Բացել գլխավոր ցանկը

Հինգ հարսնացու (ռուս.՝ Пять невест), 2011 թվականին նկարահանված ռուսական ֆիլմ։

Picto infobox cinema.png
Հինգ հարսնացու
Пять невест
5 nevest poster film.jpg
ԵրկիրՌուսաստան
Ժանրկատակերգություն
Թվական2011
Պրեմիերա29 սեպտեմբերի, 2011
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿարեն Հովհաննիսյան
ՊրոդյուսերՌուբեն Դիշդիշյան
Սերգեյ Դանիելյան
Դենիս Ֆրոլով
Արամ Մովսեսյան
Սցենարի հեղինակՅուրի Կորոտկով
Իրինա Պիվովարովա
Սերգեյ Կալուժանով
ԴերակատարներԴանիիլ Կոզլովսկի
Արթուր Սմոլյանինով
Ելիզավետա Բոյարսկայա
Վլադիմիր Յագլիչ
Խորեն Լևոնյան
Սվետլանա Խոդչենկովա
ՕպերատորԻլյա Դեմին
ԵրաժշտությունԻլյա Դուխովնի
ԿինոընկերությունЦентрал Партнершип
Տևողություն104 րոպե
Բյուջե60 միլիոն ռուբլի
Շահույթ1 997 859 $

ՍյուժեԽմբագրել

1945 թվականի մայիսն է։ Հաղթանակ տարած ռազմիկները, որ հասել են մինչև Բեռլին, անհամբեր սպասում են, թե երբ են իրենց թույլատրելու վերադառնալ տուն։ Սակայն նրանց արձակել չեն շտապում։ Այս հանգամանքից անչափ մտահոգված են օդաչուներ Վադիկը, Լյոշան, Գարիկը, Վանյան ու Միշան։ Չէ՞ որ նրանց բացակայության ժամանակ բոլոր գեղեցիկ աղջիկներն արդեն կամուսնանան։ Լյոշա Կավերինի բախտը բերում է. նրան հանձնարարությամբ ուղարկում են հայրենիք՝ Սմոլենսկի մարզ։ Եվ ընկերները կազմում են մի պլան. Լյոշան պիտի ընկերների համար հարսնացուներ գտնի ու ամուսնանա նրանց հետ՝ օգտագործելով տղաների վկայականները։ Իսկ այդ ամենի համար նա ունի ընդամենը մեկ օր։

Ֆիլմը նկարահանվել է իրական իրադարձությունների հիման վրա, սակայն ի տարբերություն ֆիլմի, իրականում հարսնացուները ոչ թե հինգն էին, այլ երկուսը։

ԴերերումԽմբագրել

Նկարահանող անձնակազմԽմբագրել

  • Ռեժիսոր - Կարեն Հովհաննիսյան
  • Պրոդյուսերներ - Ռուբեն Դիշդիշյան, Սերգեյ Դանիելյան, Դենիս Ֆրոլով, Արամ Մովսեսյան
  • Սցենարի հեղինակներ - Յուրի Կորոտկով, Իրինա Պիվովարովա, Սերգեյ Կալուժանով
  • Օպերատոր - Իլյա Դեմին
  • Հնչյունային ռեժիսոր - Սերգեյ Չուպրով

Պարգևներ ու անվանակարգերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել