Լեոպոլդ Ստոկովսկի
Լեոպոլդ Ստոկովսկի (անգլ.՝ Leopold Anthony Stokowski, ապրիլի 18, 1882[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - սեպտեմբերի 13, 1977[1][2][3][…], Նեթեր Ուալոփ, Թեսթ Վելի, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[5]), ամերիկացի դիրիժոր։ Ազգությամբ՝ լեհ (մայրը շոտլանդուհի էր)։
Անտոն Ստանիսլավ Բոլեսլավովիչ Ստոկովսկի | |
---|---|
Բնօրինակ անուն | Leopold Stokowski |
Ի ծնե անուն | անգլ.՝ Leopold Anthony Stokowski |
Ծնվել է | ապրիլի 18, 1882[1][2][3][…] Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 13, 1977[1][2][3][…] (95 տարեկան) Նեթեր Ուալոփ, Թեսթ Վելի, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[5] |
Գերեզման | East Finchley Cemetery |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր |
Գործիքներ | Երգեհոն |
Աշխատավայր | Philadelphia Orchestra? |
Լեյբլ | RCA Records,Columbia Records,Capitol Records |
Կրթություն | Երաժշտության թագավորական քոլեջ և Թագավորական քոլեջ |
Անդամակցություն | Royal College of Organists? |
Ամուսին | Գլորիա Վանդերբիլթ, Olga Samaroff? և Evangeline Johnson Merrill? |
Պարգևներ | |
Կայք | stokowskisociety.net |
Leopold Stokowski Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջը, կատարելագործվել Փարիզում, Բեռլինում։ Որպես դիրիժոր հանդես է եկել 1908 թվականից, Լոնդոնում։
Հյուրախաղերով հանդես է եկել իր գլխավորած (1912-1936) Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որին համաշխարհային ճանաչում է բերել։ Ղեկավարել է նաև ԱՄՆ-ի այլ խոշորագույն սիմֆոնիկ նվագախմբեր, այդ թվում՝ իր իսկ ստեղծած Համաամերիկյան երիտասարդական (1940-1942), ապա Հոլիվուդի (1945-1949), Նյու Յորքի ֆիլհարմոնիկ (1949-1950) են։
Հիմնադրել է Ամերիկայի սիմֆոնիկ նվագախումբը Նյու Յորքում (1962 թվականին)։ 1970-1977 թվականներին եղել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։
Ստոկովսկու երաժշտական մշակույթում ամերիկյան ոճի աչքի ընկնող ներկայացուցիչներից է (լայն լսարան նվաճելու համար հանդես է բերել հնարամտություն, ունկնդիրներին զարմացրել ամերյան կոմպոզիտորների նորագույն բարդ երկերի կատարմամբ, դահլիճում կիրառել լուսային էֆեկտներ և այլն)։
Մեծ դեր է խաղացել որպես երաժշտական լուսավորիչ՝ կազմակերպել է մանուկների և պատանիների համար համերգների շարքեր։
Գրել է «Երաժշտությունը բոլորիս համար» գիրքը (1943), նկարահանվել կինոնկարներում («Հարյուր տղամարդ և մի աղջիկ», «Ֆանտազիա», «Կառնեգի-հոլլ» և այլն)։ Երաժշտական երկերի հեղինակ է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 Стоковский Леопольд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ Ստոկովսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 145)։ |