Զինկա Միլանովա
Զինկա Միլանովա (անգլ.՝ Zinka Milanov) (մայիսի 17, 1906[1][2][3][…], Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - մայիսի 30, 1989[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), խորվաթ երգչուհի (սոպրանո)։
Զինկա Միլանովա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 17, 1906[1][2][3][…] Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | մայիսի 30, 1989[1][2][3][…] (83 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն |
Մասնագիտություն | երգչուհի, օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | spinto soprano? |
Գործիքներ | վոկալ |
![]() |
Ելույթներ է ունեցել 6 տարեկանից։ 1921-1926 թվականներին երգեցողություն է սովորել Զագրեբի երաժշտական ակադեմիայում։ 1928-1936 թվականներին եղել է Զագրեբի օպերային թատրոնի մեներգչուհի։ 1936-1937 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Վիեննայում, Պրահայում, Դրեզդենում, Համբուրգում, Զալցբուրգյան փառատոնում (Ա․ Տոսկանինիի ղեկավարությամբ)։ 1937 թվականից երգել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայում»։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերադարձել է հայրենիք։ Ջուզեպպե Վերդիի օպերաներում («Աիդա», «Ռիգոլետտո», «Տրուբադուր», «Տրավիատա», «Օթելլո») կանանց դերերգերի լավագույն կատարողներից է։ Միլանովայի բարձրարվեստ կատարումներից է նաև Նորման (Բելլինիի «Նորմա»)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 4,0 4,1 4,2 Миланова Зинка // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 535)։ |