Վասիլ Բիկով (բելառուս․՝ Васіль Уладзіміравіч Быкаў, հունիսի 19, 1924(1924-06-19)[1][2][3][…], Byčki, Q123699789?, Lepel County, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] - հունիսի 22, 2003(2003-06-22)[2][5][6], Baraŭliany, Baraŭlianski Sieĺsaviet, Minsk District, Մինսկի մարզ, Բելառուս[7][8]), բելառուս և խորհրդային գրող, հասարակական գործիչ, ԲՍՍՀ 9-11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ։

Վասիլ Բիկով
բելառուս․՝ Васіль Быкаў
Ծնվել էհունիսի 19, 1924(1924-06-19)[1][2][3][…]
ԾննդավայրByčki, Q123699789?, Lepel County, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]
Վախճանվել էհունիսի 22, 2003(2003-06-22)[2][5][6] (79 տարեկան)
Վախճանի վայրBaraŭliany, Baraŭlianski Sieĺsaviet, Minsk District, Մինսկի մարզ, Բելառուս
ԳերեզմանԱրևելյան գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, սցենարիստ, լրագրող, քաղաքական գործիչ և վիպասան
Լեզուբելառուսերեն և ռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Բելառուս
ԿրթությունՎիտեբսկի գեղարվեստական ուսումնարան
Ժանրերվիպակ, պատմվածք, հրապարակախոսություն, էսսե և Նովել
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Q24229207?, Բելառուսիայի գրողների միություն, Բելառուսական ՊԵՆ կենտրոն, «Վերածնունդ» բելառուսական ժողովրդական ճակատ և World Association of Belarusians?
ԿուսակցությունBPF Party?
ԱշխատավայրQ55076559?
Պարգևներ
Изображение автографа
 Vasil Bykaŭ Վիքիպահեստում

Արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոս (1984) և Բելառուսի ժողովրդական գրող (1980) կոչումներին։ Լենինյան (1986), ԽՍՀՄ Պետական (1974) և Բելառուսի ԽՍՀ պետական (1978) մրցանակների դափնեկիր է։

Ստեղծագործությունների մեծ մասը պատմվածքներ են, որոնց գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի տարիներին և որոնցում ցուցադրվում է մարդու բարոյական ընտրությունը կյանքի ամենադրամատիկ պահերին։

Կենսագրություն

խմբագրել

Վասիլ Բիկովը ծնվել է 1924 թվականի հունիսի 19-ին, Վիտեբսկի մարզի Ուշաչսկի շրջանի Բիչկի գյուղում՝ գյուղացիական ընտանիքում։ Մանկուց տարվել է նկարչությամբ։ Ավարտել է Կուբլիչի գյուղի դպրոցի 8-րդ դասարանը, այնուհետև սովորել է Վիտեբսկի գեղարվեստի ուսումնարանի քանդակագործական բաժնում (1939-1940), որը թողել է կրթաթոշակների չեղարկման պատճառով[9], և ֆաբրիկագործարանային ուսուցման դպրոցում (մինչև 1941 թվականի մայիս)։ 1941 թվականի հունիսին էքստեռն քննություններ է հանձնել 10-րդ դասարանի համար։

Պատերազմը վրա է հասել Վասիլին Ուկրաինայում, որտեղ մասնակցել է պաշտպանական աշխատանքներին։ Բելգորոդում նահանջի ժամանակ հետ է մնացել իր շարասյունից և ձերբակալվել։ Բիկովին քիչ է մնացել գնդակահարեին որպես գերմանացի լրտեսի[10] ։ 1941-1942 թվականների ձմռանն ապրել է Սալտիկովկայում և Սարատովի մարզի Ատկարսկ քաղաքում, սովորել է երկաթուղային դպրոցում։

1942 թվականի ամռանը զորակոչվել է բանակ, ավարտել է Սարատովի հետևակային ուսումնարանը։ 1943 թվականի աշնանը ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում։ Մասնակցել է Կրիվոյ Ռոգ, Ալեքսանդրիա և Զնամենկա քաղաքների համար մղվող մարտերին։ Կիրովոգրադի գործողության ժամանակ վնասվածքներ է ստացել ոտքի և որովայնի շրջանում (սխալմամբ արձանագրվել է որպես զոհ)․ վիրավորվելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները հիմք են դարձել «Մահացածներին ցավոտ չէ» վիպակի համար։ 1944 թվականի սկզբին երեք ամիս գտնվել է հոսպիտալում։ Այնուհետև մասնակցել է Յասկո-Կիշնևյան օպերացիային, Ռումինիայի ազատագրմանը։ Գործող բանակի հետ անցել է Բուլղարիայով, Հունգարիայով, Հարավսլավիայով, Ավստրիայով․ եղել է ավագ լեյտենանտ, դասակի, ապա բանակային հրետանու հրամանատար։ «Երկար ճանապարհ դեպի տուն» (2003) պատերազմի մասին հիշողությունների գրքում վերհիշել է այսպես․

  Կանխազգում եմ նվիրական հարց վախի մասին. «Արդյո՞ք վախենում էի»։ Իհարկե, վախենում էի, և միգուցե երբեմն վախկոտ էի։ Բայց վախերը պատերազմում շատ են, և նրանք բոլորը տարբեր են։ Վախ գերմանացիների հանդեպ, որ կարող էին գերեվարել, գնդակահարել, վախ կրակի, հատկապես հրետանու կամ ռմբակոծության պատճառով։ Եթե պայթյունը մոտակայքում է, թվում է, որ մարմինն ինքը՝ առանց բանականության մասնակցության, պատրաստ է հազար կտոր լինել վայրի տանջանքներից։ Բայց կար նաև վախ, որը գալիս էր թիկունքից՝ իշխանությունից, բոլոր այն պատժիչ մարմիններից, որոնք պատերազմում ոչ պակաս էին, քան խաղաղ ժամանակներում։ Նույնիսկ ավելին[10]։  

Զորացրվելուց հետո ապրել է Գրոդնոյում (1947 թվականից)։ Սկսել է հրատարակել 1947 թվականից, աշխատել է արհեստանոցում, «Գրոդնենսկայա պրավդա» տարածաշրջանային թերթի խմբագրությունում (մինչև 1949 թվականը)։ 1949-1955 թվականներին կրկին ծառայել է խորհրդային բանակում, 1955 թվականին վերջնականապես զորացրվել է մայորի կոչումով։ 1955-1972 թվականներին նորից աշխատել է «Գրոդենսկայա պրավդա» թերթում։ 1959 թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։ 1972-1978 թվականներին եղել է Բելառուսական ԽՍՀ Գրողների միության Գրոդնոյի մասնաճյուղի քարտուղարը։ Բիկովը եղել է Սոլժեցինին ու Սախարովին նամակ ուղղած խորհրդային գրողներից մեկը, բայց հետագայում հերքել է իր մասնակցությունը այդ նամակին։

1978 թվականին տեղափոխվել է Մինսկ։ Ընտրվել է Բելառուսական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր 1978-1989 թվականներին։

1988 թվականին դարձել է Բելառուսական ժողովրդական ճակատի հիմնադիրներից մեկը։ 1988 թվականին եղել է Կուրապատիում խորհրդային հանցագործությունների քննության պետական հանձնաժողովի անդամ[11]։ 1989 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, դարձել միջտարածաշրջանային պատգամավորական խմբի անդամ։ Եղել է բելառուսական PEN ակումբի նախագահ։ 1994 թվականի նախագահական ընտրություններում դարձել է Զենոն Պոզնյակի վստահելի անձը[12]։ Քննարկելով Պոզնյակի պարտությունը ընտրություններում՝ գրել է, որ 20-րդ դարի վերջին բելառուսական ժողովուրդը «մտահոգված էր ոչ այնքան վերակենդանացման, այլ գոյատևման խնդրով»։ Ալեքսանդր Լուկաշենկոյին բնութագրել է որպես «սովխոզի ամբարտավան, պրագմատիկ տնօրեն, որի գաղափարներն այնքան պարզ էին, որքան կովի բառաչը»։ «Ուշադրություն չդարձնելով ազգային սկզբունքներին՝ Լուկաշենկոն շտապել է Ռուսաստան, առաջին հերթին իր համար աջակցություն ստանալու համար, ինչպես նաև հաց, բենզին, գազ, առանց որի հնարավոր չէր ոչ միայն «վերակենդանանալ», այլև ձմեռը գոյատևել մինչև գարուն»[13]։

1996 թվականի մարտի 24-ին` Ռուսաստանի և Բելառուսի առաջին ինտեգրման պայմանագրի ստորագրման նախօրեին, գլխավորել է հանրահավաքի կազմկոմիտեն։ Հանրահավաքը դարձել է «Մինսկի գարնան» մասը։ Հանրահավաքի կազմակերպիչը եղել Բելառուսի ժողովրդական ճակատը[14]։

1997 թվականի վերջից ապրել է արտերկրում՝ լինելով քաղաքական վտարանդի. նախ՝ Ֆինլանդիայի PEN ակումբի հրավերով ապրել է Հելսինկիի մերձակայքում, ապա, հրավեր ստանալով Գերմանիայի PEN կենտրոնից, տեղափոխվել է Գերմանիա, այնուհետև՝ Չեխիա։ Հայրենիք է վերադարձել միայն իր մահից մեկ ամիս առաջ։ Բազմիցս քննադատել է Ալեքսանդր Լուկաշենկոյին. կարծում էր, որ Բելառուսի համար նախընտրելի է դաշինք ունենալ ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի հետ։

Մահ և հուղարկավորություն

խմբագրել
 
Մինսկի Արևելյան գերեզմանատանը Վ. Բիկովի գերեզմանը:

Վասիլ Բիկովը մահացել է 2003 թվականի հունիսի 22-ին՝ Մինսկի մոտակայքում գտնվող Բորովլյան քաղաքի ուռուցքաբանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ստամոքսի չարորակ ուռուցքից, 20:30 րոպեին[15]։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել հունիսի 25-ին, գրականագետի մայրաքաղաքային տանը, որտեղ գրողը հուղարկավորվել է Հույն Կաթոլիկ եկեղեցու ծիսակատարության համաձայն, ընդ որում՝ դագաղը ծածկված է եղել սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշով։ Հուղարկավորության արարողությունից հետո հուղարկավորության թափորը, որի մասնակիցների թիվը կազմում էր մոտ 40 հազար մարդ[16], շարժվել է դեպի այն ժամանակվա Ֆրանցիսկ Սկարինա պողոտան (այսօր՝ Անկախության պողոտա) դեպի Արևելյան գերեզմանատուն, որտեղ Բիկովը թաղված է «Հայտնի ծառուղում»։ Հուղարկավորությանը ժամանած բազմաթիվ պատվիրակությունների թվում կային հայտնի ռուս գրողներ, այդ թվում՝ Յուրի Չեռնիչենկոն, Վալենտին Օսկոտսկին, Ռիմա Կազակովան[17].

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուղարկավորության ժամանակ չի եղել. աշխատանքային այց է կատարել Գոմելի մարզ։ Այնուամենայնիվ, պետության ղեկավարի անունից ծաղկեպսակ է դրվել ժողովրդական գրողի շիրիմին, սակայն ծաղկեպսակի վրայից կտրվել է «նախագահ» բառը[18]։

Ստեղծագործություն

խմբագրել

Վասիլի Բիկովը հայտնի է դարձել «Երրորդ հրթիռ» (1961) վիպակի շնորհիվ։ 60-ական թվականներին հրատարակվել են նաև աշխարհահռչակ դարձած «Ալպիական բալլադ», «Մահացածներին ցավոտ չէ» վեպերը, 70-ական թվականներին՝ «Սոտնիկով», «Կոթող», «Ապրել մինչև լուսաբաց», «Գնալ և չվերադառնալ» վեպերը։

«Շուրջկալ» վիպակը հրատարակվել է 1990 թվականին, «Նոր աշխարհ» հանդեսում։

Իր ստեղծագործությունների մեծ մասը Վասիլ Բիկովը գրել է բելառուսերեն, նրանցից շատերն ինքն է թարգմանել ռուսերեն։ Վասիլ Բիկովի երկլեզու ստեղծագործության խնդրին է նվիրված Ալեքսեյ Վոստրովի «Երկու լեզուների սահմանին։ Վասիլ Բիկով» հոդվածը, որը տպագրվել է «Գրականության հարցեր» ամսագրում (թարգմանվել է չինարեն)[19]։

Վասիլ Բիկովի գրական աշխատանքները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով, սակայն թարգմանության սկզբնաղբյուրն առավել հաճախ դարձել է ռուսալեզու տարբերակը, թեև հեղինակի համար միշտ առաջնային է եղել հայրենի բելառուսական տարբերակը։

Պատմվածքներ

խմբագրել

Պատմություններ, սցենարներ, հոդվածներ, հարցազրույցներ

խմբագրել
  • «Կյանքի ճանապարհին» (բելառուս․՝ «На сцяжыне жыцця», 1958 ) - պատմվածք
  • «Ճեպափոստ» (բելառուս․՝ «Эстафета», 1959 ) - պատմվածք
  • «Զորահրամանատար» (բելառուս․՝ «Палкаводзец», 1960 ) - պատմվածք
  • «Քայլ ձիով» (բելառուս․՝ «Ход канём», 1960 ) - պատմվածքների ժողովածու
  • «Ռազմաճակատային էջ» (բելառուս․՝ «Франтавая старонка», 1960 ) - պատմվածք
  • «Մեր ժողովուրդը» (բելառուս․՝ «Свае людзі», 1966 ) - պատմվածք
  • «Արևածագին» (բելառուս․՝ «На ўзыходзе сонца», 1975 ) - ֆիլմերի սցենարներ
  • «Խաչերի վրա» (բելառուս․՝ «На крыжах», 1992 ) - հոդվածների և հարցազրույցների ժողովածու
  • «Խաչի ճանապարհը» (բելառուս․՝ «Крыжовы шлях», 1998 ) - հոդվածների և հարցազրույցների ժողովածու
  • «Հետևակներ» (բելառուս․՝ «Пахаджане», 1999 ) - պատմվածքների ժողովածու
  • «Դեպի տուն երկար ճանապարհը» (բելառուս․՝ «Доўгая дарога дадому», 2002 ) - ինքնակենսագրություն

Էկրանավորումներ և բեմադրություններ

խմբագրել

Գեղարվեստական ֆիլմեր

խմբագրել
  • «Երրորդ հրթիռ» (1963) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Ալպյան բալլադ» (1966) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Թակարդ» (1966), կարճամետրաժ - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Հաջողություն եմ ցանկանում» (1968), կարճամետրաժ - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Պատերազմի երկար վերստերը» (1975), 3 սերիա․
    • «Կռունկի ճիչ» - համանուն պատմվածքի հիման վրա
    • «Հարձակում շարժման վրա» - համանուն պատմվածքի հիման վրա
    • «Արևածագին» - համանուն կինոցենարի հիման վրա
  • «Գոյատևել մինչև լուսաբացը» (1975) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Գայլի ոհմակ» (1975) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Կոթող» (1976) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Ծագում» (1976) - «Սոտնիկով» պատմվածքի հիման վրա
  • «Ֆրուզա» (1981) - «Կյանքի ճանապարհին» պատմվածքի հիման վրա
  • «Պատերազմի բեկորներ» (1985) - «Կրուգլյանսկի կամուրջ» և «Երրորդ հրթիռ» պատմվածքների հիման վրա
  • «Փորձանքի նշան» (1985) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Կրուգլյանսկի կամուրջ» (1989) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Մի գիշեր» (1989) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Նրա գումարտակը» (1989), 2 սերիա - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Սրարշավ» (1990) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Մշուշում» (1992) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Գնալ և չվերադառնալ» (1992) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Սև սառույցների վրա» (1995) - «Սև սառույցների վրա» և «Ավարտից առաջ» պատմվածքների հիման վրա
  • «Արտացոլանք» (2003), կարճամետրաժ - «Մի գիշեր» պատմվածքի հիման վրա
  • «Դատապարտված պատերազմի» (2008) - «Գնալ և չվերադառնալ» պատմվածքների հիման վրա
  • «Դիմակայություն» (2008), կարճամետրաժ - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Բլինջ» (2011) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Մշուշում» (2012) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Լեյտենանտ» (2015) - «Գոյատևել մինչև լուսաբաց» և «Ռազմաճակատային էջ» պատմվածքների հիման վրա
  • «Դեղին ավազ» (2017) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Ժողովրդական վրիժառուներ» (2019) - համանուն պատմվածքի հիման վրա

Երաժշտական թատրոն

խմբագրել
  • «Ալպյան բալլադ»-ի բալետ (1967, կոմպոզիտոր` Եվգենի Գլեբով, համանուն պատմվածքի հիման վրա)
  • «Կյանքի ուղին» օպերա (1980, կոմպոզիտոր` Հենրիխ Վագներ, «Գայլի ոհմակ» պատմվածքի հիման վրա)

Ռադիո ներկայացումներ

խմբագրել
  • «Ալպյան բալլադ» (1964 ) - համանուն պատմվածքի հիման վրա (բելառուսերեն)
  • «Թակարդ» (1965 ) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Կոթող» (1974 ) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Զոսյա» (1980 ) - «Գնալ և չվերադառնալ» պատմվածքի հիման վրա
  • «Սրարշավ» (1987 ) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Մշուշում» (1989 ) - համանուն պատմվածքի հիման վրա (բելառուսերեն)
  • «Մահացածներին ցավոտ չէ» (1990 ) - համանուն պատմվածքի հիման վրա (բելառուսերեն)
  • «Նրա գումարտակը» (2015 ) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Գնալ և չվերադառնալ» (2015 ) - համանուն պատմվածքի հիման վրա

Գրական ընթերցումներ

խմբագրել

Մրցանակներ

խմբագրել
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1984
  • Լենինի շքանշան (1984
  • Հայրենական պատերազմի շքանշան առաջին աստիճանի (1985
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1994 թվականի հուլիսի 26, Ռուսաստան) - ժամանակակից գրականության զարգացման և ակտիվ հասարակական գործունեության զարգացման մեջ իր մեծ ներդրման համար[20]։
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1974
  • Կարմիր աստղի շքանշան (1945
  • Ֆրանցիսկոս Սկարինի մեդալ (1994 թվականի հուլիսի 13, Բելառուս) - բելառուսական գրականության և արվեստի զարգացման գործում, ազգային վերածննդի գործում նշանակալի ներդրման համար[21]։
  • Մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար»։
  • Հոբելյանական մեդալ «1941-1945 թվականների հայրենական մեծ պատերազմում քսան տարվա հաղթանակի համար»։
  • Հոբելյանական մեդալ «1941-1945 թվականների հայրենական մեծ պատերազմում երեսուն տարվա հաղթանակի համար»։
  • Հոբելյանական մեդալ «1941-1945 թվականների հայրենական մեծ պատերազմում քառասուն տարվա հաղթանակի համար»։
  • Հոբելյանական մեդալ «1941-1945 թվականների հայրենական մեծ պատերազմում հիսուն տարվա հաղթանակի համար»։

Մրցանակներ և պատվավոր կոչումներ

խմբագրել
  • Լենինյան մրցանակ («Փորձանքի նշան» պատմվածքի համար; 1986)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ («Ապրել մինչև լուսաբաց» և «Կոթող» պտամվածքների համար; 1974)
  • Յակուբ Կոլասի անվան ԽՍՀՄ պետական մրցանակ («Գայլի ոհմակ», «Նրա գումարտակ» պատմվածքների համար; 1978)
  • Յակուբ Կոլասի անվան ԽՍՀՄ գրական մրցանակ («Երրորդ հրթիռ» պատմվածքի համար; 1964)
  • Բելառուսի ժողովրդական գրող (1980)

Հիշատակ

խմբագրել
  • Գրողի անունը կրում են Լելչիցի, Ժդանովիչի, Սմոլեվիչի, Ֆանիպոլ, Վելիկայա Սևերինկայի փողոցները[22]։
  • Վիտեբսկի թիվ 1 մանկական գեղարվեստի դպրոցի շենքի վրա տեղադրվել է հուշատախտակ (այս շենքում 1923-1941 թվականներին կար Վիտեբսկի արվեստի դպրոց, որտեղ սովորում էր Վասիլ Բիկովը 1939-1940 թվականներին)։
  • Ուկրաինական Վելիկայա Սևերինկա գյուղի դպրոցում կա Վասիլ Բիկովի թանգարան[22]։
  • 2004 թվականին գրողի հայրենիքում (Բիչկի գյուղում) բացվել է Վասիլ Բիկովի տուն-թանգարանը[23][24]։
  • 2014 թվականին Ժդանովիչի-6 ամառանոցային ավանում բացվել է բելառուսական գրականության պատմության պետական թանգարանի մասնաճյուղ «Վասիլ Բիկովի թանգարան-ամառանոց»[25]։
  • 2020 թվականին Մինսկ քաղաքի Մաքսիմ Տանկի փողոցում գտնվող № 10 տան վրա, որտեղ Բիկովն էր ապրում, տեղադրվել է նրան նվիրված հուշատախտակը[26]։
  • 2020 թվականին ուկրաինական Վելիկայա Սևերինկա գյուղում բացվել է Վասիլի Բիկովի հուշատախտակ[22]։

