Վեներան հայելու դիմաց (նկար, Տիցիան)

Տիցիանի կտավներից

Վեներան հայելու դիմաց կամ Հայելիով Վեներան (իտալ.՝ Venere allo specchio, անգլ.՝ Venus with a Mirror), Տիցիանի կտավներից, պատկերված մոտավորապես 1555 թվականին։ Պատկանում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահին։ Կտավի չափերն են 124,5 × 105,5 սմ[3][4][5] Օգտագործվում է նաև «Վեներայի հարդարանք» անվանումը։

Վեներան հայելու դիմաց
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան
տարիմոտ 1555
բարձրություն124,5 սանտիմետր[1]
լայնություն105,5 սանտիմետր[1]
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ[2]
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ և Էնդրյու Վ․ Մելլոնի հավաքածու[1]
սեփականատերՏիցիան և Տիզիանելո
ներշնչված էԵրիտասարդ մերկ կինը հայելու դիմաց և Venus Pudica?
հիմնական թեմաToilet of Venus?
կայք
Ծանոթագրություններ
 Venus with a Mirror (Titian) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կտավը պատկերվել է 1550-ականներին, երբ Տիցիանը ավելի քան 60 տարեկան էր։ Տիցիանը շատ էր գնահատում այս կտավն ու չէր ցանկանում այն որևէ մեկին վաճառել, այդպիսով այն մնացել է իր տանը մինչև նկարչի կյանքի վերջը։ Տիցիանի մահից հետո, 1576 թվականին նկարը ժառանգաբար անցել է իր որդուն` Պոմպինո Վեչելոյին (Pomponio Vecellio): 1581 թվականին նա այս կտավն այլ կտավների հետ վաճառել է Քրիստոֆորո Բարբարիգոյին (Cristoforo Barbarigo) Վենետիկից, ումից էլ այն ժառանգել է վերջինիս որդին, Անդրեա Բարբարիգոն (Andrea Barbarigo): Գրեթե 300 տարի նկարը եղել է Բարբարիգո ընտանիքի սեփականությունն ու պահվել է նրանց առանձնատանը[6]։ 1850 թվականին ռուս հյուպատոս Ալեքսանդր Խվոստովի միջնորդությամբ Բարբարիգոների նկարների հավաքածուն ձեռք է բերել Նիկոլայ Առաջինը` Էրմիտաժի հավաքածուի համար։ Արդյունքում «Վեներան հայելու դիմաց» կտավը տեղավորվել է Նոր Էրմիտաժի իտալական սենյակներից մեկում, որտեղ այն գտնվում էր Տիցիանի մեկ այլ հայտնի նկարի` Ապաշխարող Մարիամ Մագդաղենացին կտավի հետ[7]. 1929-1934 թվականներին ԽՍՀՄ ղեկավարությունը արտոնել է Էրմիտաժի հավաքածուներից նկարների վաճառքը, որոնց մեծագույն մասը միջնորդների միջոցով վաճառվել են ամերիկացի կոլեկցիոներ Էնդրյու Մելլոնի (1855-1937), ով այդ ժամանակ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարն էր[7]։ 1931 թվականին «Վեներան հայելու դիմաց» կտավը տեղափոխվել է ԱՄՆ երկու այլ կտավների` Պերուջինոյի «Խաչելություն» և Ռաֆայելի «Մադոննա Կոնեստաբիլե» կտավների հետ։ Այս կտավներն ԱՄՆ են հասել Նիկոլայ Իլյինի և Բորիս Կրաևսյու ուղեկցությամբ, ովքեր բանակցություններ էին վարում Knoedler միջնորդ կազմակերպության հետ. Մելլոնին անձամբ հանդիպել չի հաջողվել[8][9]. Էնդրյու Մելոնի մահից հետո 1937 թվականին նրա հավաքածուն անցել է նոր ձևավորվող Արվեստի ազգային պատկերասրահին, որտեղ էլ գտնվում է «Վեներան հայելու դիմաց» կտավը մինչև այսօր։

Նկարագրություն խմբագրել

Կիսամերկ Վեներան` կուրծքը ձախ ձեռքով ծածկած, նայում է հայելուն։ Դեմքի կարմրությունն ընդգծում է նրա երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Նրա դեմքը շրջված է դեպի հանդիսատեսը գրեթե պրոֆիլով, իսկ նրա արտացոլանքը հայելու մեջ փաստորեն դառնում է նկար նկարի մեջ[10]։ Համարվում է, որ Տիցիանի նկարում Վեներայի ձեռքերի դիրքը պատկերված է Պրաքսիտելեսի «Կնիդի Աֆրոդիտա» մարմարյա քանդակին համապատասխան։ Նկարիչ Վասիլի Սուրիկովն այսպես է արտահայտվել կտավի վերաբերյալ Պավել Չիստյակովին ուղղված 1884 թվականի մայիսի 17 (29)-ի իր նամակում[11].

  Մեր Էրմիտաժի «Վեներան հայելու դիմաց» կտավը Տիցիանի համարյա թե լավագույն ստեղծագործությունն է։ Առհասարակ, մեզ մոտ, Էրմիտաժ են ընկել հին վարպետների լավագույն գործերը։  

Այլ տարբերակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.41.html
  2. http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.41.html
  3. «Titian — Venus with a Mirror, c. 1555» (HTML). National Gallery of Art. Վերցված է 30.12.2013-ին.
  4. «Titian and the Late Renaissance in Venice: Venus with a Mirror, c. 1555». National Gallery of Art. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 30.12.2013-ին.
  5. «Коллекция: мировая художественная культура — Тициан, "Венера перед зеркалом"». Российский общеобразовательный портал — artclassic.edu.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 30.12.2013-ին.
  6. «Titian — Venus with a Mirror, c. 1555 — Provenance». National Gallery of Art. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 03.01.2014-ին.
  7. 7,0 7,1 ««Шедевры музеев мира в Эрмитаже» — Тициан, «Венера перед зеркалом», 24 мая 2002 — 26 августа 2002». Государственный Эрмитаж — www.hermitagemuseum.org. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 30.12.2013-ին.
  8. Елена Осокина. «Тайный покупатель (часть 1)» (HTML). Forbes — www.forbes.ru. Վերցված է 30.12.2013-ին.
  9. Елена Осокина. «Тайный покупатель (часть 2)» (HTML). Forbes — www.forbes.ru. Վերցված է 30.12.2013-ին.
  10. Л. Мельникова Тициан (Великие художники, том 19). — Москва: Директ-Медиа и Կոմսոմոլսկայա պրավդա, 2010. — 48 с. — ISBN 978-5-87107-192-2
  11. «Письма Сурикова: П.П. Чистякову, Вена, 17/29 мая 1884» (HTML). artsurikov.ru. Վերցված է 31.12.2013-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներան հայելու դիմաց (նկար, Տիցիան)» հոդվածին։