Լև Օրեխով

ռուս նկարիչ

Լև Նիկոլաևիչ Օրեխով (ռուս.՝ Лев Николаевич Орехов, 8 նոյեմբերի, 1913, Տուլա, Ռուսական կայսրություն6 նոյեմբերի, 1992, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն), ռուս նկարիչ, գեղանկարիչ, գրաֆիկ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության (մինչև 1992 թվականը՝ ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն) անդամ[1]։

Լև Օրեխով
ռուս.՝ Лев Орехов
Ծնվել էնոյեմբերի 8, 1913(1913-11-08)
ԾննդավայրՏուլա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 6, 1992(1992-11-06) (78 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia (1991–1993).svg Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
Lev Orekhov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Լև Օրեխովը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Տուլա քաղաքում։ 1932 թվականին ընդունվել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ, որտեղ սովորել է Բորիս Ֆոգելի, Սեմյոն Աբուգովի ու Հենրիխ Պավլովսկու մոտ։

1939 թվականին Լև Օրեխովն ավարտել է ինստիտուտը Ալեքսանդր Օսմյորկինի արվեստանոցում ու ստացել գեղանկարչի կոչում։ Նրա դիպլոմային աշխատանքը եղել է «Կոլտնտեսականների հանգիստը ճաշի ընդմիջման ընթացքում խոտհնձի ժամանակ» (ռուս.՝ «Отдых колхозников в обеденный перерыв на сенокосе») նկարը[2]։ Նրա հետ միասին ինստիտուտն ավարտել են Նիկոլայ Անդրեցովը, Պյոտր Բելոուսովը, Գլեբ Վերները, Ալեքսեյ Գրիցայը, Եվգենի Ժուկովը, Միխայիլ Կոզելը, Նիկոլայ Տիմկովը, Լիդիա Օստրովան, Ելենա Սկուինը, Բորիս Շչերբակովն ու այլ երիտասարդ նկարիչներ, որոնք հետագայում դարձել են հայտնի գեղանկարիչներ։

Ինստիտուտն ավարտելուց հետո Լև Օրեխովը զորակոչվել է Կարմիր բանակ, մասնակցել ֆինների դեմ մղված պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմում Լև Օրեխովը՝ որպես շարքային, ծառայել է Լենինգրադի ռազմաճակատում։ Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար» ու «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով[3]։

Լև Օրեխովը Լենինգրադի նկարիչների ցուցահանդեսներին մասնակցել է 1939 թվականից։ 1946 թվականին նա դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, ժանրային տեսարաններ ու թեմատիկ կոմպոզիցիաներ։ 1950-ական թվականներին ստեղծված նրա գեղանկարներին առանձնահատուկ են հակումը դեպի պլենէր նկարչությունը, ուշադրությունը գունաօդային մթնոլորտի վիճակի փոխանցմանն ու երանգային հարաբերությանը, հետագայում նրա աշխատանքներում ուժեղանում են դեկորատիվությունն ու գրաֆիկությունը, ընդհանրական նկարի ու կոմպոզիցիայի պայմանականությունը։ 1946-1949 թվականներին Լև Օրեխովը դասավանդել է Լենինգրադի Վ. Մուխինայի անվան գեղարվեստաարդյունաբերական բարձրագույն ուսումնարանի մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության ամբիոնում[4]։ 1950-ական թվականներին դասավանդել է Լենինգրադի գեղարվեստագրաֆիկական մանկավարժական ուսումնարանում[5]։

Լև Օրեխովը մահացել է 1992 թվականի նոյեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։

Նկարչի աշխատանքները պահվում են տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում ու այլ երկրներում։

ՑուցահանդեսներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — С.157.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — С.51.
  3. Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М: Союз художников России, 2000. — С.207.
  4. Санкт-Петербургская государственная художественно-промышленная академия им. А. Л. Штиглица. Кафедра монументально-декоративной живописи. — СПб., Искусство России. 2011. С. 64.
  5. Островская Г. А. Пейзаж в творчестве Н. Н. Репина.//Петербургские искусствоведческие тетради. Вып. 22. СПб, 2011. С. 15.

ԱղբյուրներԽմբագրել

  • Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8.ч.2. Д.382.
  • Третья областная художественная выставка. Каталог. — Тула։ Областной Союз советских художников, 1941.
  • Первая выставка художников-фронтовиков. Каталог. — Л։ Военгиз, 1943.
  • Третья выставка работ худогжников ленинградского фронта. — Л։ Военное издательство Наркомата обороны, 1945.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л։ ЛОСХ, 1956. — С.13.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1956 года. Каталог. — Л։ ЛССХ, 1956.
  • 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л։ Ленинградский художник, 1958. — С.23.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1962. — С.20.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1971. — С.12.
  • Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л։ Художник РСФСР, 1972. — С.17.
  • Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 3. 1941—1947 годы. — М։ Советский художник, 1973. — С.39, 123, 126, 170, 216, 294.

Արտաքին հղումներԽմբագրել