Պրոգնոզ (արբանյակ)
Պրոգնոզ (ռուս.՝ Прогноз), խորհրդային գիտահետազոտական արբանյակների ծրագիր էր, ընդհանուր առմամբ արձակվել են արձակվել տասներկու Պրոգնոզ արբանյակներ 1972 թվականի ապրիլի 14-ից մինչև 1996 թվականի օգոստոսի 29-ը։ Արբանյակները արձակվել են Երկրի բարձր էլիպտիկ ուղեծրեր։ Բոլոր արբանյակները արձակվել են Մոլնիա կրող հրթիռներով, առաջին տասը Բայկոնուր տիեզերակայանից, իսկ վերջին երկուսը Պլեսեցկի տիեզերակայանից[1][2][3]։
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | Լավոչկինի ԳԱՄ |
Գործարկման ամսաթիվ | 1972 |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Աշխատանքի ավարտ | 1999 |
Զանգված | 850—1370 կգ |
Արբանյակները հիմնականում օգտագործվել են Արեգակնային հետազոտությունների համար, սակայն ավելի ուշ արբանյակներն օգտագործվել են այլ հետազոտությունների համար, այդ թվում՝ Մեծ պայթյունի տեսության և Երկրի մագնիսոլորտի հետազոտությունների համար[4]։ Տասներորդ արբանյակն օգտագործվել է Ինտերկոսմոս ծրագրի շրջանակներում։
Կառուցվածք
խմբագրելՊրոգնոզ արբանյակների կառուցվածքը իրենից ներկայացնում էր հերմետիկ փակ գլանաձև մարմին երկու կողմերից փակված գլանաձև ծածկերով։ Կայանի տրամագիծը կազմում էր 150 սմ և բարձրությունը՝ 120 սմ։ Ներքևի կիսագնդաձև հատակների վրա տեղադրվում էին՝ կողմնորոշման համակարգի սենսորներ, ռադիոտեխնիկական համալիրի ալեհավաքներ և գիտական սենսորներ։ Կայանի մարմնի գլանաձև մասում տեղակայված էին կողմնորոշման համակարգի միկրոշարժիչները և դրանց համար սեղմված գազի բաքերը և գիտական գործիքները։ Կայանի գլանաձև մասին էին ամրացվում չորս արևային մարտկոցները՝ 6 մետր բացվածքով և ընդհանուր 7 մ² մակերեսով, դրանց ծայրերում տեղադրված էր մագնիսաչափի ձողի տվիչներ, գիտական սարքավորումներ և ալեհավաքներ[5]։ Գլանի ներսում, որտեղ պահպանվում էր մշտական ջերմային ռեժիմ, տեղադրվել են մարտկոցներ, գիտական սարքավորումներ, ռադիոսարքավորումներ և արբանյակային կողմնորոշման համակարգեր։ Տիեզերքում արբանյակի դիրքի կայունացումն ապահովվել է Արեգակի ուղղությամբ ուղղված առանցքի շուրջ նրա պտույտով[6]։ Արբանյակների նախագծային առանձնահատկությունները հնարավորություն էին տալիս, առանց ամբողջ սարքի լրացուցիչ փորձարկումների, փոխել տեղադրված գործիքների կազմը և յուրաքանչյուր թռիչքի ժամանակ լուծել գիտական նոր խնդիրներ[7]։ Պրոգնոզ արբանյակներն ունեին ներկառուցված հիշող սարք, որը նրանց թույլ էր տալիս կուտակել տեղեկատվություն և այն փոխանցել Երկիր պարբերական հաղորդակցության սեսսիայի ընթացքում[8]։
Հիմնական սարքը կոչվում էր «СО» («արևային օբյեկտ», ռուս.՝ «солнечный объект»): Դրա նախատեսվող գործողության ժամկետը 90 օր էր։ Այս տեսակի երեք արբանյակներ արտադրվեցին և արձակվեցին։ Նրանք բոլորն աշխատել են զգալիորեն ավելի երկար, քան նախատեսվում էր։ Արբանյակի համակարգերի արդիականացումից հետո սարքը ստացել է «СО-М» անվանումը, նախատեսվող գործողության ժամկետն ավելացել է մինչև 180 օր։ Արդիականացված կայանների շահագործման ժամկետները նույնպես գերազանցել է նախատեսվածը։ 1995 թվականին «Ինտերբոլ» միջազգային նախագծի համար ստեղծվել են նոր սերնդի «СО-М2» սարքերը, որոնց երաշխիքային ժամկետն ավելացվել էր մինչև 1 տարի, մինչդեռ «Պրոգնոզ-11»-ը («Ինտերբոլ-1») ուղեծրում աշխատել է հինգ տարուց ավելին, իսկ «Պրոգնոզ-12» («Ինտերբոլ-2»)՝ մոտ երկուսուկես տարի[9]։
Ուղեծրեր և արձակում
խմբագրելՊրոգնոզ արբանյակների գիտական նպատակներից ելնելով դրանք պետք է տեղադրվեին Երկրից մեծ հեռավորություն ունեցող ուղեծրերում, իսկ գիտական տվյալների իրական ժամանակում գրանցման համար նրանք պետք է համեմատաբար երկար ժամանակ գտնվեին կառավարման կենտրոնների տեսանելիության սահմաններում։ Ելնելով այս պահանջներից և հասանելի կրող հրթիռների հնարավորություններից՝ ընտրվել էին էլիպսաձև ուղեծրեր՝ 500-900 կմ պերիգեով, 200000 կմ ապոգեով, 65° թեքումով և չորս օր ուղեծրային պարբերությամբ։ Նման ուղեծրերում արբանյակները կարող են ենթարկվել Լուսնի ուժեղ ձգողական ազդեցությանը։ Դրանից խուսափելու համար Լավոչկինի ԳԱՄ-ում մշակվել էր յուրաքանչյուր արձակման համար ամսաթիվի և ժամի ընտրման մեթոդը, որը նվազագույնի էր հասցնում արբանյակի վրա ազդող աղբյուրները և ապահովում էր նրա ուղեծրի երկարաժամկետ կայունությունը։ Սա հնարավորություն տվեց արբանյակի վրա չտեղադրել բարդ և ծանր դիրքի կառավարման համակարգ[9]։
Պրոգնոզ արբանյակները արձակվել են Մոլնիա-Մ կրող հրթիռով, որի վրա տեղադրված էր «Լ» արագացուցիչ վերին աստիճանը։ «Պրոգնոզ» ծրագրով արձակումների վերին «L» աստիճանում փոփոխվել են օքսիդացնող նյութի բաքերը և կառավարման համակարգը։ «L» աստիճանի այս փոփոխությունը, որն օգտագործվում էր Բայկոնուրից արձակումների ժամանակ «SO» և «SO-M» («Պրոգնոզ» 1-10 համարներով) ստացել է «SO/L» անվանումը[10]։ «SO-M2» տիպի արբանյակները («Պրոգնոզ» 11 և 12) արձակվել են Պլեսեցկից՝ օգտագործելով «2ԲԼ» վերին աստիճանի մոդուլը, որը նաև օգտագործվում էր Օկո ռազմական արբանյակների արձակման համար։
Արբանյակները
խմբագրել«Պրոգնոզ» շարքի արբանյակները[8][9][11][12] | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անվանում | Տիպ | Արձակում | Տիեզերակայան | NSSDC ID | SCN | Զանգված, կգ | Ապոգեյ, կմ | Պերիգեյ, կմ | Թեքում, աստ. | Պտույտի պարբ․, ժամ | Աշխատանքը օրերով | Նախատեսված աշխատանք, օր | Աշխատանքի ավարտ | Առաքելություն |
«Պրոգնոզ-1» | СО | 14-04-1972 | Բայկոնուր | 1972-029A | 5941 | 845 | 201 000 | 965 | 65 | 97 | 165 | 90 | 31-03-1981 | Արեգակի ակտիվության հետազոտություններ |
«Պրոգնոզ-2» | СО | 29-06-1972 | Բայկոնուր | 1972-046A | 6068 | 845 | 201 000 | 551,4 | 65 | 97 | 173 | 90 | 15-12-1982 | Արեգակի ակտիվության հետազոտություններ |
«Պրոգնոզ-3» | СО | 15-02-1973 | Բայկոնուր | 1973-009A | 6364 | 836 | 200 270 | 590 | 65 | 96 | 405 | 90 | 31-12-1976 | Արեգակի ակտիվության հետազոտություններ |
«Պրոգնոզ-4» | СО-М | 22-12-1975 | Բայկոնուր | 1975-122A | 8510 | 893 | 199 000 | 634 | 65 | 95,7 | 141 | 90 | 31-12-1977 | Արեգակի ճառագայթման, պլազմայի, և Երկրի մագնիսոլորտի հետազոտություններ |
«Պրոգնոզ-5» | СО-М | 25-11-1976 | Բայկոնուր | 1976-112A | 9557 | 896 | 195 120 | 498 | 65 | 95,2 | 238 | 180 | 12-07-1979 | Արեգակի ճառագայթման, պլազմայի, և Երկրի մագնիսոլորտի հետազոտություններ |
«Պրոգնոզ-6» | СО-М | 22-09-1977 | Բայկոնուր | 1977-093A | 10370 | 894 | 197 885 | 495,5 | 65,4 | 94,8 | 184 | 180 | 16-01-2019 | Արեգակի ճառագայթման, պլազմայի, և Երկրի մագնիսոլորտի հետազոտություններ |
«Պրոգնոզ-7» | СО-М | 30-10-1978 | Բայկոնուր | 1978-101A | 11088 | 940 | 199 300 | 467 | 65 | 95,7 | 227 | 180 | 22-10-1980 | Արեգակի ճառագայթման, պլազմայի, և Երկրի մագնիսոլորտի հետազոտություններ ՈւՄ, Ռենտգեն և Գամմա աստղագիտություն |
«Պրոգնոզ-8» | СО-М | 25-12-1980 | Բայկոնուր | 1980-103A | 12116 | 934 | 198 770 | 556,5 | 65 | 95,4 | 272 | 180 | 28-12-1984 | Արեգակի ճառագայթման, պլազմայի, և Երկրի մագնիսոլորտի հետազոտություններ |
«Պրոգնոզ-9» | СО-М | 01-07-1983 | Բայկոնուր | 1983-067A | 14163 | 933 | 727 620 | 361 | 65,3 | 609.6 | 302 | 180 | տվյալ չկա | Արեգակի և տտեզերական ճառագայթման, Արեգակի պլազմայի, Երկրի մագնիսոլորտի և Գամմա ճառագայթների հետազոտություններ |
«Պրոգնոզ-10» («Ինտերկոսմոս-23») |
СО-М | 26-04-1985 | Բայկոնուր | 1985-033A | 15661 | 933 | 200 000 | 400 | 65 | 96 | 200 | 180 | 12-01-1994 | Արևային քամու և Երկրի մագնիսոլորտի հետազոտություններ |
«Պրոգնոզ-11» («Ինտերբոլ-1») |
СО-М2 | 03-08-1995 | Պլեսեցկ | 1995-039A | 23632 | 1250 | 198 770 | 505 | 63,8 | 91,7 | 1901 | 360 | 16-10-2000 | Արևային քամու և Երկրի մագնիսոլորտի հետազոտություններ |
«Պրոգնոզ-12» («Ինտերբոլ-2») |
СО-М2 | 29-08-1996 | Պլեսեցկ | 1996-050C | 24293 | 1370 | 19 140 | 782 | 62,8 | 5,8 | 885 | 360 | 2022 դրությամբ ուղեծրում է | Բևեռափայլի հետազոտություններ |
Գիտական ծրագիր
խմբագրել«Պրոգնոզ» շարքի արբանյակներով ԽՍՀՄ-ը սկսեց միջմոլորակային միջավայրի համակարգված ուսումնասիրությունը՝ օգտագործելով հատուկ դրա համար ստեղծված կայաններ։ Այս շարքի բոլոր սարքերում իրականացվել են արևային բռնկումների ուսումնասիրություններ և հարակից ճառագայթային իրավիճակի դոզիմետրիկ չափումներ Երկրի մերձակայքում։ Արդյունքները կիրառվել են օդաչուավոր թռիչքների ռադիացիոն անվտանգության ապահովման համար։ Բոլոր կայաններով կատարվել են նաև Արեգակ-Երկիր կապերի հիմնարար գիտական ուսումնասիրություններ, արեգակնային քամու և դրա փոխազդեցությունը Երկրի մագնիսոլորտի հետ։ Միջմոլորակային միջավայրի էներգետիկ հոսքերի, արևային ծագման մասնիկների, Արեգակի ուլտրամանուշակագույն, ռենտգենյան և գամմա ճառագայթման հետազոտություններ, որոնք հասանելի չեն Երկրի դիտարկումների դեպքում։ Պրոգնոզ-2-ից սկսած՝ արբանյակների վրա տեղադրվում էին գիտական սարքավորումներ, որոնք արտադրվում էին ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև այլ երկրներում։ Յուրաքանչյուր հաջորդ արձակման ժամանակ արբանյակների վրա տեղադրված գիտական գործիքների ճշգրտությունը մեծանում էր, իսկ իրականացվող հետազոտությունների ծավալն ավելանում, ինչը կապված էր նաև միջազգային տիեզերական համագործակցության ծրագրերի հետ։
Պրոգնոզ արբանյակները՝ դրանց վրա տեղադրված գիտական սարքավորումներով, դարձել են արեգակնային ակտիվության և մերձերկրային միջավայրի վրա դրա ազդեցության ուսումնասիրման եզակի համակարգ։ Նրանց օգնությամբ ուսումնասիրվել են մերձերկրային տարածության զգալի տարբեր հատկություններով երեք շրջաններ. մագնիսոլորտը, նրան հարող միջմոլորակային միջավայրը, որի վրա Երկրի մագնիսական դաշտը գործնականում չի ազդում, և արեգակնային պլազմայի փոխազդեցության շրջանը մագնիսոլորտից բաժանող տարածքը՝ մագնիտոպաուզան, որը ենթակա է ամենամեծ խանգարումների։
«Պրոգնոզ» կայանների վրա տարբեր գիտական սարքավորումների տեղադրման հնարավորությունը թույլ տվեց դրանք կիրառել հեռավոր տիեզերքի ուսումնասիրության համար՝ կառուցելով երկնոլորտի քարտեզ ուլտրամանուշակագույն և ռադիոտիրույթուներում, ուսումնասիրել մնացորդային ճառագայթումը և գալակտիկական ռենտգեն և գամմա աղբյուրները[6][7]։
СО տեսակի արբանյակներ
խմբագրել1972-1973 թվականներին «СО» տիպի երեք արբանյակներ («Պրոգնոզ» 1-3 համարներով կամ ըստ գործարանային համարակալման СО 501 - СО 503) Բայկոնուր տիեզերակայանից արձակվեցին մոտ 200000 կմ ապոգեյ և չորս օր պարբերությամբ ուղեծրեր։ Բոլոր երեք արբանյակների նախատեսված գործողության ժամկետն էր 90 օր, որը որոշվում է հիմնականում մարտկոցների հնարավորություններով[13], «СО» շարքի արբանյակներից յուրաքանչյուրն աշխատել է ուղեծրում շատ ավելի երկար[9]։ Այս արբանյակների գիտական հետազոտությունների նպատակներն էին ուսումնասիրել Արեգակի ճառագայթային ակտիվությունը, արեգակնային բռնկումների ֆիզիկան և միջմոլորակային միջավայրի հատկությունները[5]։ Հետազոտությունների հիմնական նպատակներն էին կատարել գիտական հաստատությունների պատվերները և օդաչուավոր տիեզերական թռիչքների ճառագայթային անվտանգության ապահովումը[14]։
СО-М տեսակի արբանյակներ
խմբագրել«СО-М» տիպի սարքերը ստեղծվել են հիմնական «СО» մոդելի արդիականացման արդյունքում՝ բարելավվել էին կայանի համակարգերը և գործողության ժամկետը ավելացվել էր մինչև 180 օր։ Ավելացվել է նաև արբանյակի վրա գտնվող գիտական սարքավորումների քանակը։ 1975-ից 1985 թվականներին այս տիպի յոթ արբանյակներ արձակվեցին Բայկոնուր տիեզերակայանից («Պրոգնոզ» 4-ից 10 համարներով, ըստ գործարանային համարների՝ СО-М 504 - СО-М 510)[7].
