Գեղեցիկ դարաշրջանի ավարտը

«Գեղեցիկ դարաշրջանի ավարտը» (ռուս.՝ Конец прекрасной эпохи), Ստանիսլավ Գովորուխինի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, Սերգեյ Դովլաթովի «Կոմպրոմիս» ժողովածուի մի քանի պատմվածքների էկրանավորում։

Գեղեցիկ դարաշրջանի ավարտը
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
Թվական2015[1]
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍտանիսլավ Գովորուխին
ՊրոդյուսերՍտանիսլավ Գովորուխին
Սցենարի հեղինակՍտանիսլավ Գովորուխին
ԴերակատարներԻվան Կոլեսնիկով, Ֆեոդոր Դոբրոնրավով, Սերգեյ Գարմաշ, Սվետլանա Խոդչենկովա և Բորիս Կամորզին
ՕպերատորԳենադի Կարյուկ
ԵրաժշտությունԱրտյոմ Վասիլև
Տևողություն98 րոպե

2015 թվականի հունիսի 7-ին ֆիլմը բացել է ռուսական «Կինոտավր» 26-րդ բաց կինոփառատոնը Սոչիում[2][3]։

Սյուժե խմբագրել

Որպես «գեղեցիկ դարաշրջան» ֆիլմում պատկերվում է Ստալինի մահվանը հաջորդած տասը տարիները[4]։ Երիտասարդ լրագրող և գրող Անդրեյ Լենտուլով Լենինգրադից մեկնում է Տալլին՝ այնտեղ ապրելու և աշխատելու «Սովետսկայա Էստոնիա» թերթում։

Ֆիլմը կազմված է մի քանի դրվագներից, որոնցում պատկերված է Անդրեյի քառամյա լրագրողական գործուղումը։

Դերերում խմբագրել

Փաստեր խմբագրել

  • Որպես ֆիլմի անվանում ընտրվել է Իոսիֆ Բրոդսկու՝ 1969 թվականին գրված բանաստեղծության վերնագիրը[5]։
  • 2007 թվականին «ТВЦ» հեռուստաալիքը նկարահանել էր ֆիլմ նմանատիպ անվանմամբ՝ «Գեղեցիկ դարաշրջանի ավարտը. Բրոդսկի և Դովլաթով»[6][7]։
  • Ֆիլմը նկարահանվել է վերակառուցման դարաշրջանին հատուկ սև-սպիտակ ֆիլմի ոճով[4]։
  • Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1965-1969 թվականներին, այնինչ «Կոմպրոմիս» պատմվածքների հավաքածուում պատկերված է 1972 թվականի վերջից մինչև 1975 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածի մասին։
  • Ֆիլմում կան մի քանի կեղծիքներ, օրինակ՝ ծննդատան գլխավոր բժշկի սառնարանի մոտ դրված «Պինգվին» սիֆոնն արտադրվել է Դոլգոպրուդնիի մեքենաշինական գործարանում 1970-ական թվականներից[8], մինչդեռ ֆիլմի գործողությունները կատարվում են 1965-1969 թվականներին։
  • Հենց նույն պատճառով տեղի է ունեցել ավելի ակնհայտ կեղծիք. ծննդատան ընդունարանի դիմաց կանգնած ՌԱՖ-22031 սանիտարական մեքենան արտադրվել է Ելգավայում՝ Ռիգայի ավտոբուսների գործարանում սկսած 1976 թվականից։ 1960-ականների վերջում ԽՍՀՄ-ի «շտապ օգնություն»-ում օգտագործվում էին ՌԱՖ-977, ինչպես նաև Վոլգա ԳԱԶ-22Б և ԳԱԶ-22Д մակնիշի մեքենաներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Կինոթավր»-ի բացմանը ցուցադրվեց «Գեղեցիկ դարաշրջանի ավարտը»
  3. «Կինոտավր»-ը բացվել է Գովորուխինի «Գեղեցիկ դարաշրջանի ավարտը» ֆիլմով
  4. 4,0 4,1 Лариса МАЛЮКОВА (10 июня 2015). «Конец прекрасной эпохи?» (ռուսերեն). «Новая Газета». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. Иосиф Бродский «Конец прекрасной эпохи» (1969)
  6. Конец прекрасной эпохи. Бродский и Довлатов. Фильм 1-й
  7. Конец прекрасной эпохи. Бродский и Довлатов. Фильм 2-й
  8. Сифон "Пингвин" времен СССР

Արտաքին հղումներ խմբագրել