Վիքիպեդիա:Կարմիր հղում

(Վերահղված է ՎՊ:ԿԱՐՄԻՐից)
↱

Կարմիր հղում, ինչպիսին սա է, նշանակում է, որ հղված էջը գոյություն չունի կամ եղել է, սակայն այն ջնջվել է: Այն օգտակար է նրանով, որ կարմիր հղումով հոդվածը անհրաժեշտ է Վիքիպեդիային և այդ հոդվածը կլինի նշանակալի և ստուգելի: Անգլերեն Վիքիպեդիայում 2008 թվականին կատարված հետազոտությունից պարզվել է, որ կարմիր հղումները օգտակար են Վիքիպեդիայի զարգացման համար[1]: Նույն հետազոտությունը պարզել է, որ կարմիր հղումները նպաստում են, որպեսզի ստեղծվող հոդվածները որբ չմնան[2]:

Հոդվածները չպետք է ունենան կարմիր հղումներ պատկերներին, կաղապարներին կամ հոդվածներին, որոնք նշանակալի չեն: Կարմիր հղումները չպետք է լինեն ջնջված հոդվածներին, բացառությամբ, եթե հոդվածները ջնջվել են ոչ թե նշանակալիության, այլ ասենք՝ ոչ հանրագիտարանային ոճի կամ պատճենման պատճառով:

Հիմնականում հոդվածներում թույլատրվում է տեղադրել կարմիր հղումներ, եթե դրանք վերաբերվում են հոդվածի թեմային: Մի՛ հեռացրեք կարմիր հղումները, եթե կարծում եք, որ Վիքիպեդիան կունենա նման թեմայով հոդված:

Կարմիր հղումները օգնում են ներգրավել նոր խմբագիրներ և ցույց տալ՝ խմբագրման նոր ուղիներ:

Կարմիր հղումների ստեղծում

խմբագրել

Կարմիր հղումի համար տեղադրեք [[ ]] նշանները այն բառերի վրա, որոնց մասին հոդված գոյություն չունի:

Երբ ստեղծել կարմիր հղումներ

խմբագրել

Կարմիր հղումներ կարելի է տեղադրել այն բառերի վրա, որոնք Ձեր կարծիքով հանրագիտարանի մաս կարող են կազմել: Պարզ օրինակ՝ այն կօգնի հոդվածի մասին ավելի լավ պատկերացում կազմել: Չնայած հղումը կարող է նշանակալի չլինել կամ այլ անվանում ունենալ, շատ դեպքերում կարմիր հղման տեղադրումը ավելի օգտակար է, քան նրա բացակայությունը:

Հնարավոր է, որ հոդվածը, որին հղվում է կարմիր հղումը, իրականում գոյություն ունի, սակայն այն այլ անվանմամբ է, կամ միաձուլվել է այլ հոդվածին և դարձել է ենթավերնագիր: Այս դեպքերում, կարմիր հղում ստեղծողը կարող է որոնման կամ կատեգորիաների միջոցով փորձել գտնել տվյալ էջը, եթե այն գոյություն ունի:

Կարմիր հղումը նաև պետք է լինի ճիշտ անվամբ, ինչպես նաև բավարարի Վիքիպեդիայի նշանակալիության կանոնին:

Երբ ցանկանում եք ստեղծել հոդված, ապա կարող եք`

ա․ ստուգել՝ արդյո՞ք կան կարմիր հղումներ և փորձել դրանք ստեղծել և դարձնել կապույտ հղումներ

բ․ ստուգել՝ արդյո՞ք կարմիր հղումները դրված են ճիշտ վայրում և ճշտել դրանք, եթե անհրաժեշտություն կա:

Խուսափում որոշ տեսակի կարմիր հղումների ստեղծումից

խմբագրել
 
  • ՎՊ:ԿԱՐՈՉ

Մի՛ ստեղծեք կարմիր հղումներ այն հոդվածներին, որոնք հնարավոր է, որ չստեղծվեն կամ ջնջվեն Վիքիպեդիայում, ներառյալ այն հոդվածները, որոնք չեն համապատասխանում հոդվածների անվանումների կանոններին: Այս կանոնի սկզբում նշված «կարմիր հղումը» վառ օրինակ է, թե ինչպիսին չպետք է լինեն կարմիր հղումները:

Չի խրախուսվում կարմիր հղումներ տեղադրել Տես նաև տեսքով ենթավերնագրերի տակ, {{Հիմնական հոդված}} կամ {{Տես նաև}} կաղապարներում, քանի որ այս կաղապարների իմաստը ընթերցողին ավելի շատ տեղեկություն տալն է: Կարմիր հղումներ կարելի է տեղադրել Նավարկման կաղապարներում կապույտ հղումների հետ մեկտեղ, սակայն՝ չափավոր: Խմբագրողները, ովքեր ավելացնում են կարմիր հղումներ նավարկման կաղապարներում պետք է հետևեն, որպեսզի այդ հղումները ճիշտ լինեն, այլապես՝ դրանք կարող են հեռացվել:

Հղումներ չի կարելի տալ կաղապարներին և նիշքերին, որոնք գոյություն չունեն:

Հղումներ անձանց հոդվածներին

խմբագրել

Ինչպես մյուս հոդվածներում, կարմիր հղումներ կարելի է տեղադրել այն անձանց էջերին, որոնք նշանակալի են և հավանական է, որ հետագայում նրանց մասին հոդվածներ կգրվեն: Բոլոր կանոնները, որոնք վերաբերվում են ապրող անձանց կենսագրություններին, վերաբերվում են նաև կարմիր հղումներով անվանումներին: Երբ ավելացնում եք ներքին հղում, համուզված եղեք, որ այն կվերաբերվի հենց այդ անձին, ոչ թե նույն ազգանվամբ և անվամբ այլ անձի:

Բազմիմաստ էջեր

խմբագրել

Կարմիր հղումները բազմիմաստ էջերում պետք է լինեն սահմանափակ: Բազմիմաստ էջերը ընթերցողին օգնում են գտնել ճիշտ էջերը, որի պատճառով կարմիր հղումները օգտակար չեն լինի:

Գործողություններ առկա կարմիր հղումների հետ

խմբագրել
 
  • ՎՊ:ԿԱՐՄԳՈՐԾ

Հիմնականում կարմիր հղումը կարող է մնալ հոդվածում, եթե նման հոդված հավանական է, որ ստեղծվի, սակայն այն չի կարող լինել՝ գոյություն չունեցող հոդվածի ենթավերնագրին կամ ուղղագրական սխալով անվանումին:

Կարմիր հղումը դնելուց ավելի լավ է այն մնա կարմիր, քան ստեղծել նվազագույն ծավալով կարճ էջ, որը չունի օգտակար տեղեկատվություն: Օրինակ՝ կարելի է դնել կարմիր հղում Մադագասկարի պատմություն էջին, քանի որ առկա է նմանատիպ հոդված Իսպանիայի պատմություն հոդվածում հավանական է, որ այդպիսի հոդված ապագայում ստեղծվի: Սակայն ավելի լավ է թողնել հղումը կարմիր, քան ստեղծել մեկ տողանոց հոդված Մադագասկարի պատմության մասին: Ստեղծված հոդվածները պետք է բավարարեն նվազագույն ծավալի չափանիշներին:

Գործողություններ առկա կարմիր հղումների հետ.

  • Կարմիր հղումներ տեղադրեք, եթե գտնում եք, որ նոր հոդվածը անհրաժեշտ է: Երբ խմբագրողը գրում է հոդված, ընդունված գրելաձև է հղում տալ այն հոդվածներին, որոնք առավել մանրամասն տեղեկատվություն կպարունակեն ստեղծված հոդվածի թեմայի վերաբերյալ․ այդ հոդվածներից ոչ բոլորն են, որ գրված են Վիքիպեդիայում: Մի հեռացրեք նման կարմիր հղումները: Սա ունի մի քանի բացատրություն.
    • Հոդվածում առկա կարմիր հղումը պատրաստում է ապագա հոդվածին չլինել որբ: Վիքիպեդիացիները կարող են միմյանցից անկախ ստեղծել հղված հոդվածը ցանկացած պահի, կարմիր հղումը միանգամից կկապտի և կարիք չի լինի հետագայում անցնել կապված հոդվածներով և հղումներ դնել:
    • Որոշ Վիքինախագծերում բոտերը որոշում են քանի անգամ է կարմիր հղումը ներկայացված Վիքիպեդիայում: Այս տեղեկությունը կարելի է օգտագործել ամենապահանջված հոդվածները որոշելու համար:
  • Եթե կարմիր հղումը առաջացել է, քանի որ հոդվածը, որին այն հղված էր հեռացվել է ոչ նշանակալի լինելու պատճառով, ապա հղումը նույնպես ենթակա է հեռացման:
  • Եթե կարմիր հղումը պարունակում է ուղղագրական սխալ, այս դեպքում փորձեք ուղղել սխալ(ներ)ը` պահպանելով հղումը:
  • {{Մասին}}, {{Այլ}}, {{Հիմնական}}, {{Մանրամասն}} և {{Տես նաև}} կաղապարներում, որոնք իմաստային առումով ունեն նավարկման ֆունկցիա, կարմիր հղումները պետք է հեռացվեն:

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Diomidis Spinellis and Panagiotis Louridas (August 2008). «The collaborative organization of knowledge». en:Communications of the ACM. Vol. 51, No. 8, pp. 68–73. doi:10.1145/1378704.1378720. «Most new articles are created shortly after a corresponding reference to them is entered into the system.» տես նաև en:Wikipedia:Inflationary hypothesis of Wikipedia growth.
  2. en:Wikipedia:Wikipedia Signpost/2009-01-31/Orphans