Ամոն
Ամոն, աստված հին եգիպտական դիցարանում։ Պատկերվել է ոչխարի եղջյուրներով տղամարդու կերպարանքով։ Համարվել է Եգիպտոսի մայրաքաղաք Թեբեի հովանավորը։ Սկզբում նույնացվել է պտղաբերության աստված Մինի, այնուհետև՝ արևի աստված Ռայի հետ (Ամոն–Ռա)։ Հետագայում Ամոն դառնում է եգիպտական պաշտոնական դիցաբանի գլխ. աստվածը, որի շնորհիվ նրա քրմերն ունեցել են քաղաքական մեծ ազդեցություն։ Հույները նույնացրել են Զևսի հետ։
Ամոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | հին եգիպտական աստվածություն |
Դիցաբանություն | Եգիպտական դիցաբանություն և Հին Եգիպտոսի դիցաբանություն |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Զևս[1] |
Հայր | Նուն |
Ամուսին | Մուտ |
Զավակներ | Խոնսու և Monthu? |
![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Любкер Ф. Ζεύς (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1479—1482.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 325)։ |