Սպորտային սարքավորումներ


Սպորտային սարքավորումները, որոնք նաև կոչվում են սպորտային պարագաներ, այն գործիքների, նյութերի, հագուստի և հանդերձանքի ամբողջությունն են, որոնք օգտագործվում են տարբեր սպորտաձևերում մրցելու համար։ Սրանց դասվում են գնդակները, ցանցերը և պաշտպանիչ սարքավորումները, ինչպիսիք են սաղավարտները։ Սպորտային սարքավորումները կարող են օգտագործվել որպես պաշտպանիչ հանդերձանք կամ գործիք, որն անհրաժեշտ է մարզիկներին սպորտով զբաղվելու համար։ Ժամանակի ընթացքում սպորտային սարքավորումները զարգացել են, ի հաշիվ այն բանի որ տարբեր սպորտաձևերում սկսել են ավելի շատ պաշտպանիչ հանդերձանք պահանջել վնասվածքները կանխելու համար[1]։ Սպորտային սարքավորումներ կարելի է գտնել ցանկացած հանրախանութում կամ հատուկ սպորտային սարքավորումների խանութներում։

Սպորտի պատմություն և զարգացում խմբագրել

Պատմականորեն շատ մարզիկներ մշակել են իրենց սեփական սպորտային սարքավորումները։ Օրինակ, ֆուտբոլային գնդակի օգտագործումը սկիզբ է առել հին Չինաստանից՝ մ.թ.ա. 225-ից մինչև մ.թ.ա.. 220 թվականները[2][փա՞ստ]: Ֆուտբոլը մնում է 21-րդ դարի ամենահայտնի սպորտաձևը, գնդակի նյութը դարերի ընթացքում ամբողջովին փոխվել է՝ սկսած կենդանիների կաշվից, մինչև բազմաշերտ երեսպատված պոլիէսթեր կամ բամբակ[3][փա՞ստ]։

Սպորտային սարքավորումների արդյունաբերության բարելավմանը զուգահեռ, մարզիկների կատարողականը նույնպես բարելավվում է։ Դա պայմանավորված է նրանով, որ սարքավորումներն ավելի արդյունավետ, ավելի թեթև և ամուր են դառնում՝ ձևավորելով կենսամեխանիկական համակարգ՝ շփվելով մարզիկի հետ[4]։

Սպորտային հանդերձանքի զանգվածային կիրառումից ի վեր, նոր սպորտային սարքավորումները պարունակում են էլեկտրոնային սարքավորումներ՝ տվյալների հավաքագրման համար։

Սպորտային արդյունաբերության տարբեր ոլորտներում կիրառվում են ստանդարտների և մոնիտորինգի գործընթացներ, որոնք ուղղված են սպորտային պարագաների արտադրության մեջ երեխաների աշխատանքի վերացմանը, օրինակ՝ 1997 թվականի Ատլանտայի համաձայնագիրը՝ կապված Պակիստանում ֆուտբոլային արդյունաբերության մեջ երեխաների աշխատանքի հետ[5]։

Խաղային սարքավորումներ խմբագրել

Գնդակներ խմբագրել

Գնդակը հաճախ այն է, ինչի միջոցով հաճախ զբաղվում են տարբեր սպորտաձևերում։ Սպորտային գնդակը սովորաբար կլոր է, բայց կարող է նաև ունենալ այնպիսի ձև, ինչպիսին օգտագործվում է ամերիկյան ֆուտբոլում, բեյսբոլում և բասկետբոլում։ Այլ դեպքերում նշվում է սպորտի անվանումը, ինչպես կրիկետի գնդակը, գոլֆի գնդակը, լաքրոսի գնդակը կամ թենիսի գնդակը։

Թռչող սկավառակներ խմբագրել

Թռչող սկավառակներն օգտագործվում են տարբեր խաղերի համար, ինչպիսիք են սպորտային սկավառակով ֆրիսթայլը, սկավառակով գոլֆը և ֆրիզբին։

