Կլարա Ռոքմոր (անգլ.՝ Clara Rockmore, ծննդյամբ՝ Կլարա Արոնովնա Ռայզենբերգ մարտի 9, 1911(1911-03-09)[1], Վիլնյուս, Ռուսական կայսրություն[2][3][3][…] - մայիսի 10, 1998(1998-05-10)[4], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][6][7][…] և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8]) ամերիկացի երաժիշտ և Տերմեն նվագող, ամերիկացի դաշնակարուհի Նադյա Ռայզենբերգի քույրը։

Կլարա Ռոքմոր
Ի ծնե անունլիտ.՝ Clara Reisenberg
Ծնվել էմարտի 9, 1911(1911-03-09)[1]
Վիլնյուս, Ռուսական կայսրություն[2][3][3][…]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
Մահացել էմայիսի 10, 1998(1998-05-10)[4] (87 տարեկան)
Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][6][7][…] կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8]
ԳերեզմանՖերնկլիֆ[9]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահարուհի, կոմպոզիտոր և երաժիշտ
ԳործիքներՏերմեն և ջութակ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
 Clara Rockmore Վիքիպահեստում

Կենսագրություն

Կլարա Ռոքմորը ծնվել է Վիլնոյում, 1911 թվականին։ Ծնողները եղել են բնիկ Կաունասից։ Ավագ քույրերն են՝ Նադյան (1904) և Աննան (1905): Հրաշամանուկ Կլարա Ռայզենբերգը սկսել է ջութակ սովորել հինգ տարեկան հասակում Պետրոգրադում, Լեոպոլդ Աուերի մոտ: Այնուամենայնիվ, ավելի ուշ (իբր, ոսկորների ձևավորման հետ կապված խնդիրների պատճառով, որոնք առաջացել էին մանկության տարիներին սովածության պատճառով հեղափոխական Ռուսաստանում), Կլարան առողջական խնդիրների պատճառներով թողել է ջութակահարի իր կարիերան: 1922 թվականից նրա ընտանիքը հաստատվել է ԱՄՆ-ում։

1927 թվականին Կլարա Ռայզենբերգը հանդիպել է տերմեն գործիքի գյուտարար Լև Տերմենին, որն այդ ժամանակ աշխատում էր ԱՄՆ-ում և անմիջապես նրանից սովորել է նվագել նոր գործիքը։

Լինելով վիրտուոզ ջութակահարուհի՝ նա արագորեն տիրապետել է տերմեն նվագելու արվեստին և արժանացել Լև Տերմենի ուշադրությանը։ Նա 18-ամյակի կապակցությամբ տորթ է նվեր ստացել, որն աշխատում էր տերմեն սկզբունքով․ երբ աղջիկը մոտեցել է, այն սկսել է պտտվել և տորթի մեջ գտնվող էլեկտրական մոմը սկսել վառվել։ Աղջկա շնորհիվ տերմենի գյուտը լայն ճանաչում է գտաել ԱՄՆ-ում։ Նա արժանացել է հայտնի դիրիժոր Լեոպոլդ Ստոկովսկիի ուշադրությանը, որը գրել է կոնցերտ տերեմինի և նվագախմբի համար, որը Կլարան կատարել է Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ [10] ։

Ունենալով պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն՝ նա մեծապես նպաստել է հենց գործիքի կատարելագործմանը (մասնավորապես, նա առաջարկել է ավելի «սուր» դարձնել ձայնի ծավալի կառավարման ալիքի բնութագրերը, որը փոխվում է ձախ ձեռքի ալեհավաքի օգնությամբ) և այն նվագելու տեխնիկան՝ ձգտելով կատարել դասական երգացանկ ( Ռախմանինովի «Վոկալիզ», Սեն-Սանսի «Կարապ» և այլն)։

Կլարա Ռոքմորը տարիների ընթացքում համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում և այլ երկրներում (երբեմն քրոջ՝ Նադիայի հետ որպես նվագակցող) և թողել է մի շարք ձայնագրություններ։ Անիս Ֆուլեյխանը հատուկ նրա համար կոնցերտ է գրել տերմենի և նվագախմբի համար, կոնցերտը կատարվել է Նյու Յորքի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Լեոպոլդ Ստոկովսկու ղեկավարությամբ։ 1977 թվականին պրոդյուսեր Ռոբերտ Մուգը թողարկել է Կլարայի «Տերմինի արվեստը» (The Art of the Theremin») ալբոմը։

1991 թվականին Լև Տերմինը դստեր՝ Նատալյայի և թոռնուհու՝ Օլգայի հետ, Սթենֆորդի համալսարանի հրավերով այցելել է Միացյալ Նահանգներ և այնտեղ, ի թիվս այլոց, հանդիպեց Կլարա Ռոքմորի հետ։

Կլարա Ռոքմորը մահացել է 1998 թվականին Նյու Յորքում։

Ծննդյան 105-ամյակի առթիվ Google Doodle-ի կողմից հետմահու արժանացել է մրցանակի[11]։

Գրականություն

  • Ярмолинец В. Умерла Клара Рокмор, уникальный исполнитель музыки на уникальном инструменте // Новое русское слово.— Нью-Йорк, 1998.— 13 мая (№ 30823).— С. 9: портр.
  • Андрей Седых|Седых А. «Термен» Клары Рокмор: Музыка из воздуха // Новое русское слово.— Нью-Йорк, 1977.— 13 ноября (№ 24413).— С. 4: ил.
  • Федорова Е. Музыка будущего // Новое русское слово.— Нью-Йорк, 1977.— 11 декабря (№ 24437).— С. 5.

Սկավառակագրություն

  • The Art of the Theremin (1977)
  • Clara Rockmore’s Lost Theremin Album (2006)
  • Ionisation (1927—1945) (2011)
  • Music in & On the Air (2011)

Ֆիլմագրություն

  • Martin, Steven M. (Director) (1995). Theremin: An Electronic Odyssey (Film and DVD). MGM. Վերցված է 2009-09-11-ին.
  • Moog, Robert (Producer) (1998). Clara Rockmore: The Greatest Theremin Virtuosa (Videotape (VHS)). Moog Music and Little Big Films. Արխիվացված է օրիգինալից 2008-12-22-ին.
  • Moog, Robert (Producer) (2005). Two Theremin Classics (DVD). Moog Music and Little Big Films.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Ռոքմոր» հոդվածին։