Վերա Վիկտորի Կիպերման (ուկրաիներեն՝ Віра Вікторівна Кіперман, օրիորդական ազգանունը՝ Գալուշկա[3], առավել հայտնի է Վերա Բրեժնևա բեմական կեղծանվամբ[4], փետրվարի 3, 1982(1982-02-03)[1], Դնեպրոձերժինսկ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երգչուհի, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։

Վերա Վիկտորի Կիպերման
Віра Вікторівна Кіперман
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3, 1982(1982-02-03)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԴնեպրոձերժինսկ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԴնեպրոպետրովսկի երկաթուղային տրանսպորտի ազգային համալսարան
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի
ԱմուսինԿոնստանտին Մելաձե[2]
Պարգևներ և
մրցանակներ
Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան
Երեխաներ2 դուստր
Կայքbrezhneva.com
 Vera Brezhneva Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վերայի հայրը` Վիկտոր Գալուշկան[5] աշխատել է Պրեդնեպրովսկի քիմիական գործարանում, մայրը՝ Թամարա Գալուշկան (օրիորդական ազգանունը՝ Պերմյակովա)[5], ավարտել է բժշկական ուսումնարան, աշխատել է նույն գործարանում։ Վերան ունի երեք քույր. ավագ քույրը՝ Գալինա, մեկնել է արտասահման[5]։ Կրտսեր քույրերը՝ Անաստասիան ու Վիկտորյան, երկվորյակներ են։ Վիկտորյան Ալեքսանդր Ցեկալոյի կինն է։

Դեռահասության տարիներին Վերան զբաղվել է սպորտով (հանդբոլ, բասկետբոլ, կարատե, գեղարվեստական մարմնամարզություն), սովորել է օտար լեզուներ, երազել է ընդունվել իրավաբանական ֆակուլտետ[6][7]։ Սակայն ավարտել է Դնեպրոպետրովսկի Երկաթուղային տրանսպորտի ազգային համալսարանի հեռակա բաժինը՝ ստանալով տնտեսագիտական կրթություն։

ՎԻԱ Գրա խմբագրել

ՎԻԱ Գրա խմբի հետ Վերան առաջին անգամ ելույթ է ունեցել 2002 թվականի հունիսին՝ Ուկրաինայում համերգային շրջագայության շրջանակներում տեղի ունեցող համերգներից մեկի ժամանակ. Վերան հանդիսատեսներից մեկն էր, որ ցանկություն էր հայտնել խմբի հետ երգել «Попытка № 5» երգը։

2002 թվականի նոյեմբերին Վերայի հրավիրեցին «ՎԻԱ Գրա» խումբ՝ փոխարինելու Ալյոնա Վիննիցկայային։ 2003 թվականի հունվարին «ՎԻԱ Գրան» հանրությանը ներկայացավ նոր կազմով՝ Նադեժդա Գրանովսկայա, Աննա Սեդակովա, Վերա Բրեժնևա։ Խմբի կազմում Վերան մնաց չորս տարի. 2007 թվականի դեկտեմբերին տարածվեց պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Վերան լքում է խումբը[8]։

Մենակատարի կարիերա խմբագրել

 

2008 թվականին Վերան սկսում է վարել «Տասի կախարդանքը» (ռուս.՝ «Магия десяти») հաղորդաշարը Առաջին ալիքով[9]։ 2008 մայիսին թողարկվում է Վերայի առաջին տեսահոլովակը՝ «Ես չեմ խաղում» (ռուս.՝ «Я не играю»)[10]։ 2008 թվականի հոկտեմբերի 27-ին թողարկվում է երկրորդ սինգլը՝ «Նիրվանա» (ռուս.՝ «Нирвана»)։ Նույն թվականին Վերան մասնակցում է «Սառցե դարաշրջան» (ռուս.՝ «Ледниковый период-2») հեռուստաշոուին[11]։

Աշնանը նա մասնակցում է «Սերը մեծ քաղաքում» ռոմանտիկ կատակերգության նկարահանումներին. ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2009 թվականի մարտի 5-ին[12]։ Ֆիլմի համար Վերան ձայնագրեց համանուն երգը, որի համար նկարահանվեց տեսահոլովակ[13]։ Վերան նկարահանվեց նաև «Սերը մեծ քաղաքում 2» ֆիլմում, որի պրեմիերայից առաջ հանրության դատին հանձնվեց «Дискотека Авария» խմբի «Ամառ ընդմիշտ» (ռուս.՝ «Лето всегда!») տեսահոլովակը, որում Վերան նկարահանվել էր ֆիլմի մյուս դերասանուհիների՝ Անաստասիա Զադորոժնայայի ու Սվետլանա Խոդչենկովայի հետ։

2010 թվականի ապրիլին տեղի ունեցավ «Սերը կփրկի աշխարհը» (ռուս.՝ «Любовь спасёт мир») երգի պրեմիերան, իսկ նույն թվականի հոկտեմբերի 29-ին «Love Radio»-ի եթերում տեղի ունեցավ Վերայի ու ԴԱն Բալանի «Лепестками слёз» զուգերգի պրեմիերան։

Hello ամսագիրը Վերա Բրեժնևային ճանաչեց ամենանորաձևը Ռուսաստանում։

2010 թվականի նոյեմբերի 24-ին հանրության դատին ներկայացվեց Վերայի առաջին սոլո ալբոմը՝ «Սերը կփրկի աշխարհը» (ռուս.՝ «Любовь спасёт мир»)[14], որում ընդգրկված էին 11 երգ ու 2 ռեմիքս[15]։ 2010 թվականին «Золотой граммофон» մրցանակաբաշխությունում Վերան ստացավ իր առաջին արձանիկը «Սերը կփրկի աշխարհը» (ռուս.՝ «Любовь спасёт мир») երգի համար։

2011 թվականի փետրվարի 19-ին Կիևում տեղի ունեցավ «Ուկրաինայի ամենագեղեցիկ մարդիկ - 2010» մրցանակաբաշխությունը, որ կազմակերպել էր Viva! ամսագիրը։ Վերա Բրեժնևան հաղթեց «Ուկրաինայի ամենագեղեցիկ կինը» անվանակարգում։

2011 թվականի մայիսի 18-ին տեղի ունեցավ «Իրական կյանք» (ռուս.՝ «Реальная жизнь») երգի պրեմիերան, որի համար տեսահոլովակ նկարահանվեց Նեպալում։ Տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ հունիսի 7-ին։

2013 թվականի ապրիլի 16-ին տեղի ունեցավ «Լավ օր» (ռուս.՝ «Хороший день», խոսքերի ու երաժշտության հեղինակ՝ ՎԵրա Բրեժնևա) երգի պրեմիերան, որի տեսահոլովակը թողարկվեց 2013 թվականի մայիսի 11-ին։

2014 թվականին Վերան երկրպագուների դատին ներկայացրեց ևս երկու տեսահոլովակ՝ «Բարի առավոտ» (ռուս.՝ «Доброе утро», 17 փետրվարի), «Իմ աղջիկ» (ռուս.՝ «Девочка моя», 29 սեպտեմբերի)։

Երգչուհին բացել է իր բարեգործական հիմնադրամը՝ «Луч Веры», որ նախատեսված է արյան քաղցկեղ ունեցող երեխաներին օգնություն ցուցաբերելու համար[16]։

Անձնական կյանքը խմբագրել

Վերայի ավագ դուստրը՝ Սոնյան, ծնվել է 2001 թվականի մարտի 30-ին[17]։

2006 թվականի նոյեմբերին Վերան ամուսնացել է ուկրաինացի գործարար Միխայիլ Կիպերմանի հետ և փոխել ազգանունը[18]։ 2009 թվականի դեկտեմբերի 17-ին ծնվել է նրանց դուստրը՝ Սառան[19]։ 2012 թվականի հոկտեմբերին տարածվեց հաղորդագրություն ամուսնալուծության վերաբերյալ[20]։

2013 փետրվարին հայտնի դարձավ, որ Վերան սիրավեպ ունի ռեժիսոր Մարյուս Վայսբերգի հետ[21], սակայն Վերան այդպես էլ չի հաստատել այդ լուրերը[22]։

2015 թվականի հոկտեմբերին Վերան իտալական Ֆորտե դեյ Մարմի առողջարանում ամուսնացել է երգահան Կոնստանտին Մելաձեի հետ, ում հետ հարաբերությունները, ըստ Մելաձեի նախկին կնոջ՝ Յանայի խոսքերի, սկսվել էին դեռևս 2005 թվականից։ Հարսանիքին ներկա են եղել միայն նրանց մոտ ընկերները[23][24]։

Հիթ-շքերթներ խմբագրել

Տարի Անվանում Հիթ-շքերթներ[25] Ալբոմ
ԱՊՀ (Tophit Ընդհանուր թոփ-100) Ռուսաստան (Tophit Մոսկվայի թոփ-100) Ռուսաստան (Tophit Սանկտ Պետերբուրգի թոփ-100) Ուկրաինա (Tophit Ուկրաինական թոփ-100) Ուկրաինա (Tophit Կիևի թոփ-100) Audience Choice TopHit 100 Լատվիական ռադիո հիթ-շքերթ ԱՊՀ (Tophit տարեկան) Թվային թրեքների ռուսական հիթ-շքերթ Տարեվերջյան (թվային)
2008 «Я не играю» 6 12 15 387 20 2 8 40 Любовь спасёт мир
«Нирвана» 80 36 12
2009 «Любовь в большом городе» 19 22 185 1 5 28 30
2010 «Любовь спасёт мир» 1 1 2 6 1 1 10 1 1[26] 2[27]
«Пронто»
(feat. Պոտապ)
31 49 46 46 33 9 24 99
«Лепестками слёз»
(feat. Դան Բալան)
1 4 10 1 1 1 2 2 1[27] 3[28]
2011 «Реальная жизнь» 1 5 6 1 1 1 4 6 1[29] 9[28] Ververa
«Sexy Bambina» 47 78 39 61 75 30 Любовь спасёт мир
2012 «Бессонница» 20 37 48 6 5 5 52 Ververa
«Ищу тебя» 100 7 7 40 OST «8 первых свиданий»
«Любовь на расстоянии»
(feat. DJ Smash)
14 26 21 48 63 5 Ververa
2013 «Хороший день» 11 39 47 2 4 3 35
«Скажи»
(feat. Друга Ріка)
210 93
2014 «Доброе утро» 7 19 33 1 1 3 11
«Luna»
(feat. Արթուր Պիրոժկով)
156 142 139 69
«Девочка моя» 22 55 51 2 8 1 139
2015 «Мамочка» 5 22 25 15 24 4 40
«Этажи»
(feat. T-killah)
131 159 54 TBA
2016 «Номер 1»[30] 60 91 16 20 11
«Feel» 273 854 48 Ververa
2017 «Близкие люди» 59 ТВА
«—» նշանակում է, որ երգը չի ընդգրկվել տվյալ հիթ-շքերթում։

Տեսահոլովակներ խմբագրել

ՎԻԱ Գրա խմբի կազմում խմբագրել

Տարեթիվ Տեսահոլովակ Ռեժիսոր
2003 «Не оставляй меня, любимый!» / «Don’t Ever Leave Me Love» Սեմյոն Գորով
«Убей мою подругу» / «Kill My Girlfriend» / «愛の罠»
«Вот таки дела» / «Till the Morning Light» Վլադիմիր Պասիչնիկ
«Океан и три реки»
(feat. Վալերի Մելաձե)
Սեմյոն Գորով
«Stop! Stop! Stop!»
2004 «Притяженья больше нет»
(feat. Валерий Меладзе)
«Биология»
«Мир, о котором я не знала до тебя» / «Take You Back»
2005 «Нет ничего хуже» / «I Don’t Want a Man»
(feat. ТНМК)
«Бриллианты»
2006 «Обмани, но останься»
«Л. М. Л.» / «L.M.L.» Ալան Բադոև
«Цветок и нож»

Որպես մենակատար խմբագրել

Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր
2008 «Я не играю» Ալան Բադոև
«Нирвана»
2009 «Любовь в большом городе» Եվգենի Միտրոֆանով
2010 «Лето всегда!»
(feat. «Дискотека Авария», Անաստասիա Զադորոժնայա, Սվետլանա Խոդչենկովա)
Սարիկ Անդրեասյան
«Любовь спасёт мир» Ալան Բադոև
«Пронто» (feat. Պոտապ) Սերգեյ Սոլոդկի
«Лепестками слёз» (feat. Դան Բալան)
2011 «Реальная жизнь» Ալան Բադոև
«Sexy Bambina» Սերգեյ Սոլոդկի
2012 «Ищу тебя» Կատյա Ցարիկ
«Бессонница» Ալան Բադոև
«Любовь на расстоянии» (feat. DJ Smash) Եվգենի Միսյուրա
2013 «Хороший день» Սերգեյ Սոլոդկի
«Скажи» (feat. Друга Ріка) Վիկտոր Սկուրատովսկի
2014 «Доброе утро» Սերգեյ Սոլոդկի
«Luna» (feat. Արթուր Պիրոժկով) Ալեքսանդր Ռևա,
Բեռնարդ Սալզման
«Девочка моя» Ալան Բադոև
2015 «Мамочка» Սերգեյ Սոլոդկի
«Этажи» (feat. T-killah) Վալենտին Գրոսու
2016 «Номер 1»[31] Սերգեյ Տկաչենկո
«Feel» Եկատերինա Բելինսկայա
2017 «Близкие люди» Ալան Բադոև
«Наше лето» (feat. Դան Բալան) Սերգեյ Սոլոդկի
2018 «Ты мой человек»

Այլ արտիստների խմբագրել

Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր
2012 «Будем танцевать»
(«Достучаться До Небес» խմբի տեսահոլովակ)
անհայտ
2014 «Понты» (Տիմատիի տեսահոլովակ) Պավել Խուդյակով

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
2004 «Սորոչինյան տոնավաճառ» (ՎԻԱ Գրա խմբի կազմում) Մոտրյա
2006 «Առաջին Շտապօգնություն» (ՎԻԱ Գրա խմբի կազմում) Ծովահենուհի
2007 «Ամանորյա գիշերն Առաջին ալիքում (2008)» օգնական
2008 «Ամանորյա գիշերն Առաջին ալիքում (2009)»
2009 «Սերը մեծ քաղաքում» Կատյա
2010 «Սերը մեծ քաղաքում 2» Կատյա
2010 «Տոնածառեր» կամեո
2011 «Տոնածառեր 2» կամեո
2012 «Ջունգլի» Մարինա
2013 «Սերը մեծ քաղաքում 3» Կատյա
2015 «Ռոքլենդ» կամեո
2015 «8 լավագույն ժամադրություններ» Մաշա
2016 «Мажор 2»[32][33] կամեո
2018 «Վերջին տոնածառերը» կամեո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. https://tabloid.pravda.com.ua/focus/562b2996ef9d5/
  3. Вера Брежнева тайно вышла замуж и сменила фамилию
  4. Подборка часто задаваемых вопросов и ответов о группе ВИА «Гра»(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 5,2 Когда продюсер «виа гры» дмитрий костюк узнал, что принятая в группу вера галушка из… — Газета «ФАКТЫ и комментарии»
  6. Вера Брежнева // Вокруг ТВ: Вся панорама ТВ
  7. Вера Брежнева биография, фото — узнай все! // UznayVse.ru
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  9. «Магия десяти: Вера Брежнева в новом шоу на Первом». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  10. «Информация об исполнителе». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  11. Вера Брежнева забросила телекарьеру — Обозреватель
  12. Объявлена дата премьеры «Любовь в большом городе»
  13. Вера Брежнева сняла «Любовь в большом городе» — Поп NEWSmusic.ru
  14. «Вера Брежнева презентовала альбом «Любовь спасёт мир»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  15. «Вера Брежнева представила дебютный альбом». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  16. «Луч Веры» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9–ին-ին.
  17. Брежнева призналась, что родила дочь ФОТО | Новости Культуры | Спустя неделю после родов Вера Брежнева приняла участие в съемках концерта «Фабрики звезд-3». | СЕГОДНЯ
  18. «Вера Брежнева / Vera Brezhneva (биография и фотоподборка) | Блог X3M-Slider(а)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  19. «У Веры Брежневой родился не сын, а дочь Сара». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  20. «Вера Брежнева рассталась с мужем» (ռուսերեն). cosmo.ru. 11.10.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11–ին-ին.
  21. «Новый Роман Веры Брежневой» (ռուսերեն). heat.ru. 11.02.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  22. «Брежнєва про роман з режисером: Не вірте чуткам» (ուկրաիներեն). Tablo ID. 2013 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18–ին-ին.
  23. «Меладзе побрався з екс-«ВІА Грою» в Італії» (ուկրաիներեն). Tablo ID. 24.10.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  24. «Вера и спасение. Пусть говорят. Выпуск от 07.12.2015». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  25. «Общие параметры ротации всех треков исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  26. Lenta.ru: Музыка: Лента Музчарт
  27. 27,0 27,1 Lenta.ru: Музыка: Имеющие уши
  28. 28,0 28,1 Lenta.ru: Музыка: Шансон года
  29. Lenta.ru: Музыка: Первый осенний
  30. Общие параметры ротации трека исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU
  31. Вера Брежнева OFFICIAL (2016 թ․ ապրիլի 25). «ПРЕМЬЕРА! Вера Брежнева - Номер 1 (Official video)». Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  32. «Вера Брежнева снимается в сериале "Мажор 2"». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  33. ««Мажор»: что ждать зрителям от нового сезона. Фильмы и Сериалы. Первый канал». 1tv.ru (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Բրեժնևա» հոդվածին։