«Պրոգնոզ-9» («ՌԵԼԻԿՏ-1»)
խմբագրել«Պրոգնոզ-9» կայանով իրականցվեց միջազգային ՌԵԼԻԿՏ նախագիծը՝ տիեզերական մնացորդային ճառագայթումն ուսումնասիրելու համար։ Տիեզերական թույլ միկրոալիքային ֆոնային ճառագայթումը գրանցելու և Երկրի կողմից ստեղծված ազդեցությունը վերացնելու համար արբանյակը տեղադրվել է եզակի ուղեծիր, որի ապոգեյը կազմում է 727620 կմ, երկու անգամ ավելի, քան Երկրից Լուսին հեռավորությունը[15][16]։ Օգտագործելով ՌԵԼԻԿՏ փոքր չափի ռադիոաստղադիտակը, արբանյակը քարտեզագրեց երկնոլորտը 37 ԳՀց տիրույթում։ Արբանյակի վրա տեղադրվել էին նաև ֆրանսիական «ՍՄԵԳ-2Մ9» գործիքը՝ տիեզերական և արևային ծագման գամմա ճառագայթների բռնկումները գրանցելու համար, ինչպես անև գործիքներ Արեգակի ռենտգենյան ճառագայթումը, միջմոլորակային տարածության պլազմայի պարամետրերը և մագնիսական դաշտերը չափելու համար[17]։ Արբանյակը ուղեծրում գործել է 302 օր, իր թռիչքի և ստացված տվյալների մշակման ընթացքում կազմվել է տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթման բաշխման քարտեզ և փորձնականորեն հայտնաբերվել է տիեզերական մոդելներով տեսականորեն կանխատեսված այդ ճառագայթման անիզոտրոպիան։ Այս անիզոտրոպիայի մակարդակը պարզվեց, որ ավելի ցածր էր, քան սպասվում էր[15] և հետագայում ՌԵԼԻԿՏ-1-ից ստացված անիզոտրոպիայի գնահատականները վիճարկվեցին չափման անբավարար ճշգրտության պատճառով[18]։ Պրոգնոզ-9-ի աշխատանքի ընթացքում հայտնաբերվել են 75 գամմա-ճառագայթների բռնկումներ, ներառյալ կրկնվողները մեկ աղբյուրից, որը գտնվում է Գալակտիկայի կենտրոնի մոտ՝ Աղեղնավոր համաստեղությունում։ Չափվել են նաև արևային 8 բռնկումների բնութագրերը[19]։
«Պրոգնոզ-10» («Ինտերկոսմոս-23»), «Ինտերշոկ» նախագիծ
խմբագրելՄիջազգային Ինտերշոկ նախագիծը շարունակել է Արեգակ-Երկիր կապերի հետազոտությունների ծրագիրը, ուսումնասիրել է մագնիտոպաուզայի և արևային քամու Երկրի մագնիսոլորտի հետ փոխազդեցության ժամանակ առաջացող հարվածային ալիքների կառուցվածքն ու բնութագրերը։ Այդ նպատակով 1985 թվականին ԽՍՀՄ-ի, Լեհաստանի ԳԴՀ-ի և Չեխոսլովակիայի մասնագետների կողմից մշակված գիտական սարքավորումներով Պրոգնոզ-10 արբանյակը (այլ անունն է՝ Ինտերկոսմոս-23) արձակվեց 400 կմ պերիգեյով, 200000 կմ ապոգեյով և 65° թեքումով ուղեծիր[20]։ Հարվածային ալիքի կառուցվածքը որոշելու համար արբանյակի գիտական սարքավորումների համալիրը ներառում էր ՕՐԻՈՆ տեղեկատվական համակարգը՝ բարձր լուծաչափով տվյալների ձայնագրման և պահպանման համար, և ԲՌՈԴ համակարգիչը, որը կանխատեսում և որոշում էր հարվածային ալիքի հատման պահը և կազմակերպում էր արբանյակի սարքերի հետազոտությունները։ Արբանյակը ուղեծրում գործել է 200 օր[6][21]։
СО-М2 տեսակի արբանյակներ (Ինտերբոլ նախագիծ)
խմբագրել«Ինտերբոլ» միջազգային նախագիծը նվիրված էր Երկրի մագնիսոլորտի հետ արևային քամու փոխազդեցության և մագնիտոսֆերային ենթափոթորիկների ժամանակ իոնոսֆերայում առաջացող երևույթների ուսումնասիրությանը[22]։ Նախագիծը Երկրի մոտ տարածության հետազոտման լայն ծրագրի մի մասն էր, որն իրականացվում էր տարբեր երկրների տիեզերական գործակալությունների կողմից և համակարգվում էր ՏԳՄԽ (Տիեզերական գիտության միջգերատեսչական խորհրդատվական խումբ) միջազգային խմբի կողմից[23]։ Դրա իրականացման համար Պրոգնոզ արբանյակների հենքի վրա ստեղծվել է արբանյակների նոր սերունդ, որը անվանվեց «СО-М2» (գրականության մեջ հանդիպում են նաև «Պրոգնոզ-Մ» կամ «Ինտերբոլ» անվանումները[24]), հարմարեցված ճառագայթային գոտիների կրկնակի հատման մասերում երկարաժամկետ շահագործման համար, ինչպես նաև ավելացվել էր արբանյակների շահագործման ժամկետը։ Ավելացել էր նաև օգտակար բեռի քաշը և ծավալը։ Նախատեսվում էր, որ յուրաքանչյուր սարք ուղեծրում կգործի առնվազն երկու տարի։ 1995-1996 թվականներին Պլեսեցկի տիեզերակայանից արձակվել են այս տիպի երկու արբանյակներ՝ Պրոգնոզ-11 (Ինտերբոլ-1, գործարանային անվանումը СО-М2 511) և Պրոգնոզ-12 (Ինտերբոլ-2, գործարանային անվանումը СО-М2 512)[25]։
1995 թվականի օգոստոսի 3-ին իրականացվեց Պրոգնոզ-11-ի և չեխական Մագիոն-4 միկրոարբանյակի զուգակցված արձակումը[26][27], որոնք դուրս բերվեցին 200000 կմ ապոգեյով, 500 կմ պերիգեյով և 63° թեքությամբ ուղեծիր։ Համատեղ գործող այս արբանյակները ուսումնասիրում էին մագնիսոլորտի «պոչի» երևույթները և կոչվում էին «պոչի զոնդ»[25][28]։
1996 թվականի օգոստոսի 29-ին արձակվեցին Պրոգնոզ-12-ը և Մագիոն-5-ը[29], դրանք դուրս բերվեցին 20000 կմ ապոգեյով ուղեծիր, որի թեքումը նույնն էր ինչ նախորդ սարքի մոտ։ «Պրոգնոզ-12»-ը և «Մագիոն-5»-ը համատեղ ուսումնասիրել են ներքին մագնիսոլորտը և բևեռափայլի շրջանները («Բևեռափայլային զոնդ»)[25][30]։
Օգտագործելով երկու զոնդ, որոնք գործում են տարբեր ուղեծրերում, Ինտերբոլ նախագիծը ուսումնասիրել է կապը մագնիսոլորտի պոչում գտնվող երևույթների և նրա բևեռափայլային մասում տեղի ունեցող գործընթացների միջև, ինչպես նաև վերին իոնոսֆերան։ Յուրաքանչյուր կետում տեղադրվել էին համատեղ գործող երկու կայաններ՝ «Պրոգնոզ» և «Մագիոն», որոնք թռչում էին միմյանցից հեռավորության վրա և տարբեր լուծաչափերով չափումներ կատարում, սա հնարավորություն տվեց որոշել ուսումնասիրվող երևույթների տարածական և ժամանակային տատանումները[31]։ Բացի Ինտերբոլ նախագծի շրջանակներում աշխատանքի, արբանյակները իրականացրել են նաև տիեզերքում ճառագայթային իրավիճակի չափումներ և տարբեր տեսակի արևային մարտկոցների աշխատանքի հետազոտություն Երկրի ճառագայթային գոտիների կրկնվող անցումների ժամանակ[32]։ Պրոգնոզ-12 արբանյակը գործել է ուղեծրում ավելի քան երկուսուկես տարի, իսկ Պրոգնոզ-11-ը՝ ավելի քան հինգ տարի[9]։
Ծրագրի արդյունքները
խմբագրելՊրոգնոզ արբանյակների թռիչքների արդյունքում մեծ քանակությամբ նյութ է կուտակվել օդաչուավոր տիեզերական ծրագրերի ճառագայթային անվտանգության ապահովման համար։ Նրանց օգնությամբ էր նաև գնահատվում ճառագայթային իրավիճակը Սալյուտ տիեզերակայանների անձնակազմերի աշխատանքի ժամանակ[9]։ Ստացված տվյալները օգտագործվել են նոր տիեզերանավերի ճառագայթային պաշտպանության պահանջների ձևակերպման համար։ Պրոգնոզ արբանյակների վրա իրականացված գիտական հետազոտությունները հնարավորություն են տվել պատկերացնել մերձերկրային տարածության մեջ տեղի ունեցող ֆիզիկական գործընթացները և դրանց կապը միջմոլորակային միջավայրի գործընթացների հետ[7], ինչպես նաև ստանալ մեծ քանակությամբ նոր տվյալներ արևային քամու և Երկրի մագնիսոլորտի փոխազդեցության վերաբերյալ[6]։ Կառուցվել է երկնոլորտի քարտեզ 8 մմ ռադիոտիրույթում, կազմվել են արեգակնային բռնկումների կատալոգներ, արևային տիեզերական ճառագայթների և տասնմեկ տարվա ընթացքում իրականացվել են արեգակնային ակտիվության ուսումնասիրություններ ռենտգենյան և ուլտրամանուշակագույն տիրույթներում։ Կատարվել են նաև նոր գալակտիկական ռենտգենյան աղբյուրների դիտարկումներ և հայտնաբերումներ[14]։
Պրոգնոզ արբանյակների առաջին սերնդի թերությունը (СО և СО-М տիպերը) նրանց գործողության համեմատաբար կարճ ժամանակն էր, որը որոշվում էր հիմնականում մարտկոցների աշխատունակությամբ։ Չնայած գրեթե բոլորը գերազանցել են նախատեսված աշխատանքի ժամկետը, երբևէ ուղեծրում միաժամանակ երկու գործող սարքեր չեն եղել[13]։ Այդ պատճառով անհնար էր չափաբերել գիտական գործիքները՝ համեմատելով միաժամանակ գործող արբանյակների արդյունքները, ինչը նվազեցրեց չափումների ճշգրտությունն ու հուսալիությունը։ Նախկին չափումների հետ կապված շարունակականությունը նույնպես խախտվեց, քանի որ սարքավորումը և դրա կազմը արբանյակների վրա շարունակաբար փոփոխվում և արդիականացվում էր[14]։
Պրոգնոզ շարքի վերջին երկու արբանյակների օգնությամբ իրականացված Ինտերբոլ նախագիծը դարձավ մերձերկրյա տարածության ուսումնասիրության ամենահաջող խորհրդային և ռուսական ծրագրերից մեկը։ Ծրագրի ընթացքում հավաքագրված տվյալների ծավալը գերազանցում է Արեգակ-Երկրային ֆիզիկայի վերաբերյալ տվյալների ամբողջ ծավալը, որը ստացվել է նախկինում ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում մոտ երեսուն տարվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում։ ՌԳԱ Տիեզերական հետազոտությունների կենտրոնում պահվող Ինտերբոլ ծրագրի կենտրոնացված արխիվը ներառում է ավելի քան 300 ԳԲ գիտական տվյալներ։ Ծրագրի արբանյակներից ստացված տեղեկատվությունը հասանելի է միջազգային գիտական հանրությանը ՆԱՍԱ-ի Գոդարդի կենտրոնի համաշխարհային տվյալների բազայի միջոցով։ Ինտերբոլ նախագծի տվյալների հիման վրա հրապարակվել է ավելի քան 500 հոդված, որոնց մի զգալի մասը գրվել է միջազգային համագործակցության շրջանակներում[31][33]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Prognoz 1,2,3 (SO)». Gunter's space page (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Prognoz 4,5,6,7,8,9,10 (SO-M)/Intersputnik 23». Gunter's space page (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Interball 1,2 (SO-M2 #1,2)». Gunter's space page (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Encyclopedia Astronautica - Prognoz Արխիվացված 2009-10-11 Wayback Machine
- ↑ 5,0 5,1 «ПРОГНОЗ»(ռուս.) // Космонавтика : Энциклопедия / Гл. ред. В. П. Глушко; Редколлегия: В. П. Бармин, К. Д. Бушуев, В. С. Верещетин и др.. — М.: Советская энциклопедия, 1985. — С. 303—304.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Изучение солнечно-земных связей с помощью космических аппаратов, созданных в НПО имени С. А. Лавочкина(ռուս.) // Вестник НПО им. С. А. Лавочкина. — 2015. — № 3(29). — С. 17—27. — ISSN 2075-6941.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Космические аппараты для изучения солнечно-земных связей серии "Прогноз"». НПО им. Лавочкина (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 8,0 8,1 «PROGNOZ Spacecraft». Институт космических исследований РАН (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 «Космические аппараты серии «ПРОГНОЗ»». Секция «Солнечная система» совета РАН по космосу (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Molniya-M Blok-SO-L». Gunter's space page (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
- ↑ А. Железняков. — Онлайн энциклопедия«Энциклопедия «Космонавтика»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Encyclopedia Astronautica
- ↑ 13,0 13,1 А. М. Певзнер Высокоапогейные искусственные спутники Земли «Прогноз» // Обратный отсчет…2 (45 лет ИКИ РАН) : сборник. — Москва: ИКИ РАН, 2010.
- ↑ 14,0 14,1 14,2 Ю.И.Логачев. «Изучения солнечных космических лучей на спутниках "Прогноз"//40 лет космической эры в НИИЯФ МГУ». Солнечно-земная Физика, НИИЯФ МГУ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 15,0 15,1 И. А. Струков, Р. С. Кремнев, А. И. Смирнов Взгляд в прошлое Вселенной(ռուս.) // Наука в СССР : журнал. — 1992. — № 4.
- ↑ Ю. И. Зайцев Центр российской космической науки. К 40-летию Института космических исследований РАН // Земля и Вселенная : журнал. — 2005. — № 4. — С. 3—16.
- ↑ «Prognoz-9». NASA High Energy Astrophysics Science Archive Research Center (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Д. Скулачёв Они были первыми(ռուս.) // Наука и жизнь : журнал. — 2009. — № 6. Архивировано из первоисточника 2 փետրվարի 2021.
- ↑ Brian Harvey with Olga Zakutnyaya Russian Space Probes. Scientific Discoveries and Future Missions. — Springer in assoc. with Praxis Publishing, 2011. — (Springer Praxis Books). — ISBN 978-1-4419-8149-3
- ↑ «35 лет спутнику «Прогноз-10»». Роскосмос (ռուսերեն). 2020 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Космический аппарат Прогноз 10 (Интеркосмос 23) «Интершок»». Секция «Солнечная система» совета РАН по космосу (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «INTERBALL». Институт космических исследований РАН (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Inter-Agency Consultative Group for Space Science (IACG). «Handbook of Missions and Payloads» (PDF). ntrs.nasa.gov (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
- ↑ Brian Harvey Prognoz and Prognoz M/Interball // European-Russian Space Cooperation: From de Gaulle to ExoMars. — Springer Nature, 2021. — ISBN 9783030676865
- ↑ 25,0 25,1 25,2 И. Лисов «Интерболы» и «Магионы» продолжают работу(ռուս.) // Новости космонавтики : журнал. — 1998. — Т. 8. — № 21—22(188/189). — С. 30—35. Архивировано из первоисточника 18 Մայիսի 2021.
- ↑ Россия-Чехия. В полете ИСЗ “Интербол-1” и “Магион-4” // Новости космонавтики : журнал. — 1995. — № 16.
- ↑ «MAGION-4 spacecraft». Институт космических исследований РАН (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Interball Tail Probe». NASA Space Science Data Coordinated Archive (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Функционирование КА МАГИОН-5 на орбите». Институт космических исследований РАН (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Interball Auroral Probe». NASA Space Science Data Coordinated Archive (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
- ↑ 31,0 31,1 Л. М. Зеленый, А. А. Петрукович, В. Н. Луценко, М. М. Могилевский, Е. Е. Григоренко. «Основные научные результаты проекта Интербол». Институт космических исследований РАН (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Россия-Чехия-Аргентина. Запущены “Интербол-2”, “Магион-5” и “Mu-Sat” // Новости космонавтики : журнал. — 1996. — № 18.
- ↑ А. Копик Научные данные проекта «Интербол» востребованы и сегодня(ռուս.) // Новости космонавтики : журнал. — 2006. — № 10. — С. 40—41.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Prognoz 1,2,3 (SO)». Gunter's space page (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- «Prognoz 4,5,6,7,8,9,10 (SO-M)/Intersputnik 23». Gunter's space page (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- «Interball 1,2 (SO-M2 #1,2)». Gunter's space page (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- «Prognoz». http://www.astronautix.com/ by Mark Wade (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=