Զրոյական կիլոմետր (ֆիլմ)

«Զրոյական կիլոմետր» (ռուս.՝ «Нулевой километр»), ռուսական ֆիլմ, որը նկարահանել է Պավել Սանաևը[2]։ Կինոթատրոնների էկրաններին հայտնվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին[3]։

Զրոյական կիլոմետր
ռուս.՝ Нулевой километр
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2007
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊավել Սանաև
ԴերակատարներԱլեքսանդր Լիմարև, Իվան Ժիդկով և Սվետլանա Խոդչենկովա
ՕպերատորԱլեքսանդր Նոսովսկի
Պատմվածքի վայրՄոսկվա
Տևողություն87 րոպե[1]

Սյուժե խմբագրել

Կոնստանտինը և Օլեգը տեղափոխվել են Մոսկվա գավառից։ Կոստյան հույս ունի դառնալ տեսահոլովակների պրոֆեսիոնալ ռեժիսոր, Օլեգը՝ ձեռք բերել «կարգավիճակ» և բնակություն հաստատել մայրաքաղաքում։ Նրանք դառնում են ընկերներ, սակայն, ամեն ինչում աջակցելով միմյանց, ամեն մեկը գնում է իր ճանապարհով։

Պատահականության բերմամբ նրանք բախվում են գործարար Շեպիլովի հետ։ Նա անմիջապես ուշադրություն է դարձնում Օլեգի տաղանդի վրա, որի շնորհիվ նա կարողանում է համոզել մարդկանց անել այն, ինչ նրանք չեն սիրում։ Շեպիլովն առաջարկում է նրան աշխատանք ռիելթորական ընկերությունում։ Գործը բարդանում է նրանով, որ Կոստյան սիրահարվում է բալերինա Ալինային՝ Շեպիլովի նախկին հարսնացուին, որին նա հույս ունի վերադարձնել։

Շեպիլովը չեղյալ է հայտարարում Ալինայի ելույթը, որը պետք է որոշիչ դառնար նրա կարիերայում։ Բայց Կոստյան նկարահանում է տեսահոլովակ Ալինայի համար, որը նա ուղարկում է Լոնդոն, և շուտով նրան առաջարկում են պայմանագիր կնքել։

Սակայն այժմ Ալինան կանգնած է ընտրության առաջ․ նա պետք է ընտրի սերը կամ կարիերան, որովհետև պայմանագրի պայմաններից մեկը Կոստյայի հետ հարաբերությունները խզելն է։ Կոստյան նույնպես պետք է ընտրի՝ գնալ Ալինայի հետ կամ ընդունել հայտնի պրոդյուսերի առաջարկը և իրականացնել իր երազանքը։ Օլեգ պետք է որոշի, թե ինչն է իր համար ավելի կարևոր՝ ընկերությունը, թե «կարգավիճակը»։

Օլեգին հայտնի է դառնում, որ այն գործը, որի պատճառով նա երես է թեքել ընկերոջից, բառացիորեն թաթախված է արյամբ։ Օլեգին վտանգ է սպառնում, և միակ մարդը, որը կարող է նրան օգնել, Կոստյան է։ Բայց Կոստյան, ինչպես նաև Ալինան, Շեպիլովի գործի պոտենցիալ վկաներն են, և նրանց համար արդեն որս է սկսվել։ Կոստյան պետք է փրկի ոչ միայն իրեն ու իր սիրելի աղջկան, այլև ընկերոջը, որը դավաճանել է նրան։ Նա կեղծում է Օլեգի մահը, Շեպիլովը իմանում է նրա մահվան մասին և դադարեցնում է նրա որոնումները։ Օլեգը մեկնում է իր հայրենի բնակավայր։ Ալինան որոշում է մնալ Կոստյայի հետ և պայամնագիր չի կնքում։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Սվետլանա Խոդչենկովա Ալինա Ալինա
Ալեքսանդր Լիմարև Կոստյա Կոստյա
Կոնստանտին Կրյուկով Արթուր Արթուր
Իվան Ժիդկով Օլեգ Օլեգ
Դմիտրի Նագիև Սերգեյ Բորիսովիչ Սերգեյ Բորիսովիչ
Յուրի Ցուրիլո Բոնդարյով Բոնդարյով
Ելենա Սանաևա Օլգա Սերգեևնա Օլգա Սերգեևնա
Ալեքսանդր Եֆիմով Շեպիլով Շեպիլով
Անդրեյ Մալախով կամեո
Ֆեոդոր Բոնդարչուկ կամեո
Ելենա Կուտիրյովա Սուսլիկ Սուսլիկ
Սերգեյ Զարուբին Գլեն Սմոլվուդ Գլեն Սմոլվուդ
Միխայիլ Պոլիցեյմակո Ստաս Ստաս
Նատալյա Սիմակովա Վիկա Վիկա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Պավել Սանաև
  • Սցենարիստ՝ Պավել Սանաև
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Նոսովսկի
  • Կոմպոզիտորներ՝ Անդրեյ Կոմիսարով, Վսևոլոդ Սակսոնով, Անդրեյ Ֆեոֆանով
  • Նկարիչ՝ Յուլյա Կոզլովա[2]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Գրախոսականներ
  • Давыдов, Пётр (2007 թ․ հոկտեմբերի 15). ««Нулевой километр»: В Москву! В Москву!». InterMedia. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  • Лященко, Владимир. «Нулевой километр [[:Կաղապար:Скобка]]». Афиша. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  • Маслова Л. С. Лимита третьего тысячелетия // Коммерсантъ. — 29 октября 2007. — № 198/П (3774). — С. 21. — ISSN 1563-6380.