Սվետլանա Խոդչենկովա
Սվետլանա Վիկտորովնա Խոդչենկովա (ռուս.՝ Светлана Викторовна Ходченкова, ամուսնության տարիներին՝ Յագլիչ (Яглыч), հունվարի 21, 1983, Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ռուս դերասանուհի։
Սվետլանա Խոդչենկովա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
Ակտիվ շրջան | 2003-այժմ |
Պարգևներ և մրցանակներ | |
Սվետլանա Խոդչենկովա՝ Վիքիպահեստ | |
Կենսագրություն
խմբագրելՍվետլանա Խոդչենկովան ծնվել է 1983 թվականի հունվարի 21-ին Մոսկվայում։ Երկար ժամանակ մոր հետ ապրել է Ժելեզնոդորժնի քաղաքում։ 16 տարեկան հասակում մի կարճ ժամանակ աշխատել է մոդելային գործակալությունում։
Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 2003 թվականին՝ Ստանիսլավ Գովորուխինի «Օրհնեցեք կնոջը» ֆիլմում մարմնավորելով գլխավոր հերոսուհուն։ Այդ դերի համար Սվետլանա Խոդչենկովան ներկայացվել է «Նիկա» կինոմրցանակի կնոջ լավագույն դերակատարում անվանակարգում։ Հետագայում նկարահանվել է «Սիրո թալիսման» պատմական հեռուստասերիալում (2005)՝ հանդես գալով գուշակուհի Կասանդրայի դերում։
2005 թվականին Սվետլանա Խոդչենկովան ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտը, որտեղ սովորել է Մ. Բորիսովի կուրսում։
2011 թվականին դերասանուհին առաջին անգամ նկարահանվել է Հոլիվուդում[1]՝ «Լրտե՛ս, դուրս գնա» ֆիլմում կատարելով Իրինայի դերը[2]։ Իր գործընկերների հետ նա ֆիլմը ներկայացրել է Վենետիկի կինոփառատոնում։
Սվետլանա Խոդչենկովան «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ է[3]։ Անդամակցում է Ռուսաստանի կինոգործիչների միությանը։
Անձնական կյանք
խմբագրել2005 թվականի դեկտեմբերի 13-ին Սվետլանա Խոդչենկովան ամուսնացել է դերասան Վլադիմիր Յագլիչի հետ, ում հետ ծանոթ է եղել դեռ ուսանողական տարիներից։ Ամուսնությունից հետո Սվետլանա Խոդչենկովան փոխել է ազգանունը, սակայն բեմում և կինոյում շարունակել է հանդես գալ օրիորդական ազգանունով[4]։ 2010 թվականի ամռանը նրանք ամուսնալուծվել են[5][6]։
2011 թվականից հանպիպել է մոսկվայաբնակ գործարար Գեորգի Պետրիշինի հետ[7]։ 2015 թվականի մայիսի 28-ին Պետրիշինը դերասանուհուն առաջարկություն է արել թատրոնի բեմում[8], սակայն հարսանիքն այդպես էլ տեղի չի ունեցել, և նրանք բաժանվել են 2016 թվականի փետրվարին[9]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2003 | ֆ | Օրհնեցեք կնոջը | Благословите женщину | Վերա |
2004 | ս | Կարուսել | Карусель | Թամարա Օնեգինա |
2004 | ս | Սրբանկարների որսորդները | Охотники за иконами | Նադեժդա |
2005 | ֆ | Ոչ միայն հացիվ | Не хлебом единым | Նադեժդա Սերգեևնա Դրոզդովա |
2005 | ֆ | Սիրո մենակություն | Одиночество любви | Իրինա |
2005 | ս | Моя Пречистенка | Ագնիա Տիխոմիրովա | |
2005 | ս | Անշարժ գույքի գործակալ | Риэлтор | Մաշա |
2005 | ս | Սիրո թալիսման | Талисман любви | գուշակուհի Կասանդրա |
2006 | ֆ | Ստալինի կինը | Жена Сталина | Ժենյա |
2006 | ս | Ծածկանունը «Ալբանացի» | Псевдоним «Албанец» | Գալինա Երմոլաևա |
2006 | ֆ | Չորս տաքսիստներն ու շունը 2 | Четыре таксиста и собака 2 | Կոզիրկինա |
2007 | ֆ | Զրոյական կիլոմետր | Нулевой километр | Ալինա |
2007 | ֆ | Վերջին վերարտադրություն | Последняя репродукция | Ելենան ու նրա նմանակը |
2008 | ֆ | Փոքր Մոսկվա | Малая Москва | Վերա Սվետլովա |
2008 | ֆ | Իրական հայրիկ | Реальный папа | Լյուդմիլա |
2008 | ֆ | Խաղաղ ընտանեկան կյանք | Тихая семейная жизнь | Մարիա Տիմոֆեևնա |
2008 | ս | Խենթ հրեշտակ | Шальной ангел | Ալյոնա Նեկրասովա |
2009 | ս | Դեղագործ | Аптекарь | Լյուբով Նիկոլաևնա |
2009 | ֆ | Երբ մենք երջանիկ էինք | Когда мы были счастливы | Ելենա Վիկտորովնա Սինցովա |
2009 | ֆ | Թակարդ | Ловушка | Լիլիանա |
2009 | ֆ | Սերը մեծ քաղաքում | Любовь в большом городе | Նաստյա |
2010 | ս | Ավազակախմբեր | Банды | Աննա Եգորովա |
2010 | ֆ | Սեր մեծ քաղաքում 2 | Любовь в большом городе 2 | Նաստյա |
2010 | ս | Ռոբինզոն | Робинзон | Լենա Բալունովա |
2011 | ֆ | Ծառայողական սիրավեպ։ Մեր ժամանակներ | Служебный роман. Наше время | Լյուդմիլա Պրոկոֆևնա Կալուգինա |
2011 | ֆ | Քո հետևից | За тобой | Կիրա |
2011 | ս | Երջանիկ կյանքի համառոտ դասընթաց | Краткий курс счастливой жизни | Սաշա Ուսովա |
2011 | ս | Լավրովայի մեթոդ | Метод Лавровой | Եկատերինա Լավրովա |
2011 | ֆ | Լրտե՛ս, դուրս արի | Шпион, выйди вон! | Իրինա |
2011 | ֆ | Հղին | Беременный | դատախազ |
2011 | ֆ | Հինգ հարսնացու | Пять невест | Նաստյա |
2012 | ֆ | Զարմացրու ինձ | Удиви меня | Իրինա (Բագիրա) |
2012 | ֆ | Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի | Ржевский против Наполеона | Նատաշա Ռոստովա / կայսեր ադյուտանտ |
2012 | ֆ | Մայրիկներ | Мамы | Իրինա Կոզիրևա |
2012 | ֆ | Առաջին ութ ժամադրությունները | 8 первых свиданий | աղջիկ տաքսում |
2012 | ս | Լավրովայի մեթոդ 2 | Метод Лавровой 2 | Եկատերինա Լավրովա |
2012 | ֆ | Մետրո | Метро | Իրինա Գարինա |
2012 | ս | Մոսգազ | Мосгаз | Իրինա Վիկտորովնա Լավրովնա |
2013 | ֆ | Կուղխ | The Wolverine | Վիկտորյա / Իժ / Հիդրա |
2013 | ֆ | Սեր մեծ քաղաքում 3 | Любовь в большом городе 3 | Նաստյա |
2013 | ֆ | Հյուր հեքիաթում | В гостях у $kazki | Յարոսլավա |
2013 | ֆ | Հաջողության կղզի | Остров везения | Լենա |
2013 | ֆ | Վասիլիսա | Василиса | Վասիլիսա Կոժինա |
2014 | ֆ | Խարդախներ | Авантюристы | Կատյա |
2014 | ֆ | Առաջին դասարանցու մոր օրագիրը | Дневник мамы первоклассника | Մաշա |
2014 | ս | Կուպրին | Куприн | Ժենկա |
2014 | ֆ | Սիրում է-չի սիրում | Любит — не любит | Իրինա |
2014 | ֆ | Այս ողջ ջեմը | Весь этот джем | Յանա |
2014 | ֆ | Ամանորյա երթ | Новогодний рейс | Ֆանյա |
2014 | ս | Դահիճ | Палач | Իրինա Լավրովա |
2014 | ֆ | Չեմպիոններ | Чемпионы | Սվետլանա Ժուրովա |
2015 | ֆ | Կայսրություն երկնքում | Империя в небе | Աննա Պետրովա |
2015 | ֆ | Ռազմիկ | Воин | Կատյա |
2015 | ֆ | Հաջողության աստղագուշակ | Гороскоп на удачу | Ելենա |
2015 | ֆ | Գեղեցիկ դարաշրջանի ավարտը | Конец прекрасной эпохи | Մարինա |
2015 | ֆ | Արյունարբու լեդի Բատորին | Кровавая леди Батори | Ելիզավետա Բատորի |
2015 | ս | Մատա Հարի | Мата Хари | Զլատկա Ջենիչ |
2016 | ֆ | Համադասարանցիներ | Одноклассницы | Վիկա |
2016 | ֆ | Վիկինգ | Викинг | Իրինա |
2016 | ս | Մուրկա | Мурка | Վարվարա Շախովսկայա |
2016 | ֆ | Վարձով է տրվում բնակարան բոլոր անհարմարություններով | Сдаётся дом со всеми неудобствами | Իրինա |
2017 | ս | Մահվան այն կողմում | По ту сторону смерти | Յուլյա Դյոմինա |
2017 | ս | Դուք բոլորդ ինձ զայրացնում եք | Вы все меня бесите! | Սոնյա Բագրեցովա |
2017 | ֆ | Համադասարանցիները։ Նոր շրջադարձ | Одноклассницы: Новый поворот | Վիկա |
2017 | ֆ | Բլոքբաստեր | Блокбастер | Իռա, հաղորդման մասնակից |
2017 | ֆ | Սիրո հասնալիության գոտում | В зоне доступа любви | Աննա |
2017 | ս | Хождение по мукам | Լիզա Ռաստորգուևա | |
2017 | ֆ | Կյանքն առջևում է | Жизнь впереди | Լյուդմիլա |
2017 | ս | Սիրուհիներ | Любовницы | Անյա |
2018 | ֆ | Հերթական կատակերգությունն անհաջողակի մասին | Очередная комедия про неудачника | դասախոս |
2018 | ֆ | Դովլատով | Довлатов | դերասանուհի, Դովլատովի ընկերուհին |
2018 | ս | Գոդունով | Годунов | թագուհի Մարիա Սկուրատովա-Բելսկայա |
2018 | ֆ | Մայր ընդմիշտ | Мама навсегда | Աննա |
2018 | ս | Տնային կալանք | Домашний арест | Իլոնա |
2018 | ֆ | Ուղու պահապանները | Хранитель пути | Վերոնիկա |
2019 | ֆ | Հերոս | Герой | Մաշա |
2019 | ֆ | Սիրահարված Մոսկվա | Москва влюблённая | |
2019 | ֆ | Նա ուրիշ անուն ունի | У неё другое имя | |
2019 | ֆ | Արյուն պարահրապարակում | Кровь на танцполе | |
2019 | ս | Աղանդ | Секта | Լիլյա |
2020 | ֆ | Ասա նրան | Скажи ей | Սվետլանա, Սաշայի մայրը |
2020 | ֆ | Հյուսիսային քամի | Северный ветер | Մաթիլդա |
2020 | ս | Կազանովա | Казанова | Պոլինա Անդրեևնա Նովգորոդցևա, ոստիկանության ավագ լեյտենանտ |
2020 | ֆ | Սեր առանց չափի | Любовь без размера | Մաշա |
2020 | ֆ | На острие | Ալեքսանդրա Պոկրովսկայա | |
2020 | ս | Իվան | Иван / Ivan' | Սվետլանա Պետրովնա |
2021 | ֆ | Ուրիշ անուն | Другое имя |
Դերերը թատրոնում
խմբագրել- «Այս ազատ թիթեռները» (Թատերական կենտրոն «На Страстном»)
- «Հոսպիտալ „Մուլեն Ռուժ“» («Անկախ թատերական նախագիծ»)
- «Ձմեռ պապը սրիկա է» («Անկախ թատերական նախագիծ»)
- «Թատրոն կանոններով ու առանց դրանց» («Անկախ թատերական նախագիծ»)
- «Սիրո պատմություն» («Անկախ թատերական նախագիծ»)
Տեսահոլովակներ
խմբագրել- «Лето всегда!» (Դիսկոտեկա Ավարիա խմբի, երգչուհի Վերա Բրեժնևայի և երգչուհի ու դերասանուհի Նաստյա Զադորոժնայայի հետ համատեղ)
- «Осколки памяти» (Թիմուր Ռոդրիգեզի հետ համատեղ)[10]
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- 2004 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Օրհնեցեք կնոջը»)[11]
- 2004 – Գատչինայում անցկացվող «Գրականություն և կինո» փառատոնի՝ Կլարա Լուչկոյի անվան մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Օրհնեցեք կնոջը»»)
- 2008 – Գդինայում անցկացված Լեհական գեղարվեստական ֆիլմերի փառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Փոքր Մոսկվա»)
- 2012 – «Ժորժ» մրցանակ «Տարվա ռուս դերասանուհի» անվանակարգում[12]
- 2013 – ներկայացվել է «Ժորժ» մրցանակի «Տարվա ռուս դերասանուհի» անվանակարգում[13]
- 2014 – Փհենյանի միջազգային կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Վասիլիսա»)[14]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Светлана Ходченкова в рубрике «Портреты» — Журнал «Собака.ru» — архивировано от 19.03.2013
- ↑ «Светлана Ходченкова: "В России плейбой – это комплимент, а не компромат"». marieclaire.ru. 18 октября.
- ↑ Светлана Ходченкова: «Вторая Юлия Тимошенко из меня не выйдет» // Фонтанка.ру 27.02.2010
- ↑ «Светлана Ходченкова». peoples.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Светлана Ходченкова развелась с мужем» (ռուսերեն). LIVEstory.com.ua. 31 Июль 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
- ↑ З. Крутова (30.07.2010). «Светлана Ходченкова разводится с мужем» (ռուսերեն). ЕвроСМИ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Александр Нечаев, Мария Ремизова. (24 января 2013). «Светлана Ходченкова: Перестать сниматься ради рождения ребенка? Легко!» (ռուսերեն). Комсомольская правда. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Возлюбленный сделал Светлане Ходченковой предложение на сцене». Московский комсомолец. 2015 թ․ մայիսի 29. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Елена Лаптева (2016 թ․ փետրվարի 1). «Светлана Ходченкова и Георгий Петришин разошлись за месяц до свадьбы». Комсомольская правда. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Тимур Родригез снял новый клип» (ռուսերեն). Радиостанция «Ванильное радио». 19 мая 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Объявлены номинанты на премию «Ника»» (ռուսերեն). «Киноафиша Санкт-Петербурга». 2004 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Церемония «Жорж 2012»» (ռուսերեն). national-movie-awards.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Церемония «Жорж 2013»». national-movie-awards.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Актриса Светлана Ходченкова получила приз кинофестиваля в Пхеньяне за лучшую женскую роль». ИТАР-ТАСС. 24 сентября 2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Սվետլանա Խոդչենկովա (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Խոդչենկովա» հոդվածին։ |