Ձգում (վարժություն)

Ձգում, հիմնական ֆիզիկական վարժություն, որը զարգացնում է մարմնի վերին հատվածի մկանների խումբը՝ մեջքի լայնագույն մկանը, բազկի երկգլուխ մկանը, ուսային մկանը, կրծքավանդակային մկանը, մեջքի վերին մասը, որովայնի պատի մկանները, նախաբազուկը։

Կատարման տեխնիկաԽմբագրել

Գլխավերևում գտնվող անշարժ ձողից կախված լինելով՝ անհրաժեշտ է բարձրացնել մարմինը մինչև կրծքավանդակ (կամ կզակ)։

Ձգումների տեսակներԽմբագրել

Օրինակ Ձգումների տեսակներ
 

Սովորական ձգումներ

Բռնվածքը ուսի լայնությամբ է, ոտքերը՝ հավասար, թեթևակի առաջ թեքումով։ Ձեռքերը ձգվում են վերև, որպեսզի հնարավոր լինի վեր բարձրանալ կզակից և կրծքավանդակի վերին մասով դիպչել ձողին։ Մարմինը իջեցնում են ներքև, ստորին կետում ամբողջությամբ ուղղում են ձեռքերը։

 

Ավելացված քաշով

Ավելացված քաշը կախվում է հատուկ գոտուց, կամ մարզիկը հագնում է հատուկ ժիլետ, որի գրպաններում լցվում է ավազ։ Սկսնակները կարող են կրել սովորական ուսապարկ՝ լցված աղյուսներով կամ ինչ-որ այլ բանով։

 

Ձգում գլխահետևում

Ոչ ճիշտ տեխնիկայի պատճառով հնարավոր է վնասվածք ստանալ։ Այսպիսի ձգումները պահանջում են ուսային մկանների բարձր շարժողականություն՝ վնասվածքից խուսափելու համար։

 

Մեկ ձեռքով

Ձգումն իրականացվում է միայն մեկ ձեռքի օգնությամբ։ Պահանջվում է ֆիզիկական պատրաստվածության բարձր մակարդակ, քանի որ մարմնի ամբողջ զանգվածը պետք է բարձրացնել մեկ ձեռքի օգնությամբ։ Այս դեպքում ծանրաբեռնվածությունը ձեռքի վրա երկու անգամ ավելին է, քան սովորական ձգումների ժամանակ։ Առանց լուրջ պատրաստվածության հնարավոր է վնասել մկանները կամ ջլերը։

 

Ուժային ելք

Ձգման այս տեսակի դեպքում մինչև կզակը ձողին մոտենալիս կանգ առնելու փոխարեն շարունակվում է գործողությունը՝ մինչև ձեռքերի լրիվ ուղղում ձողի վերևում։ Սա վորքաութի հիմնական վարժություններից է։

ՌեկորդներԽմբագրել

  • Ձգումների համաշխարհային ռեկորդ՝ 612 անգամ, սահմանել է Հարավային կորեացի 70-ամյա Լի Շին-Յոնգը 1994 թվականի դեկտեմբերի 29-ին։ Դրա համար նրան անհրաժեշտ է եղել 2 ժամ 40 րոպե[1]։
  • Ձգումների առավելագույն քանակը մեկ րոպեի ընթացքում՝ 68, իրականացրել է ամերիկացի Ադամ Սենդել Մայքլը (անգլ.՝ Adam Sandel Michael) 2018 թվականի դեկտեմբերի 8-ին[2]։
  • Ձգումների առավելագույն քանակը մեկ ժամվա ընթացքում՝ 993, իրականացրել է բրիտանացի Սթիվեն Հայլենդը (անգլ.՝ Stephen Hyland) 2011 թվականի նոյեմբերի 16-ին[3]։
  • Ձգումների առավելագույն քանակը մեկ ժամվա ընթացքում կանանց շրջանում՝ 725, իրականացրել է ավստրալուհի Եվա Կլարկը 2016 թվականին[4][5]։
  • Ձգումների առավելագույն քանակը 6 ժամվա ընթացքում՝ 3515, իրականացրել է ամերիկացի Էնդրյու Շապիրոն (անգլ.՝ Andrew Shapiro) 2016 թվականի մայիսի 14-ին[6]։
  • Ձգումների առավելագույն քանակը 12 ժամվա ընթացքում՝ 5742, նույնպես իրականացրել է Էնդրյու Շապիրոն[7]։
  • Ձգումների առավելագույն քանակը 12 ժամվա ընթացքում կանանց շրջանում՝ 2740, իրականացրել է Եվա Կլարկը 2016 թվականին[4][5]։
  • Ձգումների առավելագույն քանակը 24 ժամվա ընթացքում՝ 7306, նույնպես իրականացրել է Էնդրյու Շապիրոն[8]։
  • Ձգումների առավելագույն քանակը 24 ժամվա ընթացքում կանանց շրջանում՝ 3737, իրականացրել է Եվա Կլարկը[9] 2016 թվականին[4][5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Most consecutive chin ups»։ Guinness World Records։ Guinness Book։ Վերցված է սեպտեմբերի 4, 2014 
  2. «Most pull ups in one minute»։ Guinness World Records (en-GB)։ Վերցված է 2018-08-02 
  3. «Most chin ups in one hour»։ Guinness World Records (en-GB)։ Վերցված է 2020-01-10 
  4. 4,0 4,1 4,2 «Video: Aussie mum smashes most pull ups in 24 hours record to raise money for charity»։ Guinness World Records (en-GB)։ 2016-03-14։ Վերցված է 2017-07-28 
  5. 5,0 5,1 5,2 «Рекорд Гиннесса: Австралийка подтянулась более 3700 раз за 24 часа | extremal.by - Активный спорт и экстрим в Беларуси»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-28-ին։ Վերցված է 2017-07-28 
  6. «Most pull ups in six hours (male)»։ Guinness World Records (en-GB)։ Վերցված է 2017-06-28 
  7. «Most pull ups in 12 hours»։ Guinness World Records (en-GB)։ Վերցված է 2017-06-28 
  8. «Most pull ups in 24 hours»։ Guinness World Records (en-GB)։ Վերցված է 2017-06-28 
  9. «Most pull ups in 24 hours (female)»։ Guinness World Records (en-GB)։ Վերցված է 2017-06-28 

Արտաքին հղումներԽմբագրել

Տես՝ ձգում Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս