Ստանիսլավ Մազուր

լեհ մաթեմատիկոս

Ստանիսլավ Մեչիսլավ Մազուր (լեհ.՝ Stanisław Mieczysław Mazur, հունվարի 1, 1905(1905-01-01)[1], Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2][3] - նոյեմբերի 5, 1981(1981-11-05)[1], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2]), լեհ մաթեմատիկոս, Վարշավայի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր:

Ստանիսլավ Մազուր
լեհ.՝ Stanisław Mieczysław Mazur
Stanislaw Mazur Polish mathematician.jpg
Ծնվել էհունվարի 1, 1905(1905-01-01)[1]
Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2][3]
Մահացել էնոյեմբերի 5, 1981(1981-11-05)[1] (76 տարեկան)
Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2]
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան[4]
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Վարշավայի համալսարան, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտ և Լվովի համալսարան
Գործունեության ոլորտֆունկցիոնալ վերլուծություն
ԱնդամակցությունԼեհաստանի գիտելիքների ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա[5] և Հունգարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԼվովի համալսարան և Սորբոն
ԿոչումԼեհական գիտությունների ակադեմիա
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պատվավոր դոկտոր
Գիտական ղեկավարՍտեֆան Բանախ
Եղել է գիտական ղեկավարQ12113590?
Հայտնի աշակերտներQ12113590?
ՊարգևներԼեհաստանի վերածննդի շքանշանի սպա «Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան Աշխատանքի դրոշ 2-րդ աստիճանի շքանշան Լեհաստանի Վերածննդի շքանշան շքանշան «Աշխատանքի դրոշ» և Stefan Banach Prize?
ԿուսակցությունԼեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն
Երեխա(ներ)Krystyna Mazurówna?
Stanislaw Mazur Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1905 թվականին հունվարի 1-ին: 1923 թվականին Լվովի գիմնազիան ավարտելուց հետո սովորել է փիլիսոփայություն, ապա 1925 թվականի Յան Կազիմիրի համալսարանում և Սորբոնում (1923-1926) մաթեմատիկա է ուսանել:

1926-1935 թվականներին Լվովի համալսարանի մաթեմատիկայի վերլուծության ամբիոնում օգնական է եղել: 1936 թվականին Ստանիսլավ Մազուրն անցել է մաթեմատիկայի որակավորման փուլ: 1936-1939 թվականներին Լվովի պոլիտեխնիկական ինստիտուտում աշխատել է ադյունկտ-պրոֆեսոր և մաթեմատիկայի ամբիոնի վարիչ: 1939-1941 և 1944-1946 թվականներին Լվովի համալսարանի դոցենտ է եղել, ղեկավարել է երկրաչափության ամբիոնը և միաժամանակ եղել ՈւԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող:

Լեհաստան հայրենադաձվելուց հետո 1946-1948 թվականներին Լոձի համալսարանի պրոֆեսոր է եղել, որտեղ ձևավորել է մաթեմատիկայի բաժանմունքը, իսկ 1948 թվականից գլխավորել այն: Ավելի ուշ ղեկավարել է Վարշավայի համալսարանի մաթեմատիկական վերլուծության ամբիոնը, իսկ 1947 թվականից դարձել է լեհական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ: 1952 թվականից՝ Լեհաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման օրից, եղել է նրա թղթակից-անդամ:

1964-1969 թվականներին Ստանիսլավ Մազուրը եղել է Վարշավայի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենը: Լեհական մաթեմատիկական ընկերության պատվավոր անդամ էր, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ:

1930-ական թվականներին «Լեհաստանի միավորված բանվորական կուսակցության» անդամ է դարձել, ընտրվել է լեհական Սեյմի անդամ:

1978 թվականի մայիսի 15-ին Վարշավայի համալսարանը նրան արժանացրել է պատվավոր դոկտորի կոչման (Honoris causa):

Գիտական գործունեությունԽմբագրել

 
Պրոֆեսոր Ստանիսլավ Մազուրը շվեդ մաթեմատիկոսին է հանձնում մրցանակը` կենդանի սագին, «Շոտլանդական գրքի» մի խնդիրը լուծելու համար

Ստանիսլավ Մազուրը ականավոր մաթեմատիկոս, Գծային դաշտերի գործողության տեսության հեղինակ և Լվովի մաթեմատիկական դպրոցի հիմնադիրներից մեկը համարվող Ստեֆան Բանախի մտերիմ աշխատակիցն է եղել:

Նա է ներմուծել ու մշակել ֆունկցիոնալ վերլուծության երկրաչափական մեթոդները:

Եղել է limes ability տեսության առաջատարաև մասնագետներից մեկը, հեղինակել է Computable Analysis աշխատությունը (1963):

Ստանիսլավ Մազուրը փայլուն դասախոս է եղել: Մասնագետները նշել են, որ նրա դասախոսությունները կարելի կլիներ առանց որևէ խմբագրման ուղարկել տպագրության: Նա դասավանդել է մեծ թվով ուսանողների, որոնց անվերապահ սիրուն է արժանացել:

Անձնական կյանքԽմբագրել

 
Ստանիսլավ Մազուրի գերեզմանը Վարշավայում

Մազուրի առաջին կինը եղել է քիմիկոս Բրոնիսլավա Մազուրը: Երկրորդ կինը`մաթեմատիկոս Հաննա Շմուշկովիչը (լեհ.՝ Hanna Szmuszkowicz, 1910—1993), 1946 թվականից եղել է Լոձի Բարձրագույն մանկավարժական ինստիտուտի ռեկտորը:

Դուստրերն են Բարբարան ու Քրիստինան:

Ստանիսլավ Մազուրը հումորի սուր զգացողությամբ անձնավորություն է եղել: Լավ հայտնի փաստ է կենդանի սագի փոխանցումը շվեդ երիտասարդ մաթեմատիկոս Պեր Էնֆլոյին Շոտլանդական գրքի խնդրի լուծման համար որպես պարգևատրում: Էնֆլոն լուծել էր կենտրոնական բանախյան տարածքում Շաուդերի բազիսի գոյության խնդիրը:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել