Ստանիսլավա Վիսոցկա
Ստանիսլավա Վիսոցկա (լեհ.՝ Stanisława Wysocka, մայիսի 7, 1877[1], Վարշավա, Ռուսական կայսրություն[2][1] - հունվարի 17, 1941[2][1], Վարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա[2][1]), լեհ դերասանուհի, ռեժիսոր, թատերական գործիչ և մանկավարժ։
Ստանիսլավա Վիսոցկա լեհ.՝ Stanisława Wysocka | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1877[1] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | հունվարի 17, 1941[2][1] (63 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա[2][1] |
Գերեզման | Ռակովիցկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, թատերական ռեժիսոր, կինոդերասանուհի և ուսուցչուհի |
Աշխատավայր | Stefan Jaracz Theatre? |
Ամուսին | Grzegorz Stanisławski? և Kazimierz Wysocki? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Janina Wysocka-Ochlewska? |
Stanisława Wysocka Վիքիպահեստում |
Բեմական գործունեությունն սկսել է 1895 թվականին Պետերբուրգում, ապա խաղացել Լյուբլինում, Վարշավայում, Պոզնանում, Կրակովում։ 1911-1920 թվականներին ապրել է Կիևում, ուր 1916 թվականին հիմնել է «Ստուդիա» փորձարարական թատրոնը՝ Կոնստանտին Ստանիսլավսկու համակարգի սկզբունքներով։ 1920 թվականինին, վերադառնալով Վարշավա, բացել է ստուդիա, 1921 թվականից ղեկավարել Վարշավայի կոնսերվատորիայի դրամատիկական բաժինը։ Լավագույն դերերից են՝ Լուկրեցիա Չինչի, Բալլադինա (Սլովացկու «Բեատրիչե Չենչի», «Բալլադինա»), Մուսա, Մայր (Վիսպյանսկու «Ազատագրում», «Նզովք»), ինչպես և Կլիտեմնեստրա (էսքիլեսի «Օրեստեա»), Ֆեդրա (Եվրիպիդեսի «Հիպպոլիտոս»)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 463)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավա Վիսոցկա» հոդվածին։ |