Ֆրանկո Քրիստալդի

իտալացի կինոպրոդյուսեր
(Վերահղված է Ֆրանկո Կրիստալդիից)

Ֆրանկո Քրիստալդի (իտալ.՝ Franco Cristaldi, հոկտեմբերի 3, 1924(1924-10-03)[1], Թուրին, Իտալիա - հուլիսի 1, 1992(1992-07-01)[1], Մոնտե Կառլո), իտալացի կինոպրոդյուսեր։

Ֆրանկո Քրիստալդի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1924(1924-10-03)[1]
ԾննդավայրԹուրին, Իտալիա
Մահացել էհուլիսի 1, 1992(1992-07-01)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՄոնտե Կառլո
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունԹուրինի համալսարան
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր և պրոդյուսեր
ԱմուսինԶեուդի Արայա և Կլաուդիա Կարդինալե
ԵրեխաներՄասիմո Քրիստալդի
 Franco Cristaldi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրանկո Քրիստալդին ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 3-ին Իտալիայի Թուրին քաղաքում։

1946 թվականին հիմնադրել է «Vides Cinematografica» ընկերությունը, որը սկսել է զբաղվել կինոարտադրությամբ և կինովարձույթով։ 80-ականներին այն վերանվանվել է «Cristaldifilm»:

Իր պրոդյուսերական երկար կարիերայի ընթացքում աշխատել է բազմաթիվ հայտնի ռեժիսորների և սցենարիստների հետ, այդ թվում՝ Ֆրանչեսկո Ռոզին, Պիետրո Ջերմին, Մարիո Մոնիչելին, Ֆեդերիկո Ֆելինին, Լուկինո Վիսկոնտին և Ջուզեպե Տորնատորեն։

Ամենահաջողված ֆիլմերից, որոնց պրոդյուսերական աշխատանքներին մասնակցել է Կրիստալդին, դարձել են «Ամարկորդը» (1973 թ.), «Վարդի անունը» (1986 թ.) և ««Նոր կինոթատրոն «Պարադիզոն»» (1988 թվական)։

1977 թվականին Քրիստալդին ընտրվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի նախագահ։

1984 թվականին նա Կաննի 37-րդ կինոփառատոնում ժյուրիի անդամ էր։

Անձնական կյանք խմբագրել

 
Կրիստալդին, Կարդինալեն և մայրը, 1965 թվական

Ամուսնացած էր Կարլա Սիմոնետիի հետ, ունեն որդի` Մասիմոն[2]։

Երբ Քրիստալդին դիմել է Վատիկան, նրա առաջին ամուսնությունը չեղյալ է հայտարարվել, և 1966 թվականին ամուսնացել է Կլաուդիա Կարդինալեի հետ[2], որդեգրել Կլաուդիայի որդուն՝ Պատրիցիոյին, ինչպես նաև նպաստել է նրա կարիերայի առաջխաղացմանը։ Նրանք ամուսնալուծվել են 1975 թվականին։

1983 թվականից մինչև մահը` 1992 թվականը, նրա կինը դերասանուհի Զեուդի Արայան էր։ Նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնք Քրիստալդին արտադրում էր։

Ֆրանկո Քրիստալդին մահացել է Մոնտե Կառլոյում 1992 թվականին[3]։ Ամուսնու մահից հետո կինը Մասիմո Քրիստալդիի հետ մասնակցել է նրա կինոընկերության հետագա գործունեությանը։

Ֆիլմագրության ընտրանի խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «The Courage of Claudia Cardinale». Parade Magazine. 25. Juni 1967.
  3. «Film Star Reveals Secret of Baby Son». The Sun Herald. 16. April 1967.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկո Քրիստալդի» հոդվածին։