Կարապետ Ադամյան
Կարապետ (Շառլ) Մկրտչի Ադամյան (սեպտեմբերի 18, 1872[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հուլիսի 30, 1947[1][2], Փարիզ), հայ նկարիչ։
Կարապետ Ադամյան ֆր.՝ Charles Atamian | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Կարապետ (Շառլ) Ադամյան |
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1872[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 30, 1947[1][2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան (1892), Lycée Saint-Benoît d'Istanbul? (1886) և Վենետիկի գեղարվեստի ակադեմիա (1894) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Charles Garabed Atamian Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կ.Պոլսում։ Կրթությունն ստացել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում, հետևել նկարչության, աշակերտելով պրոֆեսորներ Անտոնիո Պաոլետիին և Պիետրային (1887-1893 թթ.)։ Հաճախել է նաև Գեղարվեստի ակադեմիան, սակայն առանց ավարտելու վերադարձել է Պոլիս։ Այստեղ 1895 թվականի դեպքերի նախօրյակին կազմակերպել է իր նկարների առաջին ցուցահանդեսը, որն անցել է աննկատ, քաղաքական ծանր մթնոլորտի պատճառով։
1897 թվականին մեկնել է Փարիզ, զբաղվել գրքերի նկարազարդումով՝ մինչև առաջին համաշխարհային պատերազմի տարիները։ Նկարազարդել է 150-ից ավել ֆրանսերեն գրքեր, այդ թվում Անատոլ Ֆրանսի, Գի դը Մոպասանի վեպերը։ Հրապարակել է հայ ժողովրդի ազատագրական պայքարին նվիրված գրաֆիկական գործեր։ Նա է նկարազարդել Բ. Լիտոնի «Պոմպեյի վերջին օրերը» գրքի ֆրանսերեն մի թարգմանությունը։ Աշխատակցել է ֆրանսիական «Իլյուստրասիոն», «Լը մոնդ իլյուստրե» և այլ պարբերականների։ Սկսած 1903 թվականից պարբերաբար մասնակցել է Փարիզի «Նասիոնալ» գեղարվեստական ընկերության տարեկան ցուցահանդեսներին՝ բնանկարներով, դիմանկարներով և այլն։ 1927 թվականից եղել է այդ ընկերության անդամ։ Նրա նկարները ցուցադրվել են Եվրոպայից մինչև Ամերիկա, Ճապոնիա և այլուր, ամենուրեք արժանանալով մամուլի բարձր գնահատականին[3]։
Գործերից պահվում են Փարիզի Լյուքսեմբուրգյան և այլ թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում։
ՍտեղծագործություններԽմբագրել
Ստեղծել է ծովային տեսարաններ («Ծովափին» (1910), «Ալիքներ», «Աղջնակը ծովափին», «Կինը ծովափին», «Ծովափնյա տեսարան», «Լողափին (հեղինակի թոռնիկը)» բոլորը՝ Հայաստանի ազգային պատկերասրահ[4]), պլակատներ («Ոտքի ելե´ք, մեռյալներ», «Ողջունեցե´ք, ահա Վերդենը» և այլն)։ «Քանդված օջախ» նկարում անդրադարձել է թուրքական բռնակալության տակ տնքացող հայ ժողովրդի՝ դարեր շարունակ կրած տառապանքներից մի հուզիչ դրվագի։ Ադամյանը ինտենսիվ գույնի, հատկապես լույսի ճանաչված վարպետ է եղել։ Կրել է իմպրեսիոնիզմի ազդեցությունը։
ՑուցահանդեսներԽմբագրել
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կ. Պոլսում, Փարիզում, Բրյուսելում, Ստրասբուրգում[5]։
ԳրականությունԽմբագրել
- Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Երևան, 1958։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 AlKindi
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ 26
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2019-02-26
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարապետ Ադամյան կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 63)։ |