Ստելլա Ռոման (անգլ.՝ Stella Roman , օգոստոսի 23, 1904(1904-08-23)[1][2][3], Կլուժ-Նապոկա, Ռումինիա - փետրվարի 12, 1992(1992-02-12)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ռումինացի օպերային երգչուհի, սոպրանո՝ հայտնի հատկապես Իտալիայում և ԱՄՆ-ում, որտեղ դասական ստեղծագործություններում բազմաթիվ գլխավոր դերեր է կատարել։

Ստելլա Ռոման
Ստելլա Ռոման.jpeg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունռումիներեն՝ Florica Vierica Alma Stela Blașu
Նաև հայտնի է որպեսStella Roman
Ծնվել էօգոստոսի 23, 1904(1904-08-23)[1][2][3]
Կլուժ-Նապոկա, Ռումինիա
ԵրկիրFlag of Romania.svg Ռումինիա և Flag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էփետրվարի 12, 1992(1992-02-12)[1][2] (87 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ժանրերօպերա
Մասնագիտություներգչուհի և օպերային երգչուհի
Երգչաձայնկոլորատուրային սոպրանո
Գործիքներվոկալ

ԿենսագրությունԽմբագրել

Ստելլա Ռոման (լրիվ անունը Ֆլորիկա Վիորիկա Ալմա Ստելլա Բլազու), ծնվել է 1904 թվականի օգոստոսի 23-ին Ավստրո-Հունգարիա կայսրության (այժմ Կլուժ-Նապոկա՝ Ռումինիա) Կոլաժվոր քաղաքում։ Մեծացել է երաժիշտների ընտանիքում և սովորել երգել 8 տարեկանից, նրա դեբյուտային համերգը տեղի է ունեցել Կլուժում, ապա Բուխարեստում։ Այնուհետև ստացել է կրթաթոշակ՝ Ջուզեպպինա Բալդասար-Թոդեչիի միջնորդությամբ, ուսումը Իտալիայում շարունակելու նպատակով։

Ավելի ուշ Ստելլան ասել է, որ «իր ուսուցչի ոճն իրեն չի գոհացնում»[4]։

Ստելլայի հաջորդ ուսուցիչը եղել է ռումինացի սոպրանո երգչուհի Հարիկլեա Դարկլը (1860-1939), ում համար ժամանակի բազմաթիվ կոմպոզիտորներ գրել են օպերաներ, այդ թվում Ջակոմո Պուչինիին, ով ստեղծել է իր անմահ «Տոսկա» օպերան։

Իր ուսուցչի՝ Դարկլի մասին երգչուհին երախտագիտությամբ արտահայտվել է. «Հարիկլեան սովորեցրել է ինձ գնահատել ամեն բառ և արտահայտություն»[4]։

ԿարիերաԽմբագրել

Երգչուհու խոսքերով՝ նրա պրոֆեսիոնալ օպերային դեբյուտը տեղի է ունեցել 1934 թվականին Բոլոնում, Մադլենի «Անդրեն Չենյեր» խմբի հետ, (այլ աղբյուրներ հիշատակում են 1932 թվականին Պյաչենցայի կատարումը)։ Նրա կատարումը «Տոսկա» օպերայում տենոր Ջակոմո Լաուրի-Վոլպինի հետ երկարատև համագործակցության սկիզբն էր:Օպերան ներկայացվել է Նեապոլում գտնվող Սան-Կարլո թատրոնում։ 1937 թվականին իտալացի դիրիժոր Տուլիո Սերաֆինը Ստելլա Ռոմանին առաջարկում է 3-ամյա պայմանագիր Հռոմի օպերային թատրոնի հետ և շուտով նա ելույթ է ունենում Հռոմեական օպերայի բեմում՝ Աիդայի կերպարով[5]։

Ռոմանը 1941 թվականին առաջին անգամ Աիդայի դերով հայտնվեց Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի բեմում և շարունակեց այնտեղ հանդես գալ 1940-ականների ընթացքում, իրար հետևից կատարելով իտալական ռեպերտուարի ամենախոշոր կանացի ձայնի պարտիտուրաներ՝ «Տրուբատուր», «Օթելլո», «Պարահանդես-դիմակահանդես», «Գեղջկական ասպետություն», «Ջոկոնդա», «Տոսկա» և այլ իտալական օպերաններից։ Սակայն Ստելլա Ռոմանը այդ ստիպված էր լինում դերերը կիսել խորվաթական դրամատիկական սոպրանո Զինկա Միլանովայի հետ Մետրոպոլիտեն օպերայում խաղալիս։ 1951 թվականին գլխավոր մենեջեր Ռուդոլֆ Բինգի գալուց հետո Ստելլա Ռոմանը հեռանում է Մետրոպոլիտեն օպերայից[5]։

Ստելլա Ռոմանը հատուկ հարաբերություններ է ունեցել կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի հետ, ով ընտրել էր իրեն «Կինն առանց ստվերի» օպերայի պրեմիերայում կայսրուհու դերի համար, որը տեղի է ունեցել Լա Սկալայում 1940 թվականին։ Ավելի ուշ 1948 թվականին նա գալիս է Պոնտրեսզինա Շտրաուսի մոտ, «Չորս նոր երգեր» երաժշտական ստեղծագործության մեջ երգելու և «Վարդերի ասպետ» օպերայու Մարշալշայի դերակատարման համար։ Հենց այս դերով ավարտվում է նրա կարիերան նեապոլիտանական Սան-Կարլո թատրոնում[6]։

Ստելլա Ռոմանը բեմը թողել է 1953 թվականին՝ երկրորդ ամուսնությունից հետո։ Նրա օպերային կարիերան տևել է 19 տարի։ Կենսաթոշակի անցնելուց հետո նա զբաղվել է նկարչությամբ և նրա աշխատանքները բազմիցս ցուցադրվել են տարբեր ցուցահանդեսներում։

Երգչուհին մահացել է 1992 թվականի փետրվարի 12-ին՝ Նյու Յորքում, 87 տարեկան հասակում[7]։

ՁայնագրություններԽմբագրել

Մետրոպոլիտեն օպերայի աշխատանքների ժամանակ ձայնագրվել են Ստելլա Ռոմանի մի քանի ելույթներ, որոնք մեր օրերում ձայնագրվել են CD-ի վրա։ Դրանց թվում են՝

  • «Պարահանդես-դիմակահանդես» օպերա, Ամելիայի դերերգ (1942 թվականի փետրվար)։
  • «Ճակատագրի ուժը» օպերա, Լեոնորասի դերերգ (1943 թվականի հունվար)։
  • «Օթելլո»՝ Դեզդեմոնա (1946)։

Բացի տարբեր օպերային արիաներից կան նաև ձայնագրություններ՝ Լոս-Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։

Երգչուհին նշել է, որ ինքը ռումինիայի ժողովրդական երգերից մի քանի ձայնագրություններ է կատարել իր հայրենակից կոմպոզիտոր Ջորջե Էնեսկուի հետ, սակայն համոզված չէր, որ դրանք ձայնագրվել և պահպանվել են։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 MAK (польск.)
  4. 4,0 4,1 Rasponi, Lanfranco. The last prima donnas. (London, Gollancz, 1984), pp.553-560
  5. 5,0 5,1 Статья на сайте Брюса Барроуза
  6. Schauensee, Max de. "Stella Roman", in Grove Music Online ed. L. Macy, <http://www.grovemusic.com Archived 2008-05-16 at the Wayback Machine.
  7. Burt, A. Folkart (14 февраля 1992), "Stella Roman; Celebrated Operatic Star", Los Angeles Times (англ.)

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • Роман, Стелла (англ.) на сайте AllMusic
  • Articol din The New York Times (англ.)
  • Аудио файл - Аве Мария, Отелло, 18 января 1941, Метрополитен-опера (англ.)