Վահիկ Փիրհամզեյի
Վահիկ Փիրհամզեյի (պարս.՝ واهیک پیرحمزه ای,նոյեմբերի 6, 1968, ԱՄՆ), իրանահայ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և գրող, որը ստեղծագործում է հայերենով, պարսկերենով և անգլերենով։ 2012 թվականին նա թողարկել է իր ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Իմ քեռի Ռաֆայելը», որը նկարահանվել է «Ռաֆայել քեռու գանձերը» պիեսի հիման վրա և որի շնորհիվ արժանացել է ազգային ճանաչման և մի շարք մրցանակների։
Վահիկ Փիրհամզեյի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1968 (55 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոռեժիսոր և դերասան |
Վաղ կյանք
խմբագրելՎահիկ Փիհրամզեյին ապրել է Թեհրանի արվարձաններում։ 1989 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Տասը տարեկանից սկսել է հիանալի նկարներ նկարել, իսկ ավելի ուշ սկսել է հետաքրքրվել և ներգրավվել կերպարվեստի տարատեսակ ճյուղերով։ Իր պատմությունները և տիկնիկային ներկայացումները բեմադրում էր ընտանիքի անդամների և ընկերների առաջ։
1978-1979 թվականներին Մոհամմադ Ռեզա Փահլավու թագավորության անկումից հետո Փիհրամզեյին ստիպված հեռացել է իր հայրենի օջախից։ 1988 թվականին նա տեղափոխվել է Գերմանիայի Մեթմանն քաղաք, որտեղի դպրոցներում ստացել է նկարչության դասեր։
1989 թվականին Փիհրամզեյին եկել է Լոս Անջելես և սկսել է Հարավային Կալիֆոռնիայի հեռուստատեսությունում իրանացի հեռուստադիտողների համար հաղորդումներ վարել։ Նա գրել, նկարահանվել և բեմադրել է տարբեր կատակերգական հաղորդումներում, որոնցից են «Nika's Café» (Նիկայի սրճարանը), «The Specialist» (Մասնագետը) և «Moshkelat.com», որտեղ պատկերված է ներգաղթյալների կյանքը Լոս Անջելեսում։ Նա հանդես է եկել 300-ից ավելի սեփական հումորային ներկայացումներում։ Այդ ժամանակվանից սկսած՝ Վահիկը մեծ ներդրում է ունեցել Լոս Անջելեսի իրանական համայնքային թատրոնում։ Նա նկարահանվել է 25-ից ավելի բեմադրություններում և հանդես է եկել Եվրոպայի, Կանադայի ու ԱՄՆ-ի տարբեր վայրերում։
Կարիերա
խմբագրել2020 թվականին Փիրհամզեյին կինոռեժիսոր Մարկ Ֆուսկոյի հետ մեկնարկել է կինոարտադրության և կինոծառայությունների նոր Nico Nazar Creative ընկերությունը։ Ընկերությունը աշխատել է այնպիսի անձնավորությունների հետ, ինչպիսիք են Ռոբերտ դե Նիրոն, Դասթին Հոֆմանը, Էբիգեյլ Բրեսլինը, Թոմաս Ջեյնը, Էմիլ Հիրշը, Մալին Ակերմանը և հաճախորդների, ինչպիսիք են Մետրո-Գոլդուին-Մայերը, Highland Film Group-ը, Saban Entertainment-ը, Arclight Films-ը, Bondit Media-ը, Film Mode Entertainment-ը, Screen Media Films-ը և այլն։
2018 թվականին Փիրհամզեյին նկարահանել է գեղարվեստական «10E»(չաշխատող հղում) կատակերգությունը, որի գլխավոր դերերում էր Մենուա Մինասյանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում սեպտեմբերի 27-ին[1]։ Ցուցադրվել է նաև Հյուսիսային Ամերիկայի Video On Demand հարթակում։ 2019 թվականի Pomegranate կինոփառատոնին «10E» ֆիլմը և ինքը Փիրամձեյին պարգևատրվել են POM Scholastic մրցանակով[2]
2016 թվակականի հոկտեմբերին Փիրամձեյին բեմադրել է «Նայիր աչքերիս մեջ» պիեսը հայ դերասաններ Լուիզա Ներսիսյանի, Սոս Ջանիբեկյանի և սփյուռքահայ դերասանուհի Անահիտ Ավանեսյանի հետ, որի դերերում է եղել նաև հենց ինքը[3]։
2016 թվականին Փիրհամզեյին Հայաստանում նկարահանել է «3 Weeks in Yerevan» (3 շաբաթ Երևանում) ֆիլմի վերահսկումները։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Հայաստանում և ԱՄՆ-ում[4][5]։
Դեռ 2014 թվականին ավարտել է լիամետրաժ գեղարվեստական «Guardian Angel» (Պահապան հրեշտակ) ֆիլմի աշխատանքները։ 2013 թվականից նա նկարահանում, նկարահանվում էր ֆիլմի համար։ «Guardian Angel»-ը արժանացել է Տորոնտոյի Pomegranate կինոփառատոնի Golden Pom մրցանակին[6][7]։
2013 թվականին Փիրհամզեյին երաժշտական տեսահոլովակ է նկարահանել ռուս դերասանուհի Քրիստինա Օրբակայտեի և հայ փոփ երգիչ Թաթայի համար։
2012 թվականին Փիրհամզեյին և Սքոթ Յագեմանը միասին գրել են «The Garden of Uncle Rafael» (Քեռի Ռաֆայելի այգին) սփին-օֆֆը «Իմ քեռի Ռաֆայելը» ֆիլմի համար[8]։ Ֆիլմիի դերերում են Ջոն Մայքլ Հիգինսը, Միսի Փայլը և Ռեյչել Բլանչարդը, իսկ ռեժիսորը Մարկ Ֆուսկոն է, որը նախկինում աշխատել է Սթիվեն Սփիլբերգի հետ[9][10]։ Ֆիլմում քեռի Ռաֆայելը, որի դերը խաղում է Փիհրամզեյին, պատահաբար հայտնվում է Շումախերների ընտանիքում, որը փլուզման եզրին է[11]։ Այս ֆիլմի համար Փիրհամզեյին արժանացել է ARPA միջազգային կինոփառատոնի Լավագույն դերասան մրցանակին և Մարկ Ֆուսկոյի կողմից՝ Լավագույն ռեժիսոր մրցանակին[10][12]։
2012 թվականին Փիրհամզեյին Էրիկ Ռոբերտսի հետ գրել, բեմադրել և նկարահանել է կարճամետրաժ ֆիլմ և երաժշտական տեսահոլովակ «Don't Say Goodbye»-ը երգչուհի և դերասանուհի Գուգուշի համար։
2010 թվականին թողարկել է նոր «Man Ravanshenas Lazem Nadaram» (Ես հոգեբանի կարիք չունեմ) պիեսը։ Հաջորդ տարի՝ 2011 թվականին, գրել է «Honest Liars» (Ազնիվ խաբեբաներ) պիեսը, իսկ 2012 թվականին «Experienced Liars» (Փորձառու խաբեբաները)[13][14]։
Փիրհամզեյին բեմադրել է իր «Մեզ լավություն չի եկել» պիեսը։ Խաղացել է նաև քեռի Ռաֆայելի դերը, որը 72-ամյա մի հնարամիտ հայ տարեց պապիկ է և ապրում է Լոս Անջելեսում։ Ֆիլմի երկու սփին-օֆֆերն են «Ռաֆայել քեռու գանձերը» և դրա շարունակությունը՝ «Ռաֆայել քեռու պարտեզ»-ը, որոնցում պատկերվում է քեռի Ռաֆայելի անգործունակ, սակայն զվարճալի ընտանիքի մասին։ Երկուսն գրել, բեմադրել և նկարահանել է Փիրհամզեյին[15]:2000 թվականին Փիրհամզեյին իր նորամուտն է ունեցել հեռուստատեսությունում՝ The Richmond Comedy Club-ում։ 2004 թվականին նա մեկնարկել է իր ժամանցային շաբաթաթերթի լրատվական շոուն, որը կոչվում է «World Entertainment Connections»
Լոս Անջելեսում իր «Sky Blue» ներկայացումը բեմադրելուց հետո Փիրհամզեյին ավելի շատ առաջարկներ էին գալիս, որպեսզի նա սկսի ավելի հաճախ բեմադրել իր ստեղծագործությունները։
Փիրհամզեյին նկարահանել է մի շարք իրանացի, հայ և այլ միջինարևելյան արտիստների երաժշտական տեսահոլովակներ։ Աշխատել է Լոս Անջելեսի իրանացի և հայ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Մոինը, Գուգուշը, Կամրանը, Հումանը և ուրիշներ, հայ փոփ երգիչներ Արմենչիկը, Թաթա Սիմոնյանը և ռուս աստղ Քրիստինա Օրբակայտեն։
Ֆիլմագրություն
խմբագրելՈրպես դերասան
խմբագրել- 10E (2019), Ռոբերտի դերում
- 3 Weeks in Yerevan «3 շաբաթ Երևանում»(2016), Արմենի դերում
- Guardian Angel «Պահապան հրեշտակ» (2014), Ռեյ Արդալանի դերում
- My Uncle Rafael «Իմ քեռի Ռաֆայելը» (2012), Ռաֆայելի և Համոյի դերերում
- Immigrants «Ներգաղթյալներ» (2009, հեռուստասերիալ), Թնդի Գրիգորյանի դերում
- Surviving Paradise (2000), Մոյի դերում
Հեղինակ
խմբագրել- 10E (2019)
- Guardian Angel (2014)
- My Uncle Rafael (2012)
Պրոդյուսեր
խմբագրել- Dig՝ համահեղինակ-պրոդյուսեր(2022)
- Slayers՝ համապրոդյուսեր (2022)
- Code Red: Youth of a Nation՝ համապրոդյուսեր as Co-Producer (2022)
- 10E (2019)
- 3 Weeks in Yerevan (2016)
- Guardian Angel (2014)
- My Uncle Rafael (2012)
- World Entertainment Connections (2005)
Ռեժիսոր
խմբագրել- 10E (2019)
- 3 Weeks in Yerevan (2016)
- Guardian Angel (2014)
- World Entertainment Connections (2005)
Մոնտաժ
խմբագրել- Slayers (2022)
Մրցանակներ
խմբագրել- 2011 - Arpa կինոփառատոնի Breakthrough Performance անվանակարգի մրցանակ՝ «Իմ քեռի Ռաֆայելը» ֆիլմի դերասանական խաղի համար (AFFMA)[10][12]
- 2011 - Arpa կինոփառատոնի Best Screenplay անվանակարգի մրցանակ՝ «Իմ քեռի Ռաֆայելը» ֆիլմի սցենարի համար[10][12]
- 2011 - Տորոնտոյի Pomegranate կինոփառատոնի Audience Choice մրցանակ՝ «Իմ քեռի Ռաֆայելը» ֆիլմի համար[10]
- 2013 - Տորոնտոյի Pomegranate կինոփառատոնի Golden Pom մրցանակ՝ Guardian Angel (Պահապան հրեշտակ) ֆիլմի համար[6]
- 2015 - World Armenian Entertainment մրցանակ[16]
- 2019 - POM Scholastic մրցանակ[17]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Domestic 2019 Weekend 39». BoxOfficeMojo.
- ↑ «2019 Awards». pomegranatefilmfestival.com/.
- ↑ «Pirhamzei's Latest Play Delights Audiences». 2016 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Berberian, Pirhamzei, and Tokhatyan's '3 Weeks in Yerevan' Coming Soon». 2016 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «ARPA Foundation Presents: The U.S. Premiere of '3 Weeks in Yerevan' in Los Angeles». 2016 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 6,0 6,1 «Pomegranate Film Festival - November 5-9, 2014 GUARDIAN ANGEL – USA – 105 min. – directed by Vahik Pirhamzei – North American Premiere». Pomegeanatefilmfestival.com. 2013 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Vahik Pirhamzei's New Movie 'Guardian Angel' Set to Begin Production on June 18». Armenian Pulse Radio & Entertainment. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «'My Uncle Rafael' Set for Theatrical Release on September 21». Asbarez News. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Article on Marc Fusco in LA times». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 "Pirhamzei takes Iranian, Armenian cultures to Hollywood" article in "Salam Toronto" Newspaper Արխիվացված 2014-10-06 Wayback Machine
- ↑ Nigel M Smith (2011 թ․ հոկտեմբերի 3). «"My Uncle Rafael" article on Indiwire». Indiewire. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 Arpa Film Festival Winners article in Asbarez Newspaper Արխիվացված 2014-10-09 Wayback Machine
- ↑ «THEATER REVIEW: The Truth About 'Honest Liars'». Asbarez News. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ [1] (չաշխատող հղում)
- ↑ «Theater Review: 'Rafael's Treasures' Rich in Comedy». Asbarez News. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ «World Armenian Entertainment Awards 2015». LA Fashion Judge. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «2019 Awards». pomegranatefilmfestival.com/.
Արտաքին հղումներ
խմբագրել- Vahik Pirhamzei Internet Movie Database կայքում
- My Uncle Rafael (2012)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Guardian Angel (2014)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- 3 Weeks in Yerevan (2016)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում