Մագնիսամետր, մագնիսաչափ, մագնիսական դաշտի բնութագիրը և նյութի մագնիսական հատկությունները, նեղ իմաստով՝ մագնիսական դաշտի լարվածությունը, ուղղությունը և գրադիենտը չափող սարք։

Հելիումային վեկտորային մագնիսամետր (ՀՎՄ), կիրառվել է Պիոներ 10 և Պիոներ 11 տիեզերանավերում։

Տեսակները խմբագրել

Ըստ նշանակության խմբագրել

Ըստ նշանակման լինում են մագնիսական դաշտի լարվածությունը (էրստեդմետր), ուղղությունը (ինկլինաաոր և դեկլինատոր), գրադիենտը (գրադիենտամետր), մագնիսական ինդուկցիան (տեսլամետր), հոսքը (վեբերմետր կամ ֆլյուկսմետր), թափանցելիությունը (մյու-մետր), ընկալունակությունը (կապա-մետր) և մագնիսական մոմենտը չափող մագնիսամետրեր։ Տարբերում են նաև դաշտի բնութագրերի բացարձակ մեծությունները և տարածության մեջ կամ ժամանակից կախված դաշտի հարաբերական փոփոխությունները չափող մագնիսամետրեր։ Վերջինները կոչվում են մագնիսական վարիոմետրեր։

Ըստ գործողության սկզբունքի խմբագրել

Ըստ գործողության սկզբունքի ստորաբաժանվում են մագնիսաստատիկական, մագնիսադինամիկական, էլեկտրամագնիսական, ինդուկցիոն, քվանտային, գերհաղորդչային քվանտային և այլն մագնիսամետր։

Կիրառությունները խմբագրել

Բոլոր մագնիսամետրերը օգտագործվում են հիմնականում Երկրի, մագնիսական դաշտի լարվածությունը և նրա բաղադրիչները, գրադիենտը և նյութերի մագնիսական հատկությունները չափելու համար, ինդուկցիոն, քվանտային և գերհաղորդչային քվանտային մագնիսամետրերը՝ նաև կենսաֆիզիկայում, միկրոկենսաբանության մեջ, մագնիսաքիմիայում, երկրաբանական հետախուզություններում, թույլ դաշտերը չափելու համար և այլ նպատակներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 120