Վարդի կոկոնով ձու (Ֆաբերժեի ձու)

Ֆաբերժեի ձու

«Վարդի կոկոնով ձու» (ռուս.՝ Яйцо с бутоном розы), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1895 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով՝ կնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի համար[1]։

Վարդի կոկոնով ձու
Ստեղծման թնական1895
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք, Վիկտոր Վեկսելբերգ և Harry Clifton?
ՀավաքածուՍանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, արծնապակի և ալմաստ
Ֆաբերժեի ձվեր

Այս ձուն դարձավ առաջինը, որը Նիկոլայը նվիրեց Ալեքսանդրային[2]։

Այսօր «Վարդի կոկոնով ձու» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Նկարագիր խմբագրել

 
1917 թվականի լուսանկար, որտեղ երևում են հետագայում կորսված անակնկալներից՝ թագը և կախազարդը

«Վարդի կոկոնով ձուն» պատրաստված է նեոդասական ոճով՝ ի հակակշիռ 19-րդ դարի վերջին տարածված մոդեռն ոճի[1]։ Ձուն բացվում է ինչպես կոնֆետատուփը, որի ներսում պահված է վարդի կոկոն՝ պատված դեղին գույնի էմալով։

Անակնկալ խմբագրել

«Վարդի կոկոնով ձու» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը դեղին վարդի կոկոնն է[3]։ Կոկոնի թերթիկները նույնպես բացվում են, որի մեջ թաքցված են ադամանդակուռ և սուտակակուռ ոսկե թագը և կաբոշոնային աստղակերպ սուտակե կախազարդը։ Վերջին երկու անակնկալները կորսված են[4]։ Թագը խորհրդանշում էր Ալեքսանդրա Ֆեոդորովնայի նոր տիտղոսը՝ Ռուսական կայսրության կայսրուհի[5]։

Պատմություն խմբագրել

Ալեքսանդր III կայսեր մահից հետո նրա որդին՝ Նիկոլայ II-ն ամուսնանում է Ալիսա Վիկտորիա Ելենա Բեատրիսի՝ Հեսսեն-Դարմշտադտի արքայադստեր հետ, որն ընդունում է Ալեքսանդրա Ֆեոդորովնա անունն ու դառնում կայսրուհի[5]։ Նրա հարազատ քաղաքը՝ Դարմշտադտը հռչակված էր իր վարդաստաններով, դրա համար էլ կայսրուհին կարոտով էր լցվել դեպի վարդերը[1]։ Դեղին վարդերը կայսրուհու հայրենիքում՝ Գերմանիայում բավականին թանկարժեք էին[6]։ Ֆաբերժեին Նիկոլայ կայսրը ձվի համար վճարում է 3 250 ռուբլի[1]։

Սեփականատերեր խմբագրել

Ձուն պահպանվել է թագավորական հավաքածուում ընդհուպ մինչև 1917 թվականի Ռուսական հեղափոխությունը։ Նույն թվականին Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը այն բռնագրավում է, իսկ ավելի ուշ՝ 1927 թվականին վաճառում Էմանուել Սնոումանին, որը ներկայացնում էր «Wartski» ոսկերչական տունը[4]։

1930-ական թվականներին ձվի սեփականատերը Չարլզ Պարսոնսն էր, որից հետո մի քանի տասնամյակ ձվի մասին ոչ մի տեղեկություն չի շրջանառվում[7]։ 1985 թվականին Մալկոլմ Ֆորբսը Լոնդոնում ձեռք է բերում ձուն «Fine Art Society»-ից։ 2004 թվականին «Վարդի կոկոնով ձուն» վաճառքի է հանվում, որը գնում է Վիկտոր Վեկսելբերգը։ Վերջինս ինը կայսերական ձու է գնել՝ մոտավորապես 100 միլիոն դոլարի արժողությամբ[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «The Rosebud Egg, Chapter 4». Faberge: Treasures of Imperial Russia. The Link of Times Foundation. 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  3. [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Kurochka «������� - ���� �������»]. eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 1 (օգնություն)
  4. 4,0 4,1 Wintraecken, Annemiek (2007 թ․ սեպտեմբերի 12). «1895 Rosebud Egg». Mieks Fabergé Eggs. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 «The Bay Tree Egg, Chapter 9». Faberge: Treasures of Imperial Russia. The Link of Times Foundation. 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. Henry Curtis, Beauties of the Rose (1850—1853)
  7. «Пасхальное яйцо «Бутон розы»» (ռուսերեն). Культурно-исторический фонд "Связь времён". Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  8. Economides, Michael (2006 թ․ մարտի 23). «Energy Security from Russia». Energy Tribune. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել