Շպանցիրֆեստ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շպանցիրֆեստ (խորվ.՝ Špancirfest), փողոցային թափառական արտիստների փառատոն, որն անց է կացվում ամեն տարվա աշնան սկզբին Վարաջինում, Խորվաթիայում։ Խորվաթերեն այն նշանակում է «փողոցային փառատոն»։ Անվանումը ծագում է գերմաներեն լեզվից․ spazieren — թափառել, Fest — փառատոն։
10 օր քաղաքի ողջ կենտրոնը դառնում է բեմ շատ երկրների փողոցային արտիստների համար։ Այստեղ գալիս են աճպարարներ, երգիչներ, ծաղրածուներ, հումորիստներ, տիկնիկային թատրոնի խմբեր, երաժիշտներ։ Փառատոնը սովորաբար բաժանվում է մի քանի իմաստային փուլերի․
- փողոցային զվարճանքներ: Փողոցային երաժիշտներ, աճպարարներ, ակրոբատներ, ֆոկուսնիկներ
- երաժշտական համերգներ երաժշտության լուրջ սիրահարների համար
- մանկական թատերական ներկայացումներ
- թատերական ներկայացումներ մեծահասակների համար
Այդ ժամանակ քաղաքի փողոցներում անցկացվում է ժողովրդական արտադրության ցուցահանդես-վաճառք (մեղր, ժանյակ, փայտաշեն պատրաստվածքներ, գինի), հին արհեստների ցուցադրում, վաճառվում են հին բաղադրատոմսերով պատրաստված թխվածքներ։
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт (խորվ.)