«Ասա նրան» (ռուս.՝ «Скажи ей»), 2021 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Մոլոչնիկովը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է «Կինոտավր-2020» փառատոնում, որտեղ ֆիլմը մասնակցել է հիմնական մրցույթին։

Ասա նրան
ռուս.՝ Скажи ей
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2020
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Մոլոչնիկով
ՊրոդյուսերԱլեքսանդր Ցեկալո և Ivan Samokhvalov?
Սցենարի հեղինակԱլեքսանդր Մոլոչնիկով և Իլյա Տիլկին
ԵրաժշտությունԻգոր Վդովին
ԿինոընկերությունՍրեդա (կինոընկերություն)
Տևողություն98 րոպե
IMDbID 11349638

Սյուժե խմբագրել

Ֆիլմը սկսվում է մի տղայի՝ Սաշայի խոստովանությամբ, որ նա գրեթե չի հիշում իր ծնողներին՝ Սվետային և Արտյոմին միասին երջանիկ։ Ընտանիքն ապրում է Սանկտ Պետերբուրգում։ Արտյոմն աշխատում է որպես ուսուցիչ։ Սվետան հոգնել է կենցաղային դժվարություններից և ամուսնու մոտ ավելի լավ կյանքի ցանկության բացակայությունից։ Նա հեռանում է նրանից ամերիկացի Մայքլի մոտ։ Սաշան շատ ջերմ հարաբերություններ ունի հոր հետ և շաբաթը երեք օր անցկացնում է նրա հետ։ Նախկին ամուսինների հարաբերություններն առանց այդ էլ բարդ են, բայց իրավիճակը սրվում է նրանով, որ Սվետան որդուն պատմում է ԱՄՆ տեղափոխվելու նախապատրաստական աշխատանքների մասին։ Արտյոմը, իհարկե, դեմ է։ Մայրն ու հայրը (յուրաքանչյուրն իր ծնողների աջակցության թիմով) Սաշային իրենց կողմն են թեքում։ Երեխան ծանր է տանում նման մանիպուլյացիաները, և միայն նրա լուրջ հիվանդությունն է ստիպում ծնողներից մեկին՝ Արտյոմին, հանձնվել և հաշտվել տեղափոխության հետ։

Ամերիկայում Սաշան արագ հարմարվում է, ընկերներ ձեռք բերում, նույնիսկ դառնում դասարանի նախագահ։ Բայց որոշ ժամանակ անց խնդիրներ են առաջանում։ Ամեն ինչ սկսվում է Սաշայի կարծիքով անմեղ չարաճճիությունից՝ պիցցերիայի աշխատակիցներին խաբելով, որն Ամերիկայում լուրջ զանցանք է համարվում, և ավարտվում է Մայքլի դեմ ոստիկանությանը սուտ մատնությամբ։ Սվետան կարծում է, որ ամեն ինչ կապված է հոր վատ ազդեցության հետ և մտադիր է դադարեցնել նրանց շփումը նույնիսկ հեռախոսով։ Հանկարծ Արտյոմն ինքն է գալիս, բայց բանակցությունների սեղանի շուրջ նստելու փորձն ավարտվում է սկանդալով։ Սաշան փախչում է՝ ճանապարհին հրկիզելով Մայքլի մեքենան։ Սվետան բռնում է նրան։ Երկար և հուզական բացատրություններից հետո նրանք հաշտվում են, և Սաշան խնդրում է մորը թույլ տալ իրեն հայրիկի հետ գնալ Ռուսաստան։ Ֆիլմի վերջին կադրերը, որտեղ հայր ու որդի հեծանիվ են վարում Սանկտ Պետերբուրգում, խոսում են այն մասին, որ այս անգամ ստիպված են եղել զիջել Սվետան։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Կայ Ալեքս Գետց Սաշա Սաշա
Արտյոմ Բիստրով Արտյոմ, հայր Արտյոմ, հայր
Սվետլանա Խոդչենկովա Սվետա, մայր Սվետա, մայր
Վոլֆգանգ Չեռնի Մայքլ Մայքլ
Ալեքսեյ Սերեբրյակով Ալյա պապ Ալյա պապ
Մարինա Իգնատովա Մարինա տատ Մարինա տատ
Իգոր Չեռնևիչ Ժենյա պապ Ժենյա պապ
Իրինա Ռոզանովա Վալյա տատ Վալյա տատ

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Ֆիլմի սյուժեն մասամբ ինքնակենսագրական է Մոլոչնիկովի համար։ Նրա ծնողները, ինչպես գլխավոր հերոսը, ամուսնալուծված են, մանուկ հասակում նա ապրել է Ամերիկայում[1]։ Սակայն Մոլոչնիկովն ասել է, որ պատմությունն ուղղակիորեն կապ չունի իր ընտանիքի հետ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Александр Молочников на "Кинотавре" представил премьеру "Скажи ей"». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  2. Сергей Николаевич. «Мальчик на мосту. О новом фильме Александра Молочникова «Скажи ей»». snob.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.

Գրախոսականներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել