Նարիշկինների և Շուվալովների պալատ

Նարիշկինների և Շուվալովների պալատ, 19-րդ դարի ճարտարապետական հուշարձան Սանկտ Պետերբուրգում։ Գտնվում է Ֆոնտանկա գետի Առափնյա թաղամաս, տուն 21-ի և Իտալական փողոց, տուն 39-ի անկյունում։ Պալատը կառուցված է էկլեկտիկ ոճով՝ ուշ կլասիցիզմի և նոր վերածննդի տարրերի համադրությամբ։

Պալատ
Նարիշկինների և Շուվալովների պալատ
Дворец Нарышкиных-Шуваловых
Ճակատամասը Ֆոնտանկայի կողմից
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Կարգավիճակթանգարան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Պալատն իր այժմյան տեսքը ստացել է մի քանի փուլերով կառուցվելուց հետո։ Պալատի ձախ մասը կառուցվել է 1780-ական թվականներին Վորոնցովների պատվերով և անհայտ ճարտարապետի նախագծով։ Հին շենքի աջակողմյան շինարարական աշխատանքները կատարվել են 1821-1822 թվականներին, կառույցի նոր սեփականատիրոջ՝ Դմիտրի Նարիշկինի պատվերով՝ հավանաբար Կարլ Ռոսի նախագծով։

 
Շքամուտքի սանդուղքը

Դմիտրի Նարիշկինը վաճառեց պալատն իր զարմիկին՝ Լև Նարիշկինին, որի օրոք իրականացվեց ներքին մի շարք կառույցների վերակառուցում (ճարտարապետ՝ Բեռնար դե Սիմոն), իսկ 1844-1849 թվականներին շենքի երկու մասերը միավորվեցին մեկ ընդհանուր ճակատամասով (ճարտարապետ՝ Նիկոլայ Եֆիմով)[1]։

1846 թվականից շենքի սեփականատերերն էին Լև Նարիշկինի դուստրը՝ Սոֆյա Շուվալովան, և նրա ամուսինը՝ Պյոտր Շուվալովը, ապա նրանց որդին և հարսը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, մինչև 1925 թվականը շենքում գործում էր Պալատական կենցաղի թանգարանը։

Խորհրդային ժամանակաշրջան խմբագրել

Խորհրդային ժամանակաշրջանում պալատը մի քանի անգամ փոխել է իր նշանակությունը։ Այնտեղ գործել է տպագրատուն, կենցաղի տուն, իսկ 1965 թվականից հետո՝ Արտասահմանյան երկրների ժողովուրդների հետ բարեկամության պալատ[1]։

2001 թվականին պալատի մուտքի առջև, դեպի ափամերձ Ֆոնտանկա տեղադրվեց հուշաքար՝ ի հիշատակ Լենինգրադի պաշարման ժամանակ կառուցված պատնեշի։

2006 թվականին պալատում կազմակերպվեցին վերականգման աշխատանքներ։ 2013 թվականի նոյեմբերի 19-ին այնտեղ պաշտոնապես բացվեց Ֆաբերժեի թանգարանը։ Այն դարձավ դաշնային մասշտաբով առաջին մասնավոր թանգարանը Ռուսաստանում։ Պալատի կապույտ հյուրասենյակում ցուցադրվում են Զատկվա ոսկերչական ձվերի հավաքածուն[2]։ Պալատի մյուս սրահներում ցուցադրվում են 19-րդ դարի ռուսական ճենապակու, քարե քանդակների, սրբապատկերների, գեղանկարչության, արծաթագործության, թանկարժեք իրերի և հուշանվերների հավաքածուներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 С. В. Боглачев Шуваловых (Нарышкиных) дворец
  2. «В музее Фаберже в Петербурге покажут тысячи предметов старины». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. Ирина Осипова. Новые русские музеи|Фаберже и русские ювелиры в воссозданных интерьерах // Эксперт. —М., 2014. — № 29. — С. 67—68.

Գրականություն խմբագրել

  • Авгуль Л. Н., Крылова А. В. Дворец Нарышкиных-Шуваловых. — СПб: ООО "Алмаз", 1996. — 192 с. — (Знаменитые здания Санкт-Петербурга). — 5000 экз.
  • Жерихина Е."Частные дворцы Петербурга".
  • Мосякин А. Г. Жемчужное ожерелье Санкт-Петербурга. Дворцы, восставшие из пепла. СПб.: Паритет, 2014. Гл. 20. –– ISBN 978-5-93437-405-2.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարիշկինների և Շուվալովների պալատ» հոդվածին։