«Ալպիական բալլադ» (բելառուս․՝ Альпійская балада), բելառուս գրող Վասիլ Բիկովի վիպակը, որը նա գրել է 1964 թվականին։

Ալպիական բալլադ
բելառուս․՝ Альпійская балада
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրլիրիկա
ՀեղինակՎասիլ Բիկով
Բնագիր լեզուբելառուսերեն
Գրվել է1963
Հրատարակվել է1964

Սյուժե խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ալպերում պատահաբար հանդիպում են երկու տարբեր համակենտրոնացման ճամբարներից փախած խորհրդային զինվոր, բելառուս Իվանը և իտալացի աղջիկ Ջուլիան։ Իվանը պատրաստվում է գնալ դեպի արևելք, և աղջկան ուղարկում է իտալական Տրիեստի ուղղությամբ, բայց նա չի ցանկանում մենակ մնալ և հետևում է Իվանին։ Նրանք միասին Ալպերում երեք օր են անցկացնում՝ փախչելով հետապնդումից, մինչև գերմանացիները հասնում են փախստականներին։ Երկխոսություն նրանք իրար միջև վարում են տարբեր լեզուներով.

Քաղցած, տանջված, հետապնդվող կալանավորները պայքարում են իրենց կյանքի և ազատության համար ալպիական բնության գեղեցիկ բնապատկերների ֆոնի վրա, աես գոյություն ունենալով ժամանակից դուրս․ լանդշաֆտի և փախստականների գլծին մշտապես կախված վտանգի պայմաններում տղայի ու աղջկա միջև սեր է ծնվում։

Անվանման նշանակություն խմբագրել

Ստեղծագործության վերնագրում հեղինակը նշել է տեղանքը, որը դարձել է հերոսների քաջության ու տոկունության փորձության վայր։ Ալպերում Իվանն ու Ջուլիան ճանաչում են սերը, զգում բարձրագույն երջանկությունը։ Ալպերի դաժան ու գեղեցիկ բնությունը համահունչ է հերոսների հետ տեղի ունեցող իրադարձություններին և նրանց զգացմունքներին։ Վասիլի Բիկովն իր ստեղծագործությունը բալլադ է անվանել, քանի որ հերոսները ռոմանտիկ արկածներ են վերապրում, նրանք ունակ են անձնազոհության, իսկ նրանց սերը հակադրվում է բռնության ու մահվան։ Եվրոպական բալլադի հետ ստեղծագործությունը մոտ է լարված սյուժեով և դինամիկությամբ։

Ստեղծման պատմություն խմբագրել

Իր «Երկար ճանապարհ դեպի տուն» (ռուս.՝ «Долгая дорога домой») հուշերում Բիկովը պնդում է, որ վիպակի սյուժեն հորինել է իրական պատմության հիման վրա։ 1945 թվականին Ալպերի ավստրիական մասում եղած ժամանակ նա հանդիպել է համակենտրոնացման ճամբարի նախկին կալանավորուհու Իտալիայից, որը «գծավոր բաճկոնով ու սև կիսաշրջազգեստով» էր և փնտրում էր Իվանին։

Հասկանալի է, մեզ մոտ Իվանները շատ էին, բայց նրանցից ոչ մեկը նրան չի թվացել նա, ում ինքը փնտրում էր։ Մենք հարցրինք, թե ինչպիսի Իվանի է նա փնտրում։ Աղջիկը պատմել է մոտավորապես հետևյալը. նրա անունը Ջուլիա է, նա իտալուհի է Նեապոլից։ Մեկ տարի առաջ՝ 44-ի ամռանը, ռազմական գործարանի ռմբակոծության ժամանակ նա փախել է Ալպեր, որտեղ հանդիպել է ռուս ռազմագերու։ Մի քանի օր նրանք թափառել են լեռներում, սոված, առանց տաք հագուստի, անցել են լեռնաշղթան և մի մառախլապատ առավոտ բախվել ոստիկանական դարանի։ Նրան բռնել են ու կրկին ուղարկել ճամբար, իսկ թե ինչ է պատահել Իվանի հետ, նա չգիտի։

Տասնութ տարի անց գրողը գրել է մի պատմություն, որը մի քանի աշխատանքային անուններ է ունեցել, և դրանցից մեկը եղել է «Ինչի մասին են աղմկում թխկիները» (ռուս.՝ «О чём шумят клёны»)։ Առաջին խմբագրությունում Ջուլիան մահանում է Իվանի ձեռքից, որը չէր ցանկանում ֆաշիստներին ձեռքի հանձնել իր սիրելիին։

Մահվանից քիչ առաջ Բիկովը Պրահայում, ըստ լրագրող Վիտալի Տարասի խոսքերի, վերջինիս ասել է, որ պատմվածքի սյուժեն ամբողջությամբ հորինված է եղել։ Ի հակադրություն դրան, դերասանուհի Լյուբով Ռումյանցևան, որը մարմնավորել է Ջուլիային էկրանավորման մեջ, 2008 թվականին հայտարարել է, որ Բիկովը նկարահանումների ժամանակ անձամբ իրեն ասել է, որ Ջուլիան իրական մարդ է և ապրում է Հռոմում։

Կոմպոզիցիա խմբագրել

Վիպակը բաղկացած է քսանչորս գլուխներից ու վերջաբանից։ Կոմպոզիցիայի մեջ ներառված են նաև քնարական հատվածներ՝ ճամբարից Իվանի փախուստի պատմության տեսքով և պատանու խորհրդանշական երազը։

Հեղինակը որպես տարր օգտագործել է էպիստոլյար ոճային ձևավորում՝ գլխավոր հերոսուհու նամակը, որը կենդանի է մնացել իր սիրելիի շնորհիվ և բելառուս տղայից որդի է ունեցել։ Վերջաբանը նույնպես գլխավոր հերոսուհու նամակն է։

Էկրանավորում խմբագրել

1966 թվականին «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է «Ալպիական բալլադ» ֆիլմը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Василь Быков всю жизнь скрывал, что выдумал «Альпийскую балладу»».

Արտաքին հղումներ խմբագրել