Տիարա (հուն․՝ τιάρα, հին պարսկական գլխանոց), եռակի թագ՝ տարբերվող բարձր ձվաձև գլխանոցով՝ պսակված փոքր խաչով և երեք պսակներով, իսկ հետևից ունի երկու ներքև սահող ժապավեն, որը կրել են Հռոմի պապերը 14-րդ դարի սկզբից մինչև 1965 թվականը։

Պապական տիարա

Պապական տիարայի պատմություն խմբագրել

Տիարան պապական գերիշխանության նշանն է. պաշտամունքային ծեսերի ժամանակ պապը կրում է եպիսկոպոսական խույր։

Ի սկզբանե այն պարզ, բարձր գլխարկ էր, միջնադարում այն ձեռք բերեց երեք պսակ և 14-րդ դարում ձեռք բերեց իր վերջնական ձևը։ Պսակներ սկսեցին համարվել Սուրբ երրորդության խորհրդանիշերը կամ Եկեղեցու երեք կարգավիճակները՝ Հռոմ, քրիստոնեական աշխարհը և հոգևոր տիրապետությունը։ Գեղանկարչության մեջ (հատկապես հաճախ վաղնիդեռլանդականում) տիարան կարող է կրել Հայր Աստվածը. այն՝ իբրև քահանայության նախատիպ, կարող է կրել Ահարոնը։

Կարելի է առանձնացնել տիարայի զարգացման երեք ժամանակաշրջան՝

  • 1) 7-8-րդ դարերում պապը կրում էր կամիլավկա կամ սպիտակ փռյուգիական թասակ (հնարավոր է՝ գործածության մեջ է դրվել հունական կամ սիրիական ծագում ունեցող պապերի կողմից)։
  • 2) մինչ 12-րդ դարի սկիզբը դրան ավելացվեց ցարական ականախույր, որը մինչև 13-րդ դարի վերջում վերածվեց ատամնավորի թագի։
  • 3) Երկրորդ պսակն ավելացվեց Բոնիփակիոս VIII-ի (մահ. 1303) կողմից՝ որպես պապական իշխանության երկակիության խորհրդանշական ցուցադրում՝ հոգևոր և աշխարհիկ։ Երեք պսակների մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1316 թվականին, սակայն երեք թագերով տիարայի առավել վաղ մեծակերտ պատկերումը երևում է Բենեդիկտոս XII-ի (մահ. 1342) արձանի վրա։ Ինչու էր ավելացվել երրորդ պսակը, հայտնի չէ, թեև առաջարկվում էին հայրապետական տիարայի երկրորդ անվանման տարբեր մեկնաբանություններ՝ լատին․՝ triregnum («երեք թագավորություններ»), օրինակ՝ որպես պապի իշխանություն երկնքի, երկրի և դժոխքի նկատմամբ կամ պապի եռակի իրավունքները որպես ամբողջ կաթոլիկ աշխարհի դատավորի, օրենսդիրի և հոգևորականի[1]։

Սիմվոլիկա խմբագրել

 
Պողոս VI-ի տիարա

Օգտագործվում է 14-րդ դարից որպես գլխի զարդարանք, որը խորհրդանշում է պապական լիազորությունների երեք մակարդակը՝ հոգևոր իշխանությունն աշխարհում, ժամանակավոր իշխանությունը Հռոմում և գերակայությունը բոլոր քրիստոնեական կառավարողների հանդեպ։ Ժամանակակից մեկնաբանությամբ պապական տիարան ցույց է տալիս, որ Հռոմի պապը Եկեղեցու հայրն է, երկրային կառավարիչը և Քրիստոսի փոխանորդը։

Միջնադարում պապի եռակի թագ մեկնաբանվում է որպես երեք ոլորտների հանդեպ իշխանության խորհրդանիշ՝ երկնքի, երկրի և ստորգետնյա աշխարհի, կամ աշխարհի երեք դասական մասերի՝ Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի՝ բնակեցված Նոյի որդիների՝ Սեմի, Հաբեթի և Քամի ժառանգներով։ Ըստ այլ մեկնաբանությունների՝ տիարայի երեք օղակները ցուցում են տառապող, պայքարող և հաղթող եկեղեցին ։ Այս տեսքով այն պատկերվել է սկսած Ուրբանիոս V (մահ. 1370) պապից սկսած։ Տիարան նաև սուրբ Պետրոսի, Հռոմի պապԳրիգորի կամ սուրբ Սոֆիայի պատկանելիքն է։ Կենդանի ժամանակ պաշտոնազուրկ պապերը կամ սրբությունը մերժվող սրբերը պատկերվում էին գետնին ընկած տիարայով։ Հնգօղ տիարայով ներկայանում է միայն Հայր Աստվածը Սուրբ Երրորդության պատկերներում։

Տիարա և արդիականություն խմբագրել

Վերջին Հռոմի պապը, որը թագադրվել է տիարայով, եղել է Պողոս VI-ը 1963 թվականին։ Նրա համար տիարան հատուկ պատրաստվել է Միլանյան թեմում, որի եպիսկոպոսն էր մինչև ընտրվելը։ Պողոս VI-ի թագադրումից հետո տիարան տեղադրվեց Սուրբ Պետրոսի տաճարի խորանում՝ ի նշան պապի խոնարհության և փառքից հրաժարման՝ համապատասխան Վատիկանի երկրորդ տիեզերաժողովի։ Ավելի ուշ՝ 1968 թվականին այն որպես ընծա հանձնվեց Վաշինգտոնի Սուրբ կույս Մարիամի անաղարտ բեղմնավորման բազիլիկին[2]։ Դրանից հետո ո՛չ Հովհաննես Պողոս I-ը, ո՛չ Հովհաննես Պողոս II-ը, ո՛չ Բենեդիկտոս XVI-ը, ոչ Ֆրանցիսկոսը չեն թագադրվել տիարայով[3]։ Հովհաննես Պողոս II-ն իր երդմնակալության անդրանիկ քարոզում ասել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր նախորդը չեն ցանկացել ոչ թագադրում, ոչ տիարա, ինչպես նաև հավելել է. «Ժամանակը չէ վերադառնալ արարողությանն ու թեմային, որը սխալմամբ համարվում է պապի աշխարհիկ իշխանության խորհրդանիշ»[4]։

2011 թվականին մի խումբ գերմանացի ուխտավորներ Բենեդիկտոս XVI-ին նվիրեցին հատուկ նրա համար պատրաստված տիարա, սակայն Բենեդիկտոս XVI-ը ոչ մի անգամ չի կրել (գոնե հրապարակավ)։

Տիարան հերալդիկայում խմբագրել

Տիարան ավանդաբար օգտագործվել է որպես հերալդիկ թագ պապական գերբերի վրա. այն իրենց գերբի վրա է պատկերել նույնիսկ Հովհաննես Պողոս II-ը։ Բայց Բենեդիկտոս XVI-ը տիարայի փոխարեն օգտագործեց խույր, ավելի ուշ նրա օրինակին հետևեց նաև Ֆրանցիսկոսը։ Չնայած դրան՝ տիարան նախկինի պես օգտագործվում է Սուրբ Աթոռի և Վատիկանի դրոշների և գերբերի վրա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. П. ф. Винклер. (1890–1907). «Корона». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Раздел Papal Exhibit на сайте Базилики Непорочного зачатия Արխիվացված 2007-10-25 Wayback Machine(անգլերեն)
  3. Герб Бенедикта XVI(անգլերեն)
  4. «Homily of His Holiness John Paul II for the inauguration of his pontificate, 4». Vatican.va. 1978 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապական տիարա» հոդվածին։