Աբու Սիմբելի տաճարներ

17:24, 15 Հուլիսի 2024 տարբերակ, Մարիամ Տերտերյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Աբու Սիմբելը, ժայռ է Նեղոս գետի արևմտյան ափին, որտեղ գտնվում են Հին Եգիպտոսի նշանավոր արքա Ռամզես II-ի երկու տաճարները (մ.թ.ա. 1289-1213 թթ)։ Ժայռը գտնվում է Նուբիա պատմական երկրամասում, Ասուան քաղաքից 280 կմ դեպի հարավ։ 1979 թ-ին այն դասվել է Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Աբու Սիմբել
Nubian Monuments from Abu Simbel to Philae*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Ռամզեսի տաճարը
Երկիր {{{2}}} Եգիպտոս
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, iii, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Աֆրիկա
Կոորդինատներ 22°20′13″ հս․ լ. 31°37′32″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1979  (3-րդ նստաշրջան)
Համար 88
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Ռամսեսը Աբու Սիմբելում
Թագավորի հարեւանությամբ
Նեֆերտարիի քարանձավի տաճարը

Հիմնադրվել է մ. թ. ա. XIII դարում՝ Ռամզես II փարավոնի օրոք։ Ժայռերի մեջ փորված երկու տաճարներից մեծը նվիրված Է Ամոն, Պտահ և Հարախտի աստվածներին ու իրեն՝ փարավոնին, փոքրը՝ Հաթոր աստվածուհուն և փարավոնի կնոջը՝ Նեֆերտարիին։ Մեծ տաճարի շքամուտքի երկու կողմում քանդակված են մոտ 20 մ բարձրությամբ հսկա արձաններ։ Ներսի պատերը զարդարված են արձաններով, որմնանկարներով, արձանագրություններով։ Աբու Սիմբելը 1986 թ.-ի դրությամբ Ասուանի ամբարտակի ջրերի տակ է, իսկ տաճարները 1966 թ.-ին տեղափոխվել են բարձրադիր վայր։

Արևի անդրադարձ

խմբագրել

Ենթադրվում է, որ հին եգիպտացի ճարտարապետների կողմից տաճարի առանցքը տեղադրվել է այնպես, որ հոկտեմբերի 22-ին և փետրվարի 22-ին արևի ճառագայթները կթափանցեն սրբավայր և կլուսավորեն հետևի պատի քանդակները, բացառությամբ Պտահի՝ մահացածների թագավորության հետ կապված աստծու արձանը, որը միշտ մթության մեջ էր մնում։ Մարդիկ հավաքվում են Աբու Սիմբելում այս օրերին՝ այդ երևույթին ականատես լինելու համար:

Այս ամսաթվերը, կարծես թե, համապատասխանում են թագավորի ծննդյան և թագադրման օրերին: Սա հաստատելու համար ապացույց չկա: Տրամաբանական է, սակայն, ենթադրել, որ այս ամսաթվերը որոշակի առնչություն են ունեցել նշանակալի իրադարձության հետ: Իրականում, Սիրիուս (Սոթիս) աստղի ուղղաձիգ ծագման և հնագետների հայտնաբերած արձանագրությունների հիման վրա կատարված հաշվարկների համաձայն, այս ամսաթիվը պետք է, որ լիներ հոկտեմբերի 22-ը: Թագավորի կերպարն ավելի ուժեղ էր երևում և վերակենդանացել էր արեգակնային աստղի էներգիայով, և աստվածացված Ռամզես Մեծը կարող էր իր տեղը զբաղեցնել Ամուն-Ռայի և Ռա-Հորախտիի կողքին:

Հյուսիսային արևադարձի մեծ տեղաշարժի շնորհիվ վերջին 3 հազարամյակների ընթացքում Երկրի առանցքի առաջացման պատճառով, իրադարձության ամսաթիվը պետք է, որ տարբեր եղած լինի տաճարի կառուցման ժամանակ[1]: Դրան գումարվում է այն փաստը, որ տաճարը տեղափոխվել է իր սկզբնական վայրից, ուստի ներկայիս դիրքը կարող է լինել ոչ այնքան ճշգրիտ, որքան սկզբնականը:

Պատմական լուսանկարներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «NASA Space Math Abu Simbel Alignment problem with answers» (PDF).

Հետագա ընթերցում

խմբագրել
  • Berg, Lennart (1978). «The Salvage of the Abu Simbel Temples» (PDF). International Council on Monuments and Sites. Վերցված է 7 March 2015-ին. - Highly detailed article describing the process of saving and creating a new location for the temples.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիճամփորդն ունի Abu Simbelին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։


  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 88
ռուս..անգլ..ֆր.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Սիմբելի տաճարներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 47