Վավերագրականացում

խմբագրել
  • Վավերագրական ֆիլմ։ Ռեժիսոր` Վիկտոր Դաշուկ։ Բելառուսֆիլմ, ТО "ЛЕТАПIС"։ 1985 թվական։. «Վասիլ Բիկով։ Ծագում։». (ռուսերեն). 50 minutes in. {{cite episode}}: Missing or empty |series= (օգնություն)[27]
  • Վավերագրական ֆիլմ «Կղզիներ» շարքից։ Սցենարի հեղինակ և ռեժիսոր` Սերգեյ Գոլովեցկին։ «Մշակույթ» պետական հեռուստառադիոընկերության վավերագրական կինոնկարի ցուցադրման ստուդիա։ 2009 թվական։ (19.06.2019). «Վասիլ Բիկով. Ռեքվիեմ». (ռուսերեն). 44 minutes in. Կուլտուրա. {{cite episode}}: Missing or empty |series= (օգնություն)(չաշխատող հղում)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Быков Василь Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. 5,0 5,1 5,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 319—322. — ISBN 5-94848-245-6
  6. 6,0 6,1 6,2 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  7. Василь Владимирович Быков на сайте Большой Советской Энциклопедии.
  8. В некоторых источниках ошибочно указана дер. Череновщина Витебской области.
  9. Пётр Тузков (2008 թ․ հոկտեմբերի 23). ««Василь Быков — писатель с мировым именем, мог стать великим молодым человеком »» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  10. 10,0 10,1 Василь Быков. Долгая дорога домой. Отрывки из книги. С белорусского. Перевод и вступительная заметка Натальи Игруновой // «Дружба народов» 2003, № 8.
  11. Игорь Кузнецов. Куропатское дело: 20 лет спустя Արխիվացված 2014-10-15 Wayback Machine // «БелГазета», 21 чэрвеня 2008 г.
  12. Лукашэнка ніколі не выйграваў справядліва — нават у 1994 і 1995. Піша Сяргей Навумчык.
  13. Быкаў В. БНФ. Пазьняк // Доўгая дарога дадому. — Кніга, 2004. — 3100 экз. — ISBN 985-6605-13-X
  14. Шрайбман А (2016 թ․ մարտի 24). ««Минской весне» — 20 лет. История уличных протестов Беларуси в инфографике TUT». TUT.BY. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  15. «Газета «Витебский проспект», № 25(314) от 19.06.08».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  16. «Десять лет без Василя Быкова». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  17. «25 июня Беларусь попрощалась с Василем Быковым».
  18. «Похороны Василя Быкова вылились в политический скандал».
  19. «А. ВОСТРОВ. На границе двух языков. Василь Быков» (անգլերեն). voplit.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  20. Указ Президента Российской Федерации от 26 июля 1994 года № 1562 «О награждении орденом Дружбы народов Быкова В. В.»
  21. «Указ Президиума Верховного Совета Республики Беларусь от 13 июля 1994 года № 3134-XII «О награждении Быкова В. В. медалью Франциска Скорины»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  22. 22,0 22,1 22,2 «Мемориальную доску Василю Быкову открыли в украинском селе». reform.by. 2020 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
  23. Книжный блог УК "ЦСГПБ г. Могилева" (2016 թ․ նոյեմբերի 4). «Свой книжный: здесь самая вкусная литература». csgpblog.blogspot.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին. «В деревне Бычки работает филиал «Усадьба-музей В.В. Быкова»»
  24. Сергей Пульша (2004 թ․ հունիսի 22). «Василь Быков остался в тени» (ռուսերեն). TUT.BY. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին. «Открытие усадьбы-музея Василя Быкова в его родной деревне Бычки посетили заместитель председателя Витебского облисполкома Петр Южик и председатель Ушачского райисполкома Константин Почепко»
  25. «Музей Василя Быкова открылся под Минском». Белорусское телеграфное агентство. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին.
  26. «На доме, где жил Василь Быков, появилась мемориальная доска. Как она выглядит?» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  27. «АЛФАВІТНЫ КАТАЛОГ БЕЛАРУСКІХ ДАКУМЕНТАЛЬНЫХ І НАВУКОВА-ПАПУЛЯРНЫХ ФІЛЬМАЎ» (բելառուսերեն). Բելառուսական կինոյի պատմության թանգարան - cinema.museum.by. Արխիվացված է օրիգինալից (doc) 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին. «Василь Быков. Восхождение (СССР, 1985), реж. Виктор Дашук, 50 րոպե, սև/սպիտակ, DVD»

Գրականություն

խմբագրել
  • Адамович А. Васіль Быкаў = Василь Быков. — Мінск: Беларусь, 1986.
  • Бугаёў, Д. Я. Васіль Быкаў : Нарыс жыцця і творчасці / Д. Я. Бугаёў. — Мінск: Народная асвета, 1987. — 206 с.
  • Буран В. Васіль Быкаў. Нарыс творчасці. — Мінск: Мастацкая литаратура, 1976.
  • Гимпелевич Зина. Василь Быков: Книга и судьба. — М.: Новое литературное обозрение, 2011. — ISBN 978-5-86793-853-6
  • Дедков И. Василь Быков. Очерк творчества. — М.: Советский писатель, 1980.
  • Лазарев Л. Василь Быков. Очерк творчества. — М.: Художественная литература, 1979.
  • Наш Быкаў: Кніга ўспамінаў / уклад. Г. Бураўкін. — Мінск: Кніга, 2004. —
  • Шагалов А. Василь Быков. Повести о войне. — М.: Художественная литература, 1989. — ISBN 5-280-00721-8
  • Шапран Сяргей. Васіль Быкаў. Гісторыя жыцця ў документах, публікацыях, успамінах, лістах. В 2-х тт. — Мінск: Гародня, 2009. — ISBN 978-83-61617-89-1
  • Zina J. Gimpelevich. Vasil Bykau: His Life and Work. Montreal: McGill-Queen’s University Press 2005. ISBN 0-7735-2900-4

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Բիկով» հոդվածին։