Ստեֆանիա Տուրկևիչ-Լիսովսկայա, 1937 թվականից՝ Լուկյանովիչ (ուկրաիներեն՝ Стефа́нія Турке́вич-Лісо́вська, з 1937 Лукіяно́вич[2], ապրիլի 25, 1898(1898-04-25)[1], Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] - ապրիլի 8, 1977(1977-04-08)[1], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), ուկրաինացի կոմպոզիտոր, դաշնակահարուհի, երաժշտագետ[3]։ Պաշտոնապես համարվում է ուկրաինացի առաջին կին կոմպոզիտորը[4]։ Խորհրդային տարիներին իշխանությունն արգելել էր նրա ստեղծագործությունների հրատարակումն ու կատարումը Ուկրաինայում և ողջ ԽՍՀՄ-ում[5]։

Ստեֆանիա Տուրկևիչ
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Стефанія Іванівна Туркевич-Лукіянович
Ծնվել էապրիլի 25, 1898(1898-04-25)[1]
Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1]
Երկիր Ավստրո-Հունգարիա,  Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետություն և  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն
Մահացել էապրիլի 8, 1977(1977-04-08)[1] (78 տարեկան)
Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահարուհի, երաժշտագետ և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր, Ֆիսհարմոն և տավիղ
ԱշխատավայրԼվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ​​ակադեմիա
ԿրթությունԼվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ​​ակադեմիա, Պրահայի Կարլի համալսարան, Լվովի համալսարան, Վիեննայի համալսարան և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
 Stefania Turkevych-Lukiianovych Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1898 թվականի ապրիլի 25-ին, քահանայի ընտանիքում։ Հայրը՝ քահանա Իվան Տուրկևիչը (1872—1936 թթ.), նաև երգչախմբի դիրիժոր էր, կրոնի ուսուցիչ, երաժշտական քննադատ[6], մայրը՝ Սոֆյա Կորմոշը, երաժշտական լավ կրթություն ստացած դաշնակահարուհի էր (ժամանակին նվագակցել է օպերային անվանի երգչուհի Սալոմեյա Կրուշելնիցկայային)[7]։ Երաժշտական ընտանիքում մեծացած, մանուկ հասակից երաժշտությամբ տարված Ստեֆանիան Լվովի իգական գիմնազիան ավարտելուց հետո ուսունառությունը շարունակել է այդ նույն քաղաքի Նիկոլայ Լիսենկոյի անվան բարձրագույն երաժշտական ինստիտուտ-ակադեմիայում՝ Վասիլի Բարվինսկու դասարանում, այնուհետև (1914—1916 թթ.) Վիեննայում աշակերտել է ճանաչված դաշնակահարներ Վիլհելմ Կուրցին ու Եժի Լյալևիչին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտվելուց հետո Լվովի Իվան Ֆրանկոյի անվան ազգային համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, մանկավարժություն և երաժշտագիտություն, միաժամանակ շարունակել է խորամուխ լինել երաժշտարվեստի նրբությունների ու գաղտնիքների մեջ՝ 1918-1920 թվականներին զուգահեռաբար ուսանելով պետական ուսուցչական ճեմարանում (սեմինարիայում), 1921 թ. առաջին կեսին՝ լեհական երաժշտական ընկերության կոնսերվատորիայում[8]։ 1921 թ. կեսերին ավարտելով Լվովի համալսարանը՝ 1921-1923 թթ. ուսումը շարունակել է Վիեննայում, որի համալարանում աշակերտել է Գվիդո Ադլերին, իսկ երաժշտական ակադեմիայում՝ Ֆ. Վյուրերին ու Յոզեֆ Մարքսին[9]։

1925 թվականին ամուսնացել է նկարիչ Ռոբերտ Լիսովսկու հետ[3]։ 1927—1930 թթ. ապրել է Բեռլինում[10], դասեր վերցրել Առնոլդ Շյոնբերգից և Ֆրանց Շրեկերից։ 1930 թվականին մեկնել է Պրահա, որի կոնսերվատորիայում կոմպոզիցիայի դասեր է առել Օտակար Շինից, ապա՝ վարպետության բարձրագույն դպրոցում՝ Վիտեսլավ Նովակից։ Սովորել է նաև Պրահայի Կարլի համալսարանում՝ դառնալով Զդենեկ Նեեդլիի ուսանողուհին[11]։ 1934 թվականին հենց Պրահայում էլ հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Украинский элемент в произведениях П. Чайковского „Черевички“ („Кузнец Вакула“), Н. Римского-Корсакова „Ночь перед рождеством“ и сравнение их с оперой Н. Лысенко „Різдвяна Ніч“» թեմայով[9]։

Ստեֆանիա Տուրկևիչ-Լիսովսկայան 1935—1939 թվականներին հարմոնիա և դաշնամուր է դասավանդել Լվովի բարձրագույն երաժշտական ինստիտուտ-ակադեմիայում, 1939 թվականից՝ կոնսերվատորիայում։

1937 թվականին մտերմացել է հոգեբույժ, գրող Նարցիս Լուկյանովիչի հետ, ամուսնացել[12]։ 1944 թվականին ընտանիքով տեղափոխվել են Վիեննա, 1946-ին՝ Անգլիա[13]։ Իր ստեղծագրծությունների հիմնական մասը կին կոմպոզիտորը գրել է Մեծ Բրիտանիայում ապրած ժամանակաշրջանում։

Վախճանվել է 1977 թվականի ապրիլի 8-ին, Քեմբրիջում։

Ստեղծագործությունների կատարումը խմբագրել

Կին կոմպոզիտորի որոշ ստեղծագործություններ 1920—1930-ական թվականներին կատարվել են Լվովում և Պրահայում, 1956—1961 թթ.՝ Արևմտյան Եվրոպայում, 1969—1970 թթ.՝ Կանադայում։ Վերջին տարիներս նրա մի շարք գործեր կատարվել են Ուկրաինայում և Կանադայում։ 2014 թվականին Կանադայում թողարկվել է Տուրկևիչի 20 երգերի ձայնագրություններն ամփոփող խտասկավառակ, որը «Galicians I — The Art Songs» հավաքածուի մաս է կազմել[14]։

2020 թվականի նոյեմբերի 8-ին Լվովի Միրոսլավ Սկորիկի անվան ազգային ֆիլհարմոնիայում տեղի է ունեցել Ստեֆանիա Տուրկևիչի «Օքսանայի սիրտը» օպերայի պրեմիերան (դիրիժոր՝ Սերգեյ Խորովեց)։ Օպերան, որ գրվել է դրանից 60 տարի առաջ, հեղինակը նվիրել է իր քրոջը՝ օպերային և կամերային երգչուհի Իրինա Տուրկևիչ-Մարտինեցին (1899—1983), որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտագաղթել է Կանադա և այնտեղ 1960 թվականից ղեկավարել է Վիննիպեգի ուկրաինական մանկական թատրոնը[15]։

2020 թվականի դեկտեմբերի 26-ին Չեռնովցիի մարզային ֆիլհարմոնիայում կայացել է Ստեֆանիա Տուրկևիչի «Կուց» մանկական օպերայի համաշխարհային պրեմիերան[16]։

Ստեղծագործություններ խմբագրել

Սիմֆոնիկ ստեղծագործություններ
  • Симфонія — Symphony no. 1 — 1937.
  • Симфонія no. 2(a) — Symphony no. 2(a) — 1952.
  • Симфонія no. 2(b) (2-й варіант) — Symphony no. 2(b) (2nd version).
  • Симфонієта — Symphoniette — 1956.
  • Три Симфонічні Ескізи — Three Symphonic Sketches /Երեք սիմֆոնիկ էսքիզ, 1975.
  • Симфонічна поема /սիմֆոնիկ պոեմ «La Vita».
  • Космічна симфонія /Տիեզերական սիմֆոնիա— Space Symphony — 1972.
  • Сюїта для подвійного струнного оркестру — Suite for Double String Orchestra./Սյուիտ լարային զույգ նվագախմբի համար
  • Фентезі для подвійного струнного оркестру — Fantasy for Double String Orchestra./Ֆանտազիա լարային զույգ նվագախմբի համար
Բալետներ
  • Руки — The Girl with the Withered Hands — Bristol, 1957.
  • Перли — The Necklace.
  • Весна (Дитячий балет) — Spring — (Children's Ballet/Բալետ մանուկների համար) 1934-5.
  • Мавка (a) — Mavka — ‘The Forest Nymph’ — 1964-7 — Belfast.
  • Мавка (b) — Mavka — ‘The Forest Nymph’ — 1964-7 — Belfast.
  • Страхопуд — Scarecrow — 1976.
Օպերա
Մանկական օպերաներ
  • Цар Ох або Серце Оксани — Tsar Okh or Heart of Oksana — 1960
  • Куць — The Young Devil
  • Яринний городчик — A Vegetable Plot (1969)
Երգչախմբային երկեր
  • Літургія 1919.
  • Psalm to Sheptytsky (Սաղմոս՝ նվիրված Անդրեյ Շպտիցկուն).
  • До Бою.
  • Триптих.
  • Колискова (А-а, котика нема; 1946).
Կամերային-գործիքային երկեր
  • Соната для скрипки і фортепіано 1935 — Sonata for violin and piano.
  • (a) струнний квартет 1960—1970 — String quartet.
  • (b) струнний квартет 1960—1970 — String quartet.
  • Тріо для скрипки, альта та віолончелі 1960—1970 — Trio for Violin, Viola and Cello.
  • Квінтет для двох скрипок, альта, віолончелі фортепіано 1960—1970 — Piano Quintet.
  • Тріо для флейти, кларнету, фагота 1972 — Wind Trio.
Ստեղծագործություններ դաշնամուրի համար
  • Варіації на українську тему 1932 — Variations on a Ukrainian Theme.
  • Фантазія: Сюїта фортепіанна на українські теми — Fantasia: Suite for Piano on Ukrainian Themes 1940.
  • Імпромпту — Impromptu 1962.
  • Гротеск — Grotesque 1964.
  • Гірська сюїта — Mountain Suite 1966—1968.
  • Цикл п'єс для дітей — Cycle of Pieces for Children 1936—1946.
  • Українські коляди та щедрівки — Ukrainian carols and Shchedrivka.
  • Вістку голосить — Good Tidings.
  • Christmas with Harlequin 1971.
Զանազան
  • Серце — Heart — Solo voice with orchestra.
  • Лореляй — Lorelei — Narrator, Harmonium and Piano 1919 — words by Lesia Ukrainka.
  • Травень — May — 1912.
  • Тема народної пісні — Folk Song Themes.
  • На Майдані — Independence Square — piano piece.
  • Не піду до леса з конечкамі — Лемківська пісня — Lemky song for voice and strings.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Енциклопедія українознавства, Кн. 2, [т. 9]: «Тимошенко — Хмельницький Богдан». Голов. ред: Володимир Кубійович. Париж, Нью-Йорк: «Молоде життя», Наукове товариство імені Шевченка у Європі. 1980. С. 3285
  3. 3,0 3,1 Turkevych-Lukiianovych, Stefaniia (անգլ.)
  4. «Ukrainian Art Song Project — Stefania Turkewich (1898-1977)».
  5. «У Стефи Туркевич-Лісовської, або інтерв'ю Мелі Нижанківської». Фотографії старого Львова (ուկրաիներեն). 2019 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. «Іван Емануїл Туркевич нар. 1872 пом. 12 грудня 1936». Родовід. Վերցված է 07.12.2019-ին.
  7. Павлишин, 2004, էջ 7
  8. |назва=Туркевич-Лукіянович Стефанія|веб-сайт= Українці в Сполученому Королівств. Інтернет-енциклопедія|url=http://www.ukrainiansintheuk.info/ukr/02/turkevych-u.htm}}(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 Ihor Sonevyts'ki, Nataliia Palidvor-Sonevyts'ka. Dictionary of Ukrainian Composers. L'viv, 1997, 336 pp.
  10. Павлишин, 2004, էջ 14
  11. |назва=Stefiania Turkewich|веб-сайт=Ukranian Art Song Project|url=http://www.ukrainianartsong.ca/new-page-1/%7Curl-архіву=https://web.archive.org/web/20160322103631/http://www.ukrainianartsong.ca/new-page-1/%7Cдата-архіву=2016-03-22}}(չաշխատող հղում)
  12. «Narcyz Lukianowicz (Нарциз Лукіянович)».
  13. «Стефанія Туркевич – перша українська композиторка» (ուկրաիներեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  14. Кравець, Роман. «Стефанія Туркевич-Лукіянович». www.ukrainiansintheuk.info. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  15. Кияновська, Любов (2020 թ․ նոյեմբերի 11). «Серце Оксани: післяпрем'єрні роздуми від Любові Кияновської». Львівська національна філармонія (ուկրաիներեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  16. «Дитяча опера «Куць»». Новини Чернівці: Інформаційний портал «Молодий буковинець». Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանիա Տուրկևիչ» հոդվածին։