Ռուսական արվեստի թանգարան (Երևան)

Ռուսական արվեստի թանգարան Երևան, Հայաստան

Ռուսական արվեստի թանգարան, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռուսական կերպարվեստի թանգարան Երևանում։ Թանգարանում ներկայացվում նշանավոր նկարիչներ Միխայիլ Վրուբելի, Կոնստանտին Կորովինի, Վալենտին Սերովի, Նատալյա Գոնչարովայի, ինչպես նաև հայ նկարիչներ Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի և Ռուդոլֆ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Ռուսական արվեստի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՀայաստան, 0009, Երևան, Իսահակյան փողոց, 38 շենք
Հիմնադրվել էհոկտեմբերի 23, 1980
ՀիմնադիրԱրամ Աբրահամյան
ՏնօրենՄարինե Մկրտչյան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Ռուսական արվեստի թանգարանը հիմնադրվել է համաձայն Հայաստանի ԽՍՀ կառավարության 1979 թվականի դեկտեմբերի 17-ի N 14 կարգադրության և Հայաստանի մշակույթի նախարարի 1980 թվականի հոկտեմբերի 23-ի N 538 հրամանի։ Այցելունների համար թանգարանը բացվել է 1984 թվականի նոյեմբերի 19-ին, մոսկվաբնակ հայազգի բժիշկ Արամ Աբրահամյանի և իր տիկնոջ Մարիա Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա։

Հավաքածու

խմբագրել

Թանգարանը բաղկացած է 7 դահլիճներից, իսկ ցուցադրությունը կազմակերպված է՝ ըստ գաղափարական ուղղությունների։ Ներկայացված են առավելապես ռուս 120 նկարիչների աշխատանքներ։ Թանգարայի ֆոնդերի քանակը կազմում է շուրջ 350 աշխատանք։

Թանգարանում ներկայացված են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ժամանակաշրջանի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիռարական արվեստի և բեմական ձևավորման վարպետների աշխատանքները, որոնք հիմնականում որոշիչ դեր ունեցան ռուսական ողջ մշակույթի հետագա զարգացման ընթացքի համար։ Ցուցադրված են Վ. Սերովիը, Կ.Կորովինի, Մ. Վրուբելի, Մ. Նեստերովի, Ա. Բենուայի, Զ. Սերեբրյակովայի, Բ. Կուստոդիևի, Ա. Գոլովինի, Ե. Լանսերեի, Մ. Վոլոշինի, Կ.Պետրով-Վոդկինի, Ն. Րերիխի, Ռ. Ֆալկի, Պ. Կանչալովսկու, Մ. Սարյանի, Պ. Կուզնեցովի, Ա. Լենտուլովի, Ս. Սուդեյկինի, Ա. Տիշլերի և ուրիշների ստեղծագործությունները։

«Միր իսկուստվա», «Գոլուբայա ռոզա», «Բուբնովի վալետ», «Օսլինիյ խվոստ», «Մակովեց», «Սոյուզ ռուսկիխ խուդոժնիկով» և այլ ստեղծագործական միավորումների հիմնադիրների ու առավել աչքի ընկած ներկայացուցիչների՝ Կ. Սոմովի, Ա. Բենուայի, Ե. Լանսերեին, Զ. Սերեբրյակովայի, Ա. Գոլովինի, Ն. Ռերիխի, Վ. Է. Բորիսով-Մուսատովի, Ս. Սուդեյկինի, Ն. Սապունովի, Պ. Կուզնեցովի, Պ. Ուտկինի, Կ. Պետրով-Վոդկինի, Մ. Վրուբելի, Կ. Բոգաևսկու, Մ. Վոլոշինի, Պ. Կոնչալովսկու, Ա. Վ. Կուպրինի, Ա. Լենտուլովի, Ի. Մաշկովի, Ռ. Ֆալկի ստեղծագործության առանցքային գեղանկարներն ամբողջական պատկերացում են տալիս նշված ժամանակահատվածի նորարարությունների և ռուսական գեղանկարչության զարգացման մասին։

Ներկայացվում են նաև 20-րդ դարի 20-ական և 30-ական թվականների այսպես կոչված «քիչ հայտնի ռուսական ավանգարդի» նկարիչների՝ Ն. Սինեզուբովի, Բ. Անիսֆելդի, Ա. Լինդեմանի և այլ հեղինակների նախահեղափոխական շրջանի որոշ գեղանկարներ։

Ցուցադրության գեղանկարչության հատվածը եզրափակում են թատերական ձևավորումների և զգեստների բարձրարժեք էսքիզներ։

Ցուցադրությունում ընդգրկված են նաև ռուս հեղինակների քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ՝ գեղարվեստական կահույք, ժամացույցներ, ճենապակե, ապակե իրեր։

Թանգարանի հավաքածուն կարևոր նշանակություն ունի ռուսական կերպարվեստի պատմության ուսումնասիրության համար[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսական արվեստի թանգարան (Երևան)» հոդվածին։