Տերմեն
Տերմեն կամ տերմենվոքս (ռուս.՝ терменвокс կամ термен, անգլ.՝ thereminvox կամ theremin), էլեկտրոնային երաժշտական գործիք, որը 1918 թվականին ստեղծել է խորհրդային գյուտարար Լև Տերմենը։
Տերմենի հնչողության օրինակ | |
Բախ, «Հիսուս. մարդկային ցանկության հրճվանքը», կատարում է իտալացի երաժիշտ Ֆաբիո Պեշեն (իտալ.՝ Fabio Pesce) Moog Etherwave տերմենով։ | |
Տերմեն նվագում են առանց գործիքին դիպչելու՝ փոփոխելով ձեռքի և գործիքի ալեհավաքի միջև հեռավորությունը, ինչի արդյունքում փոփոխվում է տատանումների կոնտուրի տարողունակությունը և, հետևաբար, ձայնի հաճախությունը։
Այս երաժշտական գործիքը նվագողները կոչվում են տերմենահարներ։
Հայաստանում առաջին և 2014 թվականի դրությամբ միակ տերմենահարը Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանն է[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերմեն» հոդվածին։ |