Դարպասաձողեր խմբագրել

Շատ խաղերում դարպասաձողերը գտնվում են խաղադաշտի յուրաքանչյուր ծայրում, հիմնականում երկու ուղղահայաց սյուներ, որոնք հենասյուն են հանդիսանում իրենց վերևի հորիզոնական սյան համար։ Որոշ խաղերում, ինչպիսիք են ֆուտբոլը, հոկեյը կամ ջրագնդակը, խաղի նպատակը գնդակը փոխանցելը կամ անցկացնելն է սյուների միջև, մինչդեռ մյուսներում, օրինակ՝ ռեգբի, գնդակը պետք է անցնի դարպասաձողի վրայով։

Ցանցեր խմբագրել

Ցանցերն օգտագործվում են թենիսի, վոլեյբոլի, ֆուտբոլի, բասկետբոլի, հոկեյի և բադմինտոնի համար։ Ձկնորսության տարբեր ձևերի համար օգտագործվում է այլ տեսակի ցանց։

Ռակետներ խմբագրել

Ռակետներն օգտագործվում են ռակետային սպորտաձևերի համար, ինչպիսիք են թենիսը, սքվոշը և բադմինտոնը, որոնք օգտագործվում են գնդակը հարվածելու համար։

Ձկնորսական պարագաներ խմբագրել

Սրանց դասին է պատկանում ձկնորսական կարթը, որը օգտագործվում է ձկնորսության համար։

Ձողեր, մականներ խմբագրել

Ձողերն օգտագործվում են այնպիսի սպորտաձևերի համար, ինչպիսիք են հոկեյը և լակրոսը։ Մականները օգտագործվում են այնպիսի սպորտաձևերի համար, ինչպիսիք են բեյսբոլը, կրիկետը և ռաունդինգը (Մեծ Բրիտանիա)։ Մականների մեկ այլ տեսակ օգտագործվում է գոլֆի համար։

Խաղացողի սարքավորումներ խմբագրել

Ոտքի հարմարանքներ խմբագրել

Footwear for sports includes:

Պաշտպանիչ սարքավորումներ խմբագրել

 
Ուսի բարձիկներ, որոնք օգտագործվում են ամերիկյան ֆուտբոլում և հոկեյում

Պաշտպանիչ սարքավորումները հաճախ կրում են տարբեր սպորտաձևերում, ներառյալ ավտոարշավը և կոնտակտային սպորտաձևերը, ինչպիսիք են հոկեյը և ամերիկյան ֆուտբոլը, կամ այն սպորտաձևերը, որտեղ խաղացողների կամ այլ առարկաների բախման հետևանքով վնասվածքների վտանգ կա։ Պաշտպանիչ սարքավորումները ներառում են՝

Մարզումային սարքավորումներ խմբագրել

Մարզումային սարքավորումների օրինակները ներառում են ֆիտնեսային գնդակներ, դիմադրության գոտիներ, հավասարակշռության սկավառակներ, ծանրաձողեր, ձգումներ կատարելու ձողեր և մարզասրահի սարքավորումներ։ Նաև պաշտպանիչ սարքավորումներ, ինչպիսիք են ծանրաձողերը բարձրացնելու գոտիները և վերնաշապիկները։

Հատուկ սպորտային սարքավորումներ խմբագրել

Հատուկ սպորտային սարքավորումներ, այն սարքավորումներն են, որոնք սովորաբար կրում են մարզիկները՝ ըստ իրենց կարիքների կամ ցանկությունների։

  • Հատուկ սարքավորումներ տարբեր սպորտաձևերում
    • Հեծանվասպորտ
      • Հեծանվային մարզաշապիկ՝ մարմնի վերին հատվածը ծածկող թևերով մարզաշապիկ։
      • Հեծանվային կիսատաբատներ
      • Գուլպաներ՝ սովորաբար միջին երկարության։
      • Հեծանվային կոշիկներ՝ մասնագիտացված կոշիկներ՝ կոշտ ներբաններով՝ էներգիան ավելի արդյունավետ փոխանցելու համար։
    • Ֆուտբոլ։
      • Ֆուտբոլային լեգինսներ, որոնք հիմնականում օգտագործվում են ձմռանը։ Այն օգտագործվում է մարմինը ցրտից և վնասվածքներից պաշտպանելու համար։
      • Ֆուտբոլի ավագի ժապավենը պարտադիր (անհրաժեշտ) աքսեսուար է։ Ֆուտբոլի ավագներին ընտրում է մարզիչը, տրամադրվող պարագան պետք է կրի ավագը։
      • Ֆուտբոլային ոտքի բարձիկներ՝ հատուկ պարագա է, որը ֆուտբոլիստները կրում են ըստ իրենց ցանկության։
      • Ֆուտբոլային թեւնոց՝ հատուկ կարիք ունեցող աքսեսուար է, որի վրա խաղացողները գրում են ընտանիքի անդամի կամ սիրելիի անունը՝ ըստ իրենց ցանկության։
      • Ֆուտբոլային երեսկալ՝ պլաստիկի կտոր է, որը ամրացված է ֆուտբոլային սաղավարտի վրա։ Այն օգնում է կանխել աչքերի և դեմքի վնասվածքները։
    • Վոլեյբոլ։
      • Վոլեյբոլի ձեռնաշղթա, որը հիմնականում օգտագործվում է վոլեյբոլիստների կողմից։ Վոլեյբոլիստներն այն օգտագործում են ձեռքերն ավելի լավ բռնելու համար։
      • Վոլեյբոլի ծնկի բարձիկներ՝ այն սարքավորումներն են, որոնք օգտագործում են վոլեյբոլիստները՝ պաշտպանելու իրենց ծնկները բարձր ցատկելու, կողք ցատկելու և գետնին ընկնելու ժամանակ։
      • Վոլեյբոլի ոտքերի բարձիկներ՝ թույլ են տալիս վոլեյբոլիստներին ավելի անվտանգ խաղալ։
    • Բասկետբոլ։
      • Բասկետբոլի արմնկակալ՝ հագուստի աքսեսուար, որը բասկետբոլիստները կրում են ըստ իրենց ցանկության և ճաշակի։
      • Բասկետբոլի թեւկապ՝ որը բասկետբոլիստներն օգտագործում են ըստ իրենց ճաշակի կամ կարիքների։
      • Բասկետբոլի գլխակապ՝ որը բասկետբոլիստներն օգտագործում են ըստ իրենց ճաշակի կամ կարիքների։
      • Բասկետբոլի թևնոց՝ որը բասկետբոլիստներն օգտագործում են ըստ իրենց ճաշակի կամ կարիքների։
    • Թենիս։
      • Թենիսի թևկապ՝ դա ոչ պարտադիր աքսեսուար է, որը կրում են թենիսիստները։
      • Թենիսի գլխակապ՝ որը թենիսիստները օգտագործում են ըստ իրենց ճաշակի կամ կարիքների։
      • Թենիսի գլխարկ՝ հաճախ օգտագործվում է թենիսիստների կողմից, որպես աքսեսուար։

Տրանսպորտային միջոցներ խմբագրել

Տրանսպորտային միջոցները (երբեմն մասնագիտացված) օգտագործվում են որպես սարքավորումներ որոշ սպորտաձևերի համար, ներառյալ ավտոսպորտը, հեծանվավազքը, օդագնացությունը, առագաստանավային սպորտը և օդապարիկով թռիչքը։

Հարթ ետնամասով փոքր մեքենաները հաճախ օգտագործվում են վնասվածք ստացած մարզիկներին դաշտից դուրս տանելու համար, առավել հաճախ ամերիկյան ֆուտբոլում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Harvard Medical School (October 1, 2013), 10 tips to prevent injuries when you exercise (անգլերեն), Harvard Health Publishing
  2. Cuju, an ancient Chinese ball game dating back to the Han dynasty (206 BC - AD 220), is the earliest known recorded game similar to soccer, described as a competitive exercise involving kicking a ball through a net without using hands.
  3. «Football Size, Shape and Design | The History Of The Football | Football-Stadiums.co.uk». www.football-stadiums.co.uk. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  4. Stefanyshyn, Darren J.; Wannop, John W. (2015). «Biomechanics research and sport equipment development». Sports Engineering. 18 (4): 191–202. doi:10.1007/s12283-015-0183-5. S2CID 109120639.
  5. Independent Monitoring Association for Child Labor, Atlanta Agreement (a retyped copy), accessed 29 October 2022

Տես Նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպորտային սարքավորումներ» հոդվածին։