Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարան

Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարան (ռուս.՝ Музей русского импрессионизма), XIX դարի վերջի և XX դարի սկզբի ռուսական արվեստին նվիրված մասնավոր թանգարան Մոսկվայում։

Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
ՎայրԼենինգրադյան պողոտա
ՀասցեԼենինգրադյան պողոտա
Հիմնադրվել էմայիսի 28, 2016
ՀիմնադիրԲորիս Մինց
Կայքrusimp.su
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

2016 թվականին թանգարանը հիմնադրել է ռուս ձեռնարկատեր Բորիս Մինցը (2016 թվականին Ֆորբսի ցանկում եղել է № 55)։ 2001 թվականից Մինցը հավաքել է 19-20-րդ դարերի ռուս նկարիչների կտավներ և գրաֆիկական աշխատանքներ։ Մինցի հավաքածուում ներառված են Վալենտին Սերովի, Կոնստանտին Կորովինի, Բորիս Կուստոդիևի, Պյոտր Կոնչալովսկու, Վասիլի Պոլենովի, Յուրի Պիմոնովի, Ալեքսանդր Գերասիմովի աշխատանքները[1]։ Այս հավաքածուի հիման վրա Մինցը Մոսկվայում բացել է մասնավոր թանգարան, որի համար իրեն պատկանող նախկին «Բոլշևիկ» հրուշակեղենի ֆաբրիկայի տարածքում թանգարանային շինություն է կառուցել։ Շենքի ճարտարապետական նախագիծն իրականացրել է «John McAslan + Partners» ճարտարապետական ընկերությունը (16,5 միլիոն դոլար)[2]։

Հանրության համար թանգարանը բավել է 2016 թվականի մայիսի 28-ին, սակայն իր գործունեությունն թանգարանն սկսել էր դեռևս 2014 թվականին, երբ Մոսկվայում և Ռուսաստանի մարզերում բացվել էին մի շարք ցուցահանդեսներ (2014 թվականի գարնանը MacDougall’s աճուրդի տանը Մոսկվայում, Իվանովոյում, Վենետիկում, Ֆրայբուրգում)։ Թանգարանի օտարականի հետ իրականացրած համատեղ «Կտավը գրադարանում» նախագիծը շուրջ 3 տարի շրջել է ռուսական խոշոր քաղաքներում և մասնակցել «Интермузея-2016» եզրափակչին[1]։ 2016 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է The Art Newspaper Russia մրցանակի թեկնածուների հսկա ցանկում[3]։

Հավաքածու խմբագրել

Թանգարանի հավաքածուի հիմքում ընկած է Բորիս Մինցի մասնավոր հավաքածուն՝ կենտրոնացած 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռուսական արվեստի վրա։ Ամենավաղ արված կտավը Վասիլի Պոլենովի 1879 թվականի աշխատանքն է։ Հավաքածուի կտավների մեծ մասը գնվել է արտերկրում և այս եղանակով վերադարձել հայրենիք՝ Նիկոլայ Բոգդանով-Բելսկու «Ամառ», Բորիս Կուստոդիևի «Վենետիկ», Պյոտր Կոնչալովսկու երկու աշխատանքներ և Նիկոլայ Բուբովսկու «Լեռնային գյուղ» ստեղծագործությունները։ Հավաքածուում ներառված են նաև Կոնստանտին Կորովինի, Իգոր Գրաբարի, Կոնստանտին Յուոնի, Յուրի Պիմենովի և այլ վարպետների աշխատանքներ[1]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Թանգարանում կազմակերպվում են հայրենիքում մոռացված նկարիչների ցուցահանդեսներ։ 2016 թվականի գարնանը բացվել է «Առնոլդ Լախովսկի. կախարդված օտարական» ցուցահանդեսը[4], 2016 թվականի դեկտեմբերին՝ Ելենա Կիսելևի ցուցահանդեսը։

2017 թվականին (մարտի 25-ից հունիսի 4) թանգարանում կազմակերպվել է «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից մինչև Փարիզ» ցուցահանդեսը[5], որի ընթացքում ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահից և Երևանի Ռուսական արվեստի թանգարանից բերված հայ իմպրեսիոնիստների շուրջ 60 աշխատանքներ՝ Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Եղիշե Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի, Հովհաննես Զարդարյանի, Վահրամ Գայֆեճյանի և ուրիշների[6][7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 About the Museum - Russian impressionism museum
  2. Масштаб впечатлений: Борис Минц рассказал Forbes о своем музее // «Форбс», 30 мая 2016.
  3. Музей Арсеньева поборется с Третьяковкой за премию The Art Newspaper Russia
  4. Анна Толстова. Музей русского оптимизма // Коммерсант
  5. Ginosyan, David. «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից մինչև Փարիզ | Orer News Site». orer.eu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  6. Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում բացվելու է «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» ցուցահանդեսը
  7. «В Москве открылась выставка армянских импрессионистов». Армянский музей Москвы и культуры наций (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  8. «От Мане до Сарьяна. Армянские импрессионисты дают отпор французам - ИА REGNUM». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարան» հոդվածին։