Իմ քեռի Ռաֆայելը (անգլ.՝ My Uncle Rafael), 2012 թվականին ռեժիսոր Մարկ Ֆուսկոյի նկարահանած ընտանեկան կատակերգություն[3]։

Իմ քեռի Ռաֆայելը
անգլ.՝ My Uncle Rafael
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվական2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարկ Ֆուսկո
Սցենարի հեղինակՎահիկ Փիրհամզեյի[1]
ԴերակատարներՋոն Մայքլ Հիգինս, Միսի Փայլ, Ռեյչել Բլանչարդ, Քարլի Չայքին, Վահիկ Փիրհամզեյի[1], Էնթոնի Քլարք[1], Օսթին Բաթլեր[1], Ջո Լո Թրուլիո[1] և Լյուպե Օնտիվերոս[1]
ՕպերատորԴեքսթեր Հոլանդ
ԵրաժշտությունՋոի Նյուման
Նկարահանման վայրԼոս Անջելես
Տևողություն102 րոպե[2]

Սյուժե խմբագրել

Հուսահատ հեռուստապրոդյուսերը համոզում է իր ծեր հայ հորեղբորը նկարահանվելու նոր ռեալիթի շոուում։ Մշակույթները բախվում են, երբ քեռի Ռաֆայելը հայտնվում է Շումահեր ընտանիքում, որտեղ նա ունի մեկ շաբաթ փրկելու խորտակվող և աններդաշնակ ամերիկյան ընտանիքը։ Նրա միակ կանոնն է, որ բոլորը հետևեն իր կանոններին[4][5][6][7]։

  Մեր հերոսն ունի ընդամենը 1 շաբաթ, որի ընթացքում պետք է փրկի կործանման եզրին գտնվող ամերիկյան ընտանիքը։ Ամերիկան ունի պրոբլեմ, իսկ հայազգի քեռի Ռաֆայելը ունի բոլոր լուծումները։ Միակ խնդիրն այն է, որ բոլոր պայմանները թելադրում է հենց ինքը՝ քեռի Ռաֆայելը։
- Վահիկ Փիրհամզեյի
 


  Շատ դժվար էր երկու տարբեր կերպար մարմնավորել։ Մեկ ժամից ավել Ռաֆայելի կերպարի համար գրիմ էին անում։ Նկարահանում էինք այդ կերպարին, հետո անցնում Համոյի կերպարի նկարահանմանը։
- Վահիկ Փիրհամզեյի
 


Դերեր խմբագրել

  • Ջոն Միշել Հայգինս՝ Դեյմոն
  • Միսի Փայլ՝ Բլեյր
  • Վահիկ Փիրհամզեյի՝ Ռաֆայել/Համո
  • Էնթոնի Քլարք՝ Ջեք
  • Ռեյչլ Բլենչարդ՝ Միշել
  • Քարլի Չաիկին՝ Կիմ
  • Էլինգթոն Ռաթլիֆ՝ լուսանկարիչ
  • Ջո Լո Տրուլոն
  • Անահիտ Ավանեսյան

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վահիկ Փիրհամզեյի, Սքոթ Յագեման[8]
  • Ռեժիսոր՝ Մարկ Ֆուսկո
  • Պրոդյուսերներ՝ Վահիկ Փիրհամզեյի, Մայքլ Գարրիթի
  • Գործադիր պրոդյուսեր՝ Անահիտ Ավանեսյան
  • Բեմադրող նկարիչ՝ Դեյվիդ Սթորմ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել