալոգ, որոնք լրացուցիչ տեղեկություններ են տրամադրում նույնացուցիչների հետ կապված կրող հրթիռների և օգտակար բեռների մասին։ Մինչդեռ UNOOSA-ն օգտագործում է COSPAR ID-ն, շատ NSSDC գրառումներ ստեղծվում են արձակումից առաջ, այնպես որ դրանք միշտ չէ, որ կապված են COSPAR ID-ի հետ։ Ստորև բերված են օրինակներ՝

Արբանյակ Նախնական գրառում (NSSDCA_ID) Արձակումից հետո գրառում (COSPAR_ID) Մեկնաբանություն
ԲեպիԿոլոմբո BEPICLMBO 2018-080A Նախնական գրառումը ջնջվել է ուշ 2021 թվականին
Լայթսեյլ-2 Գրառում չի կատարվել 2019036AC Գծիկը չի դրվել
Սոջուրներ MESURPR (մարսագնաց) 1996-068A (կայան) Պաթֆայնդեր մարսագնաց
Լյուսի LUCY 2021-093A Սկզբնական գրառումը հեռացվել է արձակումից հետո
Սփեյս Շաթլ SHUTTLE Չկա Կատարել է 135 առաքելություն 1981-ից 2011 թվականները։ Ամեն առաքելություն ունի COSPAR ID համար, սակայն չունի NSSDC գրառում։
Ջեյմս Ուեբ աստղադիտակ JWST 2021-130A Սկզբնական գրառումը հեռացվել է արձակումից հետո

Տիեզերական սարքերը, որոնք չեն ավարտում Երկրի ուղեծիրը, օրինակ՝ արձակումները, որոնք չեն կարողանում հասնել ուղեծիր, համարներ չեն ստանում[1]։

Միջազգային տիեզերական կայանից արձակված արբանյակներին տրվում է COSPAR ID՝ սկսած «1998-067»-ից, քանի որ տիեզերակայանի (առաջին մոդուլը) արձակվել է 1998 թվականին։ Օրինակ՝ ԳՈՄՔՍ-3 արբանյակը, որն արձակվել է H-II տիեզերանավով, սկզբում տիեզերանավը արձակվել էր Ճապոնիայի Տանեգասիմա տիեզերակայանից 2015 թվականի օգոստոսի 19-ին, ստանալով COSPAR նշանակում՝ 1998-067HA, հասնել Միջազգային տիեզերական կայան, և ապա կայանից անջատվելուց հետո արձակել արբանյակը։ Արդյունքում արբանյակը ստացել է 1998-067HA COSPAR ID-ն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Frequently Asked Questions». Space-Track.org. Վերցված է July 14, 2019-ին. «Q: What criteria are used to determine whether an orbiting object should receive a catalogue number and International Designation? A: We must be able to determine who it belongs to, what launch it correlates to, and the object must be able to be maintained (tracked well).»
  2. Kelso, T.S. (January 1998). «Frequently Asked Questions: Two-Line Element Set Format». Satellite Times. Վերցված է 3 October 2019-ին.
  3. McDowell, Jonathan. «Designations». JSR Launch Vehicle Database. Արխիվացված է օրիգինալից 30 July 2023-ին. Վերցված է 3 October 2019-ին.
  4. «Alpha Is Science's Tag For First of Satellites». The New York Times. November 25, 1957. էջ 12.

Արտաքին հղումներ խմբագրել