Բացել գլխավոր ցանկը

Սարիկ Գառնիկի Անդրեասյան (օգոստոսի 24, 1984(1984-08-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան։ Նրա ֆիլմերից են «Ծառայողական սիրավեպ։ Մեր ժամանակները» (ռուս.՝ «Служебный роман. Наше время»), «Հղին» (ռուս.՝ «Беременный») և «Ինչ են անում տղամարդիկ» (ռուս.՝ «Что творят мужчины!»

Picto infobox cinema.png
Սարիկ Անդրեասյան
Sarik Anderesyn 2012).jpg
Ծնվել էօգոստոսի 24, 1984(1984-08-24) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունA. Baitursynov Kostanai State University?
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Գործունեության տարիներ2009-ներկա
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և դերասան
IMDbID 3550361

Վաղ տարիներԽմբագրել

Սարիկ Անդրեասյանը ծնվել է 1984 թվականի օգոստոսի 24–ին Երևանում։ 1988 թվականին հոր (Գառնիկ Սարիբեկի Անդրեասյան), մոր (Երազիկ Վլադիմիրի Բաղդասարյան) և երկու եղբայրների հետ տեղափոխվել է Կոստանայ (Ղազախստան), այնտեղ էլ 2001 թվականին ավարտել է Գորկու անվան №12 հումանիտար հոսքով գիմնազիան[1]։ 2001 թվականին ընդունվել է Կոստանայի Պետական Համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Խաղացել է ՈՒՀԱ–ի տարածքային լիգայում։ Մոսկվա տեղափոխվելուց հետո, ավարտել է «Յուրի Գրիմովի արվեստանոց»–ը՝ «կինոյի ռեժիսոր» մասնագիտությամբ և սկսել է մասնագիտանալ երաժշտական տեսահոլովակների և գովազդների նկարահանման վրա։

ԿարիերաԽմբագրել

Ուսումն ավարտելուց հետո սկսել է զբաղվել սցենարներ գրելով, և 2006 թվականին դառնում է իր իսկ սցենարով նկարահանվող փոքր բյուջետային «45 սանտիմետր» ֆիլմի ռեժիսորը։ Միայն թե ֆինանսների բացակայության պատճառով ֆիլմի նկարահանումները դադարեցվում են[2]։ 2007 թվականին նկարահանումները կրկին վերսկսվում են, բայց, նորից, նույն պատճառով, դադարեցվում։ Ավելի ուշ նրան հրավիրում են, որպեսզի վերջացնի ֆիլմի նկարահանումները, սակայն նա հրաժարվեց։ 2008 թվականին նա հնարավորություն ունեցավ նկարահանել «Լոպուխի» ֆիլմը, որի սցենարը գրվել էր իր և իր խմբի կողմից։ Հեռուստատեսությունում աշխատանքի օգնությամբ Անդրեասյանին հաջողվեց ֆիլմի մեջ ներգրավել այդ ժամանակվա հայտնի հումորիստների՝ նախկին ՈՒՀԱ-կանների։ Ֆիլմը վարձույթ է դուրս եկել 2009 թվականին և վարձույթում հավաքել է $5 մլն․՝ ունենալով $1 մլն․ բյուջե[3][4]։ 2009 թվականի սեպտեմբերին Սարիկ Անդրեասյանը հրավիրվում է «Լեոպոլիս» կազմակերպության կողմից որպես սցենարիստ և ռեժիսոր, որից հետո էլ սկսում է «Ծառայողական սիրավեպ։ Մեր ժամանակները» ֆիլմի վրա աշխատել, որի նկարահանումերը սկսվում են 2010 թվականի մայիսից։ Ֆիլմը հանդիսատեսի կողմից մեծ հաջողության է արժանանում՝ 2011 թվականի մարտին հավաքելով $15 մլն․, ինչն Անդրեասյանին դարձրեց «Կվարտալ 95» և «Լեոպոլիս» կազմակերպությունների ամենադրամարկղային մարդը։

2010 թվականին պրոդյուսեր Իգոր Մալկովի և իր եղբայր Ղևոնդ Անդրեասյանի հետ միասին լքում է «Լեոպոլիս»-ը և հիմնում Enjoy Movies կինոընկերությունը[5], դրանից հետո Սարիկը դարձավ իր ֆիլմերի ոչ միայն ռեժիսորն ու սցենարիստը, այլ նաև պրոդյուսերը։ Նրանց առաջին ծրագիրը եղել է ֆինանսապես հաջողված «Հղին» ֆիլմը, որի ռեժիսորը հենց ինքն էր[5]։ Ֆիլմը հավաքում է ռուսական կինոյի համար անհավանական $8,2 մլն․, կինոքննադատների կողմից ընդունվում է շատ սառը, որոնք ֆիլմը համարում էին 1994 թվականի Այվեն Ռայտմանի «Ջունիոր» ֆիլմի նմանակումը[6]։ 2010-2013 թվականներին իր սեփական կինոընկերության շրջանակներում Անդրեասյանը դարձել է 15 ֆիլմերի ռեժիսոր ու պրոդյուսեր, որոնց թվին են պատկանում «Մայրիկներ» («Мамы») (2012), «Շնորհավոր ամանոր, մայրիկներ» («С новым годом, мамы!») (2012), «Այն նույն Կառլոսոնը»(«Тот ещё Карлосон») (2012), «Ինչ են անում տղամարդիկ» («Что творят мужчины!») (2013), «Հղին» («Беременный») (2011) ֆիլմերը։ Բոլոր այդ ֆիլմերը դարձել են դրամարկղային հիթեր և վարձույթներում շատ անգամներ փոխհատուցել ծախսերը։ 2012 թվականին «Enjoy Movies»–ը, ընդամենը երկու տարվա ընթացքում, դառնում է Ռուսաստանի ամենահաջողակ կինոընկերությունը[7]։

2013 թվականի փետրվարին եթեր հեռարձակվեց նրա «Ինչ են անում տղամարդիկ» ֆիլմը, և, չնայած, որ քննադատներին այն դուր չեկավ, այն զբաղեցրեց բոքս–օֆիսի ներկայացումների դեբյուտային շաբաթվա ֆիլմերի ցանկի առաջին հորիզոնականը[8][9]։ Ներկա պահին Սարիկ Անդրեասյանը մտնում է «Կինոբիզնես» ամսագրի Ռուսաստանի պրոդյուսերների Թոփ–10-ի մեջ և զբաղեցնում է Variety Russia ամսագրի Ռուսաստանի ամենադրամարկղային ռեժսորների ցանկի երրորդ հորիզոնականը։

2013 թվականի ապրիլին Enjoy Movies-ի պրոդյուսերներ Սարիկ Ադրեասյանը, Գեորգի Մալկովն ու Ղևոնդ Անդրեասյանը, Renovatio Entertaiment-ի պրոդյուսեր Վլադիմիր Պոլյակովն ու նաև հոլիվուդյան պրոդուսերներ Հեյդենն և Տոուվ Կրիստենսենները հիմնադրել են Glacier Films կազմակերպությունը, որի ծրագրերի մեջ մտնում էին նկարահանել տասից ոչ պակաս ֆիլմեր, որոնք կողմնորոշված էին համաշխարհային վարձույթի վրա։

2013 թվականի ամռանը Սարիկ Անդրեասյանը դարձավ Glacier Films-ի առաջին միջազգային նախագծի ռեժիսորը։ Դա «Գողություն ամերիկյան ոճով» ֆիլմն էր, որի գլխավոր դերերում էին Էդրիան Բրոուդին, Հեյդեն Կրիստենսեն, Ջորդանա Բրյուստերը և ռեփեր Էյկոնը։ Նկարահանումները ընթացել են Նոր Օռլեանում[10]:

2013 թվականին Լոս Անջելեսում նկարահանվեց Glacier Films-ի առաջին միջազգային նախագիծը՝ «Cooties» զոմբի-հորոր ոճի ֆիլմը, որի գլխավոր դերում Էլայջա Վուդն էր։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է մի փակ դպրոցում հայտնվում և տարածվում շատ վտանգավոր վիրուս[11]։

2013-2014 թվականների ձմռանը Ռումինիայում անցկացվեցին Glacier Films ծրագրի և «Անոմալ երևույթներ»–ի ու «Աստրալ»–ի պրոդյուսեր Սթիվեն Շնայդերի համագործակցությամբ երկրորդ պրոդյուսերական ֆիլմի նկարահանումները, որը պատմա–առեղծվածային «Bathory/ Lady of Csejte» ֆիլմն էր։ Ֆիլմը նկարահանվել է արյունարբու իշխանուհի Էլիզաբեթ Բեթորիի մասին պատմող իրական պատմությունների հիման վրա։ Ֆիլմի գլխավոր դերը ստանձնել է դերասանուհի Սվետլանա Խոդչենկովան։ Ֆիլմի ռեժիսորն է Անդրեյ Կոնստը, օպերատորը՝ Մաքսիմ Ալեքսանդրը, որը նաև «Բլուրները աչքեր ունեն», «Հայելիներ», «Սայլենթ Հիլ 2» ֆիլմերի օպերատորն է[12]։

Նկարահանումներին զուգահեռ, 2013 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականի մարտը, վարձույթ է դուրս եկել Enjoy Movies–ի և Renovatio Entertainment–ի չորս ֆիլմերը՝ «Հաջողությունների կղզին» («Остров везения») , «Ընկերների ընկերները» («Друзья друзей»), «Չեմպիոններ» («Чемпионы»), «Անունը տուր՝ փայտը վերցրու» («Легок на помине»)։ Բոլոր ֆիլմերն էլ դարձան ուիք–էնդի վարձույթի առաջատարները։ 2014 թվականի ձմռանը Սարիկ Անդրեասյանը միացավ կինոհիթ դարձած «Ինչ են անում տղամարդիկ» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումներին, որի գլխավոր դերերում են Տաիր Մամեդովը, Ռոման Յունոսովը և Դմիտրի Կոժոման։ Նրանց միացել են Նիկիտա Ջիգուրդան և նրա կինը՝ Մարինա Անիսինան, «մեծերի» համար ֆիլմերի աստղ Ելենա Բերկովան, Նաստյա Զադորոժնայան, Վադիմ Ցալատին, Նատալյա Ռուդովան, Ելենա Բորշովան, Նատալյա Զեմցովան և Տատյանա Կոտովան։ Նկարահանումները ընթացել են Լոս Անջելեսում և Մոսկվայում։ Վարձույթը պլանավորվել էր 2014-2015 թվականների ամանորյա տոներին։

2014 թվականի մայիսին Սարիկ Անդրեասյանը սկսեց մասնակցել ֆանտաստիկ էկշն «Մաֆիա» ֆիլմի նկարահանումներին, որի հիմքը նույնանուն խաղաթղթային խաղն է։ Գործողությունները կատարվում են ապագայում, այդ իսկ պատճառով նկարահանումների 70%–ը անց են կացվում կանաչ էկրանի ֆոնին։ Մասամբ նկարահանվել է 3D ոճի մեջ, և այն խոստանում է լինել Enjoy Movies–ի ամենաթանկարժեք նախագիծը։ Նկարահանումները ընթանում են Մոսկվայում և Տեներիֆեում։ Դերերում են Վիկտոր Վերժբիցկին, Վենիամին Սմեխոմը, Յուրի Չուրսինը, Վյաչեսլավ Ռազբեգաևը, Օլգա Տումայկինան, Անդրեյ Չադովը, Եվգենի Կորյակովսկին, Վադիմ Ցալատին և ուրիշներ[13]։

2014 թվականի մայիսին սկսվեցին Glacier Films–ի և Սթիվեն Շնայդերի հերթական միջազգային պրոդյուսերական նախագծի նկարահանումները՝ Tank ֆանտաստիկ էկշնը[14]։ Ֆիլմը կպատմի այն մասին, թե ինչպես մի քանի մարդիկ հայտնվում են փակ տարածությունում՝ տիեզերական փրկարարական ծրագրի իրականացման ժամանակ։

Համաձայն Filmz.ru կայքի հետազոտությունների, տվյալ պահին Enjoy Movies–ը հանդիսանում է ռուսական կինոշուկայի ամենաշահութաբեր ընկերությունը[15]։

2014 թվականի հոկտեմբերին Կուբայում կայանում են «Կանայք ընդդեմ տղամարդկանց» («Женщины против мужчин») ռոմանտիկ կինոկատակերգության նկարահանումները։ Ֆիլմը վարձույթ է դուրս եկել 2015 թվականի ապրիլի 2-ին։ 2014 թվականի դեկտեմբերին Enjoy Movies-ը սկսում է նախապատրաստվել Սարիկ Անդրեասյանի նոր ռեժիսորական նախագծին՝ սուպեր-հերոսների մասին «Պաշտպանները» ֆանտաստիկ էկշնին։ Նկարահանումները ծրագրավորված են 2015 թվականի մայիս-հունիս ամիսներին։ 2015 թվականի հունվարի 1-ին վարձույթ է դուրս գալիս «Ինչ են անում տղամարդիկ 2»(«Что творят мужчины! 2») կինոնկարը։ Հունվարի 22-ին վարձույթ է դուրս գալիս «Կողոպուտ ամերիկյան ձևով» («Ограбление по-американски») քրեական դրաման։ Ռուսական պրեմիերային, որը կայացել է հունվարի 20-ին, ժամանում է դերասան Էդրիան Բրոուդին[16]։ Ֆիլմի թողարկումից առաջ ռեժիսորը մի քանի հարցազրույց է տվել, որոնցում պատմել է Ամերիկայում կատարված նկարահանումների և ընկերության նոր նախագծերի մասին[17][18]։ Հունվարին ռեժիսորը վարպետության դասընթացներ է տվել, որի ժամանակ բացահայտել է մասնագիտության որոշ գաղտնիքներ[19]։ Փետրվարին հայտնի է դառնում, որ սուպեր-հերոսների մասին «Պաշտպանները» սագայի օպերատորն է հանդիսանալու Ռուսաստանի լավագույն օպերատորներից մեկը՝ Մաքսիմ Օսադչին[20]։

ՔննադատությունԽմբագրել

Բազմաթիվ քննադատների կողմից բազմիցս նշվել է, որ ռեժիսորի կատակերգությունների մեծամասնությունն աչքի է ընկնում գռեհիկ և բավականին անճաշակ հումորով[21], ինչպես նաև դերասանների միջակ խաղով, գովազդի մեծ քանակով և անորակ սցենարով[22][23]։ Մասնավորապես, «Այն նույն Կառլոսոնը» ֆիլմը IMDB կայքում հավաքել է 2,8 միավոր 10 հնարավորից[24]։ Այլ տեսանկյունից, «Մայրիկներ» (2012 թվական) կինոալմանախը և նրա շարունակություն «Շնորհավոր Ամանոր, Մայրիկներ»-ը (2012 թվական), որոնցում, ըստ լրատվամիջոցների հաղորդագրության, ֆրանսիական կինոաստղ Ալեն Դելոնը[25] նկարահանվել է անվճար[26], ռուսական հանդիսատեսի կողմից ջերմ են ընդունվել և վարձույթում հավաքել են 228 միլիոն ռուբլի և 363 միլիոն ռուբլի համապատասխանաբար, եռակի անգամ փոխհատուցելով ֆիլմի բյուջեն։ Քննադատվող «Հղին» ռուսական վարձույթում հավաքել է 224 միլիոն ռուբլի, իսկ «Այն նույն Կառլոսոնը»՝ 205 միլիոն ռուբլի, որը արտադրության համեմատաբար ոչ բարձր արժեքի պայմաններում Enjoy Movies ընկերության նախագծերը դարձնում են Ռուսաստանում համեմատաբար ամենահաջողակները՝ հաջողակ բիզնեսի տեսանկյունից, հակառակ կինոլրագրողների կողմից միաձայն քննադատության։

2012 թվականի հուլիսին, «Աֆիշա» ամսագրին տված հարցազրույցում, Սարիկ Անդրեասյանը տալիս է մի շարք վիճաբանական գնահատականներ իր ռուսական և արտասահմանյան գործընկերների մասին։ Մասնավորապես, նա հայտարարում է, որ Քվենտին Տարանտինոն և Կոեն եղբայրները ստեղծում են «ոչ հանդիսատեսի կինո», Վուդի Ալենը՝ «պարզունակ է ինչպես երկու կոպեկանոցը», Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունը» կինոնկարը՝ «դեբիլության բարձրագույն աստիճան է», ռուսական ռեժիսորների ֆիլմերը, որոնք մրցանակներ են ստանում միջազգային փառատոներում, հանդիսանում են «հիմարություն», իսկ այն ստեղծողները «իրենց հայրենիքը ցանկանում են ցուցադրել որպես կեղտ»[27]։ Հարցազրույցը շարքային հանդիսատեսի և մասնագիտական ընկերությունների մոտ բացասական արձագանք է առաջացնում։ Ըստ «Кинобизнес по-русски» կայքի տեսաբանների կարծիքի, Անդրեասյանի ելույթը «Աֆիշայում», հղի է «Enjoy Movies» ընկերության համար լուրջ հեղինակային կորուստների։ Ընկերությունում մեկնաբանություններից հրաժարվում են, քանի որ Անդրեասյանը «հարցազրույցում ոչ մի տեղ չի հիշատակում «Enjoy Movies»-ը» և հարցազրույցը տվել է որպես ռեժիսոր, այլ ոչ թե տվյալ ընկերության պրոդյուսեր[28]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Ֆիլմ Կարգավիճակ
ռեժիսոր սցենարիստ պրոդյուսեր
2009 «ԼՈպուԽԻ: Մաս առաջին» Այո Այո
2011 «Ծառայողական սիրավեպ: Մեր ժամանակները» Այո Այո
2011 «Հղին» Այո Այո Այո
2012 «Մայրիկներ» Այո Այո Այո
2012 «Այն նույն Կառլոսոնը» Այո[29] Այո Այո
2012 «Դայակները» Այո
2012 «Երախշիքով տղամարդը» Այո
2012 «Շնորհավոր Ամանոր, Մայրիկներ» Այո Այո Այո
2013 «Փոխարինողը» Այո
2013 «Ինչ են անում տղամարդիկ» Այո Այո Այո
2013 «Հաջողությունների կղզին» Այո
2013 «Ընկերների ընկերները» Այո
2013 «Չեմպիոնները» Այո
2014 «Անունը տուր՝ փայտը վերցրու» Այո
2014 «Կորպորատիվ» Այո
2014 «Заразы» Այո
2014 «Ինչ են անում տղամարդիկ 2» Այո Այո Այո
2015 «Կողոպուտ ամերիկյան ձևով» Այո Այո
2016 «Պաշտպանները» Այո
2016 «Երկրաշարժ» Այո Այո

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Биография Сарика Андреасяна
  2. «Режиссер нового «Служебного романа» Сарик Андреасян: «В моем фильме преобразится не Калугина, а Новосельцев»»։ Комсомольская правда։ 2010-12-09։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-20-ին։ Վերցված է 2012-05-30 
  3. Мария Сидельникова Комедию нашли в лопухах // Коммерсантъ. — 2009. — № 150 (4205).
  4. Владимир Боровой Удвоение советского кино // Коммерсантъ-Деньги. — 2011. — № 10 (817), 14.03.2011.
  5. 5,0 5,1 О компании Enjoy Movies
  6. «Беременный»: Галустян против Шварценеггера
  7. Артур Чачелов։ «ЛИДЕРЫ 2012: САМЫЕ КАССОВЫЕ КИНОКОМПАНИИ И ПРОДЮСЕРСКИЕ ЦЕНТРЫ РОССИИ»։ Фильм Про։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին։ Վերցված է 2013-3-1 
  8. «Критики о фильме «Что творят мужчины!»: редкостное и унылое...»։ Михаил Белецкий։ 2013-03-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-22-ին 
  9. «Кассовые сборы за уикенд СНГ, 2013»։ Бюллетень кинопрокатчика։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-15-ին 
  10. American Heist (2014) — IMDb
  11. Cooties (2014) — IMDb
  12. Lady of Csejte (2014) — IMDb
  13. КиноПоиск.ru — Все фильмы планеты
  14. The Tank (2015) — IMDb
  15. Filmz.ru: 70 прибыльных российских фильмов Ռուսաստանի եկամտաբեր 70 ֆիլմերը
  16. Էդրիան Բրոուդին ժամանել է ֆիլմի պրեմիերային
  17. Ռեժիսորի հարցազրույցը
  18. Սարիկ Անդրեասյանի հարցազրույցը
  19. Սարիկ Անդրեասյանի վարպետության դասընթացը
  20. «Ստանլինգրադ»-ի և «9-րդ դասակ»-ի օպերտորը միանում է Սարիկ Անդրեասյանի նախագծին
  21. Тот ещё беременный. Отзыв о фильме «Беременный»Կարծիք «Հղին» ֆիլմի մասին
  22. Дудик А. (23 марта 2012 г.)։ «Рецензия на фильм «Тот самый Карлосон» Сарика Андреасяна» (ռուսերեն)։ relax.by։ Վերցված է 2012-08-04 
  23. Тот ещё Карлсон, или кровь из «черной дыры»
  24. «User ratings for Тот ещё Карлосон (2012)»։ IMDB։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-14-ին։ Վերցված է 2012-04-30 
  25. «Ален Делон впервые снимется в российском фильме»։ РИА Новости։ 2012-07-20։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է 2012-07-23 
  26. «Ален Делон бесплатно снялся в русском фильме»։ lady.ru։ 2012-12-06։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2012-12-06 
  27. Екатерина Дементьева. (2012-07-16)։ «Состояние кино: Сарик Андреасян и «добрые» семейные комедии»։ «Афиша»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-20-ին։ Վերցված է 2012-07-22 
  28. Сергей Бондарев, Максим Сухагузов и Александра Голубева. (2012-07-19)։ «Мнение Кинобизона: Сарик Андреасян против всех, кроме Сэндлера? или WTF, Enjoy Movies»։ «Кинобизнес по-русски»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-03-ին։ Վերցված է 2012-07-22 
  29. Александр Нечаев (2011-08-12)։ «Михаил Галустян стал Карлосоном»։ Комсомольская правда։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-20-ին։ Վերցված է 2012-06-07