Վասիլի Նիկիտիչ Միտրոխին (1922 թվականի մարտի 3, գ. Յուրասովո, Ռյազանի մարզ[3] - 2004 թվականի հունվարի 23, ԼոնդոնԽՍՀՄ ՊԱԿ-ի առաջին գլխավոր վարչության արխիվային բաժնի աշխատակից, հետագայում՝ փախստական։

Վասիլի Միտրոխին
ռուս.՝ Василий Митрохин
Ծնվել էմարտի 3, 1922(1922-03-03)[1]
ԾննդավայրYurasovo, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 23, 2004(2004-01-23)[1] (81 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունՂազախստանի համալսարան
Մասնագիտությունհետախույզ, արխիվագետ և գրող

Կենսագրություն խմբագրել

Վասիլի Նիկիտիչ Միտրոխինը ծնվել է 1922 թվականի մարտի 3-ին Ռյազանի նահանգի Յուրասովո գյուղում։ Հրետանային ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել Է Ղազախստանի պետական համալսարան, սովորել է պատմության և իրավագիտության ֆակուլտետներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին աշխատանքի է ուղարկվել Խարկովի զինվորական դատախազություն։ Համալսարանն ավարտելուց և Խարկովում զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում կարճատև աշխատանքից հետո 1948 թվականին աշխատանքի է ընդունվել Տեղեկատվական Կոմիտեում[4]։

1948 թվականից մինչև 1984 թվականին թոշակի անցնելը՝ եղել է խորհրդային հետախուզության աշխատակից։ Դիվանագիտական քողի տակ աշխատել է Մերձավոր Արևելքի երկրներում, 1960-ականների երկրորդ կեսին աշխատել է ԳԴՀ-ում[4]։ Միտրոխինի խոսքով՝ Խրուշչովի՝ ԽՄԿԿ Կենտկոմի փակ պլենումում ունեցած ելույթից հետո նա հիասթափվել է կոմունիզմի գաղափարներից[5]։

1972 թվականին Մոսկվա վերադառնալուց հետո Միտրոխինը աշխատանքի է նշանակվել ԽՍՀՄ ՊԱԿ-ի առաջին գլխավոր վարչության արխիվում[5], ուր անցկացրել է ՊԱԿ-ում իր ծառայության մեծ մասը[4]։ Միտրոխինը պնդում է, որ 1972-1984 թվականներին ղեկավարել է պետական անվտանգության արխիվների փոխանցումը Լուբյանկայից Յասենևոյում գտնվող ՊԱԿ-ի նոր կենտրոնակայան[4][6]։ Այդ ժամանակ թղթե գործերը միկրոֆիլմավորվում էին[7]։ Նույն տարիներին, 12 տարի շարունակ, մինչև իր հրաժարականը, Միտրոխինը գաղտնի համառոտագրել է դրանք՝ առանձնացնելով հատկապես կարևորները․ նա չէր կարող պատճենել կամ լուսանկարել դրանք[7][8]։ Նա գաղտնի դուրս է հանել իր գրառումները, վերծանել և վերաշարադրել դպրոցական տետրերում, որոնք թաքցրել է մերձմոսկովյան իր ամառանոցում՝ կաթի բիդոնի մեջ դնելով և թաղելով դրանք[4][7][8][9]։ Նրա հավաքած նյութերը հետագայում կուտակվել են վեց ճամպրուկների մեջ[9]։ Նա կարողացել է պատճենել մեծ քանակությամբ տեղեկատվություն․ ՊԱԿ-ի արտաքին գործողությունների վերաբերյալ նյութեր, ՊԱԿ-ի սպաների, գործակալների և տեղեկատուների անուններ, ինչպես նաև սովետական հետախույզների հաշվետվություններ։

1984 թվականին Միտրոխինը թոշակի է անցել։

1992 թվականին Տալլինում ԱՄՆ դեսպանատանը Միտրոխինը անհաջող փորձ արեց որպես իրական փաստաթղթերի պատճեններ փոխանցել այդ ձեռագրերը ԿՀՎ աշխատակիցներին։ Սակայն ԱՄՆ հատուկ ծառայությունները դրանք կեղծ անվանեցին[5]։ Նման առաջարկով Միտրոխինը 1992 թվականի մարտին դիմել է նաև Ռիգայում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, որտեղ նրան թեյ են առաջարկել և փաստաթղթերը հանձնել MI6-ի ստուգմանը[6]։ Նրա նյութերն ընդունվել են, կազմակերպվել է դրանց դուրսբերումը նրա ամառանոցից[7][8]։ 1992 թվականի սեպտեմբերի 7-ին բրիտանական հատուկ ծառայությունները Միտրոխինին ընտանիքի հետ Ռուսաստանից գաղտնի տեղափոխեցին Մեծ Բրիտանիա։ Միտրոխինն իր գործողությունները հետագայում բացատրել է «ռուս հայրենասերի պարտքի զգացումով»[9]։

Միտրոխինը մահացել է 2004 թվականի հունվարի 23-ին, 81 տարեկան հասակում, Լոնդոնում, թոքերի բորբոքումից[9]։

1996 թվականին բրիտանական իշխանությունները որոշեցին «Միտրոխինի արխիվի» բովանդակությունը դարձնել հանրային սեփականություն, ինչի համար Միտրոխինին օգնական նշանակվեց հետախուզության հայտնի պատմաբան, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Էնդրյուն[4]։ Հետագայում նրա հրատարակած գրքերում հաստատվում է, որ «Միտրոխինի արխիվը» ընդգրկում է խորհրդային արտաքին հետախուզության կեսդարյա գործողությունները՝ 1930-ականներից մինչև 1980-ական թվականները, դպրոցական տետրերով նրա կողմից հանձնված արխիվային փաստաթղթերի «կոնսպեկտները»[6][7] թույլ տվեցին Արևմուտքի հատուկ ծառայություններին բացահայտել ՊԱԿ-ի հարյուրից ավելի ապօրինի գործակալների և լույս սփռել ՊԱԿ-ի որոշ գործողությունների վրա ամբողջ աշխարհում։

Ինչպես նշաել է Քրիստոֆեր Էնդրյուն՝ «Եթե դուք բացեք մեր գրքի առաջին հատորը, ապա դրա երկրորդ էջում կտեսնեք ռուսերեն լեզվով ուղերձ, որը գրված է իր իսկ՝ Միտրոխինի կողմից, նրա ձեռագրով։ Այդ ֆաքսիմիլային ուղերձը թողել ենք առանց անգլերեն թարգմանության։ Ահա այն՝ „Посвящается всем, кто хотел сказать правду, но не сумел. Митрохин“ («Նվիրվում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին ճշմարտությունն ասել, բայց չկարողացան։ Միտրոխին»)[4]։

Բրիտանացի վերլուծաբաններից մեկը, որը մասնակցել է Միտրոխինի արխիվի վերլուծությանը, պնդում է, որ «եթե փախներ Արևմուտք ՊԱԿ-ի ղեկավարը, նա շատ ավելի քիչ գաղտնի տեղեկատվություն կունենար»[4]։ ԿՀՎ-ի «խորհրդային բաժնի» նախկին ղեկավար Դեյվիդ Մերֆիի[en] պնդմամբ (2001)՝ «Ես տեղեկություններ չունեմ Վասիլի Միտրոխինի խորագաղտնիք գործերի մասին։ Սեփական փորձից իմանալով ՊԱԿ-ի որոշ գործերի հանգամանքների մասին, որոնք հիշատակվել են Քրիստոֆեր Էնդրյուի և Միտրոխինի գրքում, օրինակ «Սաշայի» (Ալեքսանդր Կոպացկի[en]) գործը, ես կարծում են, որ Միտրոխինի կողմից Տեղեկատվական Կոմիտեի/ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարության/Պետական անվտանգության կոմիտեի արխիվներից դուրս բերված նյութերը, բավականին ճշգրիտ են»[10]։

«Միտրոխինի արխիվ» խմբագրել

Միտրոխինի կողմից Արևմուտք փոխանցված նյութերը ստացել են «Միտրոխինի արխիվ» պայմանական անվանումը։ Բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունները Միտրոխինի արխիվը համարում են խորհրդային հատուկ ծառայությունների գործունեության մասին տեղեկատվության ամենաարժեքավոր աղբյուրը[11]։

«Միտրոխինի արխիվի» հիման վրա պրոֆեսոր Քրիստոֆեր Էնդրյուն հրատարակել է երեք գիրք՝

  • Vasili Mitrokhin and Christopher Andrew, The Sword and the Shield: The Mitrokhin Archive and the Secret History of the KGB, Basic Books (1999), hardcover, ISBN 0-465-00310-9; trade paperback (September, 2000), ISBN 0-465-00312-5
  • Vasili Mitrokhin and Christopher Andrew, The World Was Going Our Way: The KGB and the Battle for the Third World, Basic Books (2005) hardcover, 677 pages ISBN 0-465-00311-7
  • Christopher Andrew and Vasili Mitrokhin, The Mitrokhin Archive: The KGB in Europe and the West, Gardners Books (2000), ISBN 0-14-028487-7
  • Vasiliy Mitrokhin, KGB Lexicon: The Soviet Intelligence Officer’s Handbook, Frank Cass & Co. Ltd (2002), 451 pages, ISBN 0-7146-5257-1
  • «Chekisms», Tales of the Cheka, A KGB Anthology, Compiled and introduced by Vasiliy Mitrokhin. The Yurasov Press (2008), 435 pages, ISBN 978-0-10-850709-0.
  • The KGB in Afghanistan, 2002

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Deutsche Nationalbibliothek Record #122168569 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Ныне — Կաղապար:МестоРождения, Рязанская область, Россия.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «ДИССИДЕНТ С ЛУБЯНКИ ЛОНДОН». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 «АРХИВАЖНЫЙ СВИДЕТЕЛЬ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Архив Митрохина, перебежчика из КГБ: советские кураторы были обескуражены «постоянно нетрезвым» Бёрджессом». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Шпион выносил секреты в ботинке и хранил в бидоне». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  8. 8,0 8,1 8,2 «В Британии умер Василий Митрохин — бывший майор КГБ, перебежчик». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 33 (օգնություն)
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Знаменитые агенты КГБ: что с ними стало?». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  10. «Под диктовку спецслужб». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  11. «Би-би-си: «КГБ считал кембриджских шпионов болтунами и пьяницами»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել