Ապաշխարող Մարիամ Մագդաղենացին (նկար, Տիցիան)

Տիցիանի նկար

Ապաշխարող Մարիամ Մագդաղենացին (իտալ.՝ Maddalena penitente), իտալացի նկարիչ Տիցիան Վեչելիոյի (իտալ.՝ Tiziano Vecellio, 1488/1490—1576) նկար, որն ստեղծվել է մոտավոր 1565 թվականին։ Նկարը պատկանում է Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժին։ Երբեմն ստեղծման ժամանակահատվածը նշվում է 1560-ական թվականները։ Նկարի չափսերն են՝ 119×97 սմ[2] (այլ տվյալներով՝ 118×97 սմ[3][4]։

Ապաշխարող Մարիամ Մագդաղենացին
իտալ.՝ Maddalena penitente
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան
տարիմոտավոր 1565
բարձրություն119
լայնություն97
ստեղծման վայրԻտալիա[1]
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց
ժանրհոգևոր արվեստ
նյութկտավ, յուղաներկ
գտնվում էՊետական Էրմիտաժ[1][1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
հիմնական թեմաPenitent Magdalene?
կայք
Ծանոթագրություններ
 Penitent Magdalene by Titian (Hermitage) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Մարիամ Մագդաղենացու կերպարով կտավը Տիցիանին պատվիրվել է 1560-ական թվականների կեսերին։ Այդ նկարի համար նկարչին ծառայել է որպես բնորդուհի Ջուլիա Ֆեստինան։ Երբ նկարը պատրաստ էր, այն ցուցադրվել է հերցոգ Գոնզարին, որին այն այնքան է դուր եկել, որ նա պատվիրել է պատճենը։ Դրանից հետո Տիցիանը կատարել է ևս մի քանի պատճեններ, փոխելով կնոջ գխի թեքությունն ու ձեռքերի տեղադրվածությունը, ինչպես նաև նկարի բնապատկերային ֆոնը[5]։

Ըստ ավանդության՝ հենց այս նկարն է իր մոտ պահել մահացող Տիցիանը։ Նրա մահից հետո, 1576 թվականին հաջորդիվ նկարը տեղափոխվել է նրա որդի Պոմպոնիո Վեչելիոյին (Pomponio Vecellio), ով 1581 թվականին այն տվել է տան և այլ նկարների հետ Քրիստափոր Բարբարիգոյին(Cristoforo Barbarigo) Վենեցիայից։ 1850 թվականին ռուս կոնսուլ Ալեքսանդր Խվոստովի աջակցությամբ Բարբարիկոյի նկարների հավաքածուն ձեռք է բերվել Նիկոլայ Առաջինի կողմից Էրմիտաժի ցուցադրական հավաքածուի համար։ Արդյունքում «Ապաշխարհող Մարիամ Մագդաղենացին» տեղադրվեց նոր Էրմիտաժի իտալական սրահներից մեկում, որտեղ այն գտնվում և մեկ այլ Տիցիանի կողմից կատարված հայտնի կտավ «Վեներան հայելու առջև» հետ մեկտեղ։

Նկարագրություն խմբագրել

Նկարում պատկերված է Մարիամ Մագդաղենացին, ով նայում է վերև՝ երկնքին։ Նրա երկար մազերը բաց են թողնված, հայացքը լի է զղջանքով, աչքերը կարմրել են արցունքներից։ Նրա հագին կիսաթափանցիկ հագուստ է, և գծավոր կտոր է։ Նրա առջև քրիստոնեական խորհրդանիշեր են՝ սուրբ գիրք և գանգ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/32191/
  2. «Кающаяся Мария Магдалина, Тициан, 1560-е гг». Государственный Эрмитаж — www.hermitagemuseum.org. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2009 թ․ մարտի 30-ին. Վերցված է 14.09.2014-ին.
  3. Филиппо Педрокко Тициан. — Москва: Слово, 1995. — С. 63. — 80 с. — (Великие мастера итальянского искусства). — ISBN 5-85050-086-3
  4. «Коллекция: мировая художественная культура — Тициан, "Кающаяся Мария Магдалина"». Российский общеобразовательный портал — artclassic.edu.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2007 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 14.09.2014-ին.
  5. Л. Мельникова Тициан (Великие художники, том 19). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2010. — С. 41—42. — 48 с. — ISBN 978-5-87107-192-2