Սպիտակ սապոտ
Դասակարգում
Թագավորություն  Ծառ
Ենթատիպ Պտղատուծառ
Ընտանիք Սպիտակ սապոտ (փեգենազգիներ)
Llave, 1825
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Ուտելի կազիմիրո (լատին․՝ Casimiroa edulis) , փեգենազգիների ընտանիքի պտղատու ծառ։ Հայտնի է նաև մատասանո (իսպ.՝ matasano), սպիտակ սապոտ (անգլ.՝ white sapote, գերմ.՝ weiße Sapote, ֆր.՝ sapote blanche) և մեքսիկական խնձոր (անգլ.՝ Mexican-apple, ֆր.՝ pomme mexicaine) անուններով։

Պատմություն

խմբագրել

Օգտագործումը ացտեկների կողմից

խմբագրել

Բեռնարդինո դե Սահագուն իր «Նոր Իսպանիայի գործերի ընդհանուր պատմություն» (1547-1577) հիմնարար աշխատության մեջ, հենվելով բույսերի հատկությունների մասին ացտեկների տեղեկությունների վրա, մեջբերում էր սպիտակ սապոտի մասին տարբեր տեղեկություններ, մասնավորապես, որ.

  Կան այլ դափնու ծառեր, որոնք կոչվում են քոչիստեսապատոլ։ Դրանք չափերով փոքր են, բայց ունեն ուժեղ քնաբեր ազդեցություն։ Կան նաև նմանատիպ ուրիշ ծառեր, բայց շատ մեծ են[1]։  

Նկարագրություն

խմբագրել

Սպիտակ սապոտը մռայլ մոխրագույն կեղևով, մինչև 18 մ բարձրություն ունեցող ծառ է։ Ունի հերթական, 3-7 հաստամաշկ նշտարաձև տերևներ, որոնք ունեն մինչև 18 սմ երկարություն։

Ծաղիկները փոքր են, կանաչադեղնավուն, տեղակայված են ճյուղերի ծայրերում և տերևի խոռոչներում։

Պտուղը ձվաձև է, 6.25-11,25 սմ երկարությամբ և մինչև 12 սմ լայնությամբ, հարթ, բարակ դեղնավուն մաշկով։ Պարունակում է անուշահոտ, սպիտակ, հյութալի միջուկ, 1-6 սպիտակ, երկար սերմեր։

Տարածումը

խմբագրել

Սպիտակ սապոտի հայրենիքը Կենտրոնական Մեքսիկան է։ Այն մշակվում է նաև Կենտրոնական Ամերիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, Անթիլներում և Բահամներում, Հնդկաստանում, Միջերկրական ծովում, Հարավային Աֆրիկայում և Նոր Զելանդիայում։

Օգտագործում

խմբագրել

Սպիտակ սապոտի պտուղներն ուտում են թարմ վիճակում։ Պտուղներից պատրաստում են ջեմ։ Սապոտի տերևները և կեղևը օգտագործվում են բժշկության մեջ[2]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Սաագուն, 2013, էջ 71
  2. ՆովակԲ., Շուլց Բ. Արևադարձային մրգեր։ Կենսաբանություն, կիրառում, մշակում և բերք / Пер. с нем. — М., 2002. — ISBN 5-88353-133-4